Փոքրիկ արքայադուստրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փոքրիկ արքայադուստրից)
Փոքրիկ արքայադուստր
անգլ.՝ A Little Princess
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմանկական արվեստի գործ
Ձևվեպ
ՀեղինակՖրենսիս Էլիզա Բարնեթ
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1905
ՏեսարանԼոնդոն
ՀրատարակչությունCharles Scribner's Sons
Հրատարակվել է1905
Թվային տարբերակgutenberg.org/ebooks/146
 A Little Princess

Փոքրիկ արքայադուստր (անգլ.՝ A Little Princess), վեպ երեխաների համար, որը գրել է Ֆրենսիս Էլիզա Բարնեթը։ Ըստ 2007 թվականի ԱՄՆ Կրթության ազգային ասոցիացիայի կողմից անցկացված հարցման՝ «Փոքրիկ արքայադուստր» վեպը մտել է մանկական գրքերի թոփ-100-ի մեջ, որոնք առաջարկվում են դպրոցների համար[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները կատարվում են հեղինակի ժամանակները Անգլիայում։ Կապիտան Քրուն Հնդկաստանից բերում է իր դստերը՝ Սառային, և ընդունում է աղջիկների համար նախատեսված գիշերօթիկ դպրոց։ Դպրոցի տնօրեն օրիորդ Մինչինը միանգամից չի հավանում նոր աշակերտուհուն, բայց նա ստիպված թաքցնում է անբարյացակամությունը, որովհետև Սառայի հայրը հարուստ էր, և այդպիսի աշակերտուհի ունենալը ձեռնտու էր գիշերօթիկ դպրոցի համար։ Իմանալով կապիտան Քրուի հանկարծամահ լինելու մասին՝ օրիորդ Մինչինը սկսում է վատ վերաբերվել Սառային։ Բայց արդարությունը միշտ հաղթում է։ Սակայն ոչ ոք չգիտի, որ Քրուի կեղծ սնանկացումը բազմակի ավելացնում է նրա ունեցվածքը։ Եվ մինչ Սառան պատվով կրում է բոլոր կողմերից եկող վիրավորանքները, փնտրում են այդ միլիոնների ժառանգորդին...

Վեպի շարունակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին լույս տեսավ Հիլարի Մակքեյի (անգլ.՝ Hilary McKay) «Wishing For Tomorrow» գիրքը։ Այնտեղ պատմվում է օրիորդ Մինչինի գիշերօթիկ դպրոցի մյուս աշակերտուհիների կյանքի մասին՝ Սառայի և նրա ընկերուհու՝ Բեքիի այնտեղից հեռանալուց հետո։

Գրքի էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի անվանում Երկիր Թվական Սառայի դերում Մեկնաբանություն
Փոքրիկ արքայադուստր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1917 Մերի Փիքֆորդ
Փոքրիկ արքայադուստր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1939 Շիրլի Թեմպլ Ֆիլմում, ի տարբերություն գրքի, Սառայի հայրը չի մահանում, այլ համարվում է պատերազմի ժամանակ անհետ կորած։ Ֆիլմը երջանիկ ավարտ ունի․ ընտանիքը վերամիավորվում է։
Արքայադուստր Սառան Ճապոնիա Ճապոնիա 1985 Սումի Սիմամուտո Անիմե-սերիալ՝ բաղկացած 46 մասից
Փոքրիկ արքայադուստր Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 1986 Մինի-սերիալը բաղկացած 6 մասից։ Այս էկրանավորումը առավելագույնս մոտ է բնօրինակին։
Փոքրիկ արքայադուստր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1995 Լիզել Մեթյուս 1939 թվականի ֆիլմի ռիմեյք, որում Սառայի հայրը ողջ է մնում։ Ֆիլմի գործողությունները կատարվում են Նյու-Յորքում, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
Փոքրիկ արքայադուստր Ռուսաստան Ռուսաստան 1997 Անաստասիա Մեսկովա
Փոքրիկ արքայադուստր Ճապոնիա Ճապոնիա 2009 Գործողությունները կատարվում են ժամանակակից Ճապոնիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. National Education Association (2007). «Teachers' Top 100 Books for Children». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]