Ցոլակ Մահտեսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մահտեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ցոլակ Մահտեսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1928[1] (95 տարեկան) Փոքր Զեյվա, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1950)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր[1] (1976) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ցոլակ Ծաղոյի Մահտեսյան (դեկտեմբերի 18, 1928[1], Փոքր Զեյվա, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1976), պրոֆեսոր (1977)։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1950 թվականին ավարտել է Երևանի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 1957-1963 թվականներին եղել է ՀԽՍՀ ԿՎՎ Երևանի վարչության պետ։ 1963-1975 թվականներին դասախոսել է Երևանի համալսարանում։ 1975 թվականին նշանակվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի վիճակագրության ամբիոնի վարիչ։
Գիտական հետազոտությունները նվիրված են եղել ՀԽՍՀ-ում հասարակական ամբողջական արդյունքի և ազգային եկամտի արտադրության և օգտագործման խնդիրներին։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկական ԽՍՀ հասարակական ամբողջական արդյունքի արտադրությունը և օգտագործումը, Երևան, 1973։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 188)։ |