Փլավիոս Ստիլիքոն (լատին․՝ Flavius Stilicho, 359, Կոստանդնուպոլիս - օգոստոսի 22, 408(0408-08-22)[1][2], Ռավեննա, Արևմտյան Հռոմեական կայսրություն), հռոմեացի պետական և զինորական գործիչ։ Ծագումով վանդալ։ Առաջ է քաշվել կայսր Թեոդոսիոս 1-ի (379—395) ժամանակ և իբրև նրա դեսպան գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանի առաջին բաժանման վերաբերյալ Տիզբոնում կայացած բանակցություններին։ 395 թվականին նշանակվել է մանկահասակ կայսր Հոնորիոսի խնամակալ, դարձել արևմտահռոմեական կայսրության փաստական կառավարիչ։ Բազմիցս պարտության է մատնել բարբարոսներին։ Սպանվել է պալատական խարդավանքների հետևանքով՝ Հոնորիոսի հրամանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 140)։