Քանդովան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Քանդովան
պարս.՝ کندوان
Տեսարան գյուղից
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրևելյան Ադրբեջան
ՇահրեսթանՕսքուի գավառ
ԲախշՕսքուի շրջան
Այլ անվանումներՔանվան
Կլիմայի տեսակբարեխառն ցամաքային
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն601 մարդ (2016[1])
Ազգային կազմազարիներ
Ժամային գոտիUTC+3.30, ամառը UTC+4.3
Քանդովան (Իրան)##
Քանդովան (Իրան)

Քանդովան (պարս.՝ کندوان) կամ Քանվան, գյուղ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Սահանդ արգելավայրի տարածքում։ Վարչականորեն գտնվում է Արևելյան Ադրբեջանի նահանգի Օսքուի գավառի համանուն շրջանում։ Շրջկենտրոն Օսքու քաղաքից հեռու է 20 կմ, իսկ Թավրիզից՝ 56 կմ։ Հայտնի է իր ժայռափոր տներով[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդովանն Իրանի զբոսաշրջային կարևորագույն վայրերից է։

Հայտնի է իր ժայռափոր տներով, որտեղ, ցայսօր էլ, մարդիկ են բնակվում[3]։ Այդ ժայռափոր տներից որոշների տարիքը հասնում է մինչև 700 տարվա, ընդ որում, դրանք բնակեցված են նաև այսօր։ Ժայռերը տուֆ հանքաքարից են, որոնք առաջացել են Սոհունդ հրաբխի[4] լահարներից[5]։ Կառուցվածքով նման է Կապադովկիայի ժայռերին։

Այստեղ կան հյուրանոցներ, ռեստորաններ, առևտրի տաղավարներ։

Գյուղի տարածքում կա հանքային ջրի աղբյուր։

2006 թվականի մարդահամարի տվյալներով Քանդովան գյուղի բնակչությունը 601 մարդ է կամ 168 ընտանիք[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քանդովան» հոդվածին։