Քայլող մարդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քայլող մարդը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործԱրտո Չաքմաքչյան
Ստեղծում2006
Բացումսեպտեմբերի 21, 2021
Բարձրություն3,8 մետր
Երկիր Հայաստան
ՔաղաքՀյուսիսային պողոտա
Նյութբրոնզ
 Walking Man (Arto Tchakmaktchian) Վիքիպահեստում

«Քայլող մարդը», քանդակագործ Արտո Չաքմաքչյանի 2006 թվականին ստեղծած արձանը, որը 2021 թվականին տեղադրվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Հյուսիսային պողատայի սկզբնամասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտո Չաքմաքչյանի քանդակները գտնվում են աշխարհի տարբեր քաղաքներում և թանգարաններում։ Հեղինակի ցանկությունն է եղել իր քանդակներից մեկն ունենալ Երևանում։ «Քայլող մարդը» քանդակը Հյուսիսային պողոտայում տեղադրելու խոստում եղել է 2000-ական թվականների սկզբին, սակայն այն չի իրականացվել[1]։

Արձանը տեղադրելու առաջարկը Երևանի ավագանու հավանությանն է արժանացել 2019 թվականի դեկտեմբերին։ 2020 թվականի դեկտեմբերին քանդակը ձուլելու և մոնտաժելու աշխատանքները, որոնց իրականացումը կազմակերպել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ավարտվել էին։ Քանդակի տեղադրման աշխատանքները հետաձգվել էին COVID-19 համավարակի և 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանում հաստատված արտակարգ դրության պատճառով[1]։

Արձանը պատրաստելու համար պետական բյուջեից հատկացվել է 37 միլիոն 800 հազար դրամ[1]։

Արձանի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի օրը[1]։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քայլող մարդը» քանդակը պատրաստված է բրոնզից, բարձրությունը 3,8 մետր է։ Ձուլման աշխատանքներն իրականացրել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանը[2]։

Քանդակի խորհուրդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հեղինակ Արտո Չաքմաքչյանի՝ «Քայլող մարդը» քանդակը խորհրդանշում է այսօրվա Հայաստանը։ Արդեն արված քայլը մեր շարժումն է, իսկ պատվանդանի շարունակությունը (դատարկ) այդ շարժման պոտենցիալն է, և արվելիք հաջորդ քայլը տարածությունն է[3]։

Սա սիմվոլիկ քանդակ է և պետք է փիլիսոփայական աչքով դիտել։ «Քայլող մարդը» գլխիկոր է, մտազբաղ, ներքին ողջ աշխարհն ընդգրկած իր մեջ. քայլ անելը դյուրին գործ չէ, և թանկ գին է պահանջում։ Ինքը քայլում է` գետնից կտրված, երկրորդին անմիջապես պատրաստ։ Արձանը դինամիկ է և դրվելու է Հյուսիսային պողոտայում, ուր երթևեկություն չի լինելու, պիտի մարդիկ քայլեն, և քայլքի խորհրդանիշն է լինելու արձանը[3]։
- Արտո Չաքմաքչյան, 2006 թվական

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 ««Քանդակն իսկապես յուրահատուկ և խոսուն է». Հյուսիսային պողոտայում տեղադրվել է Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» արձանը». Armtimes.com. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  2. Քայլող մարդը - Այցելեք Երևան
  3. 3,0 3,1 Բադալյան, Մելանյա (2020 թ․ հունիսի 11). «Ինչի՞ մասին չեն լռում արձանները... Արտո Չաքմաքչյանի "Քայլող մարդը"». Ազգ. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]