Փոլ Հարդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Հարդինգ
Ծնվել էդեկտեմբերի 19, 1967(1967-12-19)[1][2] (56 տարեկան)
ԾննդավայրԱՄՆ
Մասնագիտություներաժիշտ, վիպասան և գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄասաչուսեթսի համալսարան Ամհերստում և Այովայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներTinkers?
ԱշխատավայրՀարվարդի համալսարան
Պարգևներ

Փոլ Հարդինգ (անգլ.՝ Paul Harding, դեկտեմբերի 19, 1967(1967-12-19)[1][2], ԱՄՆ), ժամանակակից ամերիկացի գրող, երաժիշտ, 2010 թվականի Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր «Գեղարվեստական արձակ» անվանակարգում[4][5][6]։ Այդ մրցակակին արժանացել է 2009 թվականին հրատարակած «Tinkers» վեպի համար, որը նրան բերել է նաև PEN/Robert W. Bingham մրցանակ[7] և գրական այլ պարգևներ։ Հարդինգը հայտնի է նաև որպես ամերիկյան Cold Water Flat երաժշտախմբի թմբկահար. նա եղել է այդ խմբի հարվածային գործիքներ նվագողը դրա ողջ գոյության ընթացքում՝ 1990-1996 թվականներին[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Հարդինգը ծնվել է Բոստոնից հյուսիս ընկած Ուենհեմ ծովափնյա քաղաքում։ Պատանի հասակում շատ է սիրել թափառել մերձակա անտառներում, ինչը նա վերագրում է բնության նկատմամբ իր սիրուն[9]։ Պապը ժամացույցներ նորոգող էր, և իր արհետը սովորեցրել է Փոլին (դա հետագայում իր արտացոլումն է գտել Հարդինգի Tinkers վեպում)։

Դպրոցն ավարտելով՝ Փոլն ընդունվել է Մասաչուսեթս նահանգի Ամհերսթ քաղաքում գործող համալսարանը, 1990 թվականին ավարտել՝ ստանալով արվեստների բակալավրի որակավորում[10]։ Այդ նույն տարում ընդգրկվել է Cold Water Flat երաժշտախմբում։ Եղել է չափազանց ընթերցասեր երիտասարդ։ Ամերիկայում ու Եվրոպայում երաժշտախմբի հյուրախաղերի մեկնելիս ազատ ժամանակը նվիրել է գիրք կարդալուն։ Նրա վրա ուժեղ ազդեցություն է գործել մեքսիկացի գրող Կառլոս Ֆուենտեսի «Terra Nostra» վեպը, որի մեջ բացահայտել է «ամբողջ աշխարհը, ամբողջ պատմությունը» ու մտածել է, որ շատ կուզենար այդպիսի մի գործ էլ ինքն ստեղծել։ Եվ երաժշտախմբի համերգային գործունեության տևական մի դադարի ժամանակ ընդգրկվել է Նյու Յորք նահանգի Սքիդմորի քոլեջի գրական վարպետության ամառային դասընթացներում, հետագայում ավարտել նաև Այովայի գրողական արվեստանոցի դասընթացները։

Հարդինգի առաջին իսկ վեպը՝ 2009 թվականին լույս ընծայված Tinkers-ը, արժանացել է ըբթերցողների ու գրաքննադատների բարձր գնահատականին, բազմաթիվ հեղինակավոր գրական մրցանակներ շահել, այդ թվում՝ Պուլիտցերյան մրցանակ՝ «Գեղարվեստական արձակ» անվանակարգում։

2013 թվականին նա հրատարակել է իր երկրորդ վեպը՝ «Enon»ը, որտեղ դարձյալ հանդես են գալիս նախորդից ծանոթ հերոսները[11]։ Գրական գործունեության հետ մեկտեղ՝ Փոլ Հարդինգն զբաղվում է մանկավարժական աշխատանքով. գրական վարպետություն է դասավանդում Հարվարդի ու Այովայի համալսարաններում։

Գրողը կնոջ ու երկու որդիների հետ ապրում է Բոստոնի մերձակայքում[11]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  4. "From Drum Set to Pulitzer" Արխիվացված 2014-07-14 Wayback Machine, SeaCoast Online, October 2010
  5. Биография на сайте Пулитцеровской премии. (անգլ.)
  6. The 2010 Pulitzer Prize Winners. Fiction // The official web-site of The Pulitzer Prizes. (անգլ.)
  7. PEN American Center Names Award Winners,
  8. "Cold Water Flat" at Allmusic.com; and "(Yawn)...Another Pulitzer Prize" at Screenwriting from Iowa. Both retrieved 26 March 2012.
  9. Paul Harding’s Magical ‘Tinkers’, audio interview with Christopher Lydon, May 7th, 2009.
  10. The Literary Horologist: Paul Harding “Tinkers” With Time Արխիվացված 2010-06-19 Wayback Machine, OpenLoopPress interview
  11. 11,0 11,1 "2010 Pulitzer Prizes". The Pulitzer Prizes. Retrieved April 15, 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]