Փեսացուն կրկեսից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փեսացուն կրկեսից
Երկիր Հայաստան
ԺանրԱրկածային կինոկատակերգություն
Թվական2011
ՊրեմիերաՀոկտեմբերի 25, 2011
Լեզուհայերեն,ռուսերեն լուսագրերով
ՌեժիսորԴավիթ Բաբախանյան
ՊրոդյուսերԼիլիթ Մարտիրոսյան
Սցենարի հեղինակԱշոտ Աբրահամյան, Ռուբեն Ջաղինյան, Դավիթ Բաբախանյան
ԴերակատարներՀովհաննես Ազոյան, Սերժ Ավետիքյան, Սոս Ջանիբեկյան և Սամվել Սարգսյան
ՕպերատորԿարեն Մելքումյան
ԵրաժշտությունՖելիքս Խաչատրյան, A’Chillа, Արա Մարտիրոսյան
ՄոնտաժՎազգեն Մանուկյան
ԿինոընկերությունՇարմ Հոլդինգ,
Տևողություն96 րոպե
IMDbID 2091387

«Փեսացուն կրկեսից», հայկական արկածային կինոկատակերգություն, որի պրեմիերան կայացել է 2011 թվականին։ Սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը, Ռուբեն Ջաղինյանը, Դավիթ Բաբախանյանը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթովպիայի մշակույթի նախարարն իր երկրում գտնվող հայ դեսպանին է նվիրում մի հին կավե կուժ։ Դեսպանը ժամանում է Հայաստան՝ իր հետ բերելով կուժը։ Ֆիլմի հետագա զարգացումներից պարզ է դառնում, որ կուժը Հայաստան տեղափոխելը ոչ միայն մշակութային դիվանագիտական առաքելության ակտ է, այլև՝ հատուկ ծառայությունների կողմից մանրակրկիտ կերպով մշակված օպերացիա, որի նպատակը հանցավոր կազմակերպության բացահայտումն է՝ կողոպուտի փորձ հրահրելու միջոցով։ Սակայն օպերացիան անկանխատեսելի ընթացք է ստանում…

Ֆիլմի գլխավոր հերոս Նարեկը սիրահարված է դեսպանի դստերը։ Նա ժամանում է ամառանոց, ուր սպասվում է նրա ծանոթությունը հարսնացուի ծնողների հետ։ Նարեկը մասնագիտությամբ անասնաբույժ է և աշխատում է կրկեսում։ Հանգամանքների բերումով նա ամառանոց է գալիս ոչ մենակ… Չիմանալով ում մոտ թողնել կապիկ Միկկիին՝ Նարեկն իր հետ բերում է նրան։ Հասկանալով, որ դա լավագույն լուծումը չէ առաջին անգամ հարսնացուի ծնողներին այցելողի համար, հերոսն անում է հնարավոր ամեն ինչ՝ Միկկիին թաքցնելու նպատակով։ Սակայն իրադարձությունները դուրս են գալիս վերահսկողությունից… Ամառանոցում ծավալվում է անսպասելի ու զվարճալի միջադեպերով լի պատմություն… Թվում է, թե այդ խճճված և արկածներով լի պատմությունը լավ ավարտ չի կարող ունենալ։ Սակայն կա մի հանգամանք, որն օգնում է ֆիլմի գլխավոր հերոսներին խուսափել անհաջողություններից և վերագտնել՝ թվում է արդեն կորցրած սերն ու երջանկությունը։

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]