Ցիցիլիա Բրուտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցիցիլիա Բրուտյան
Ծնվել էսեպտեմբերի 24, 1920(1920-09-24)[1][2]
Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1][2]
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էմարտի 21, 2000(2000-03-21) (79 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտություներաժշտագետ և երաժշտության դասախոս
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[2]
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1942)[1] և Մոսկվայի կոնսերվատորիա (1951)[1]
Պարգևներ

Ցիցիլիա Գևորգի Բրուտյան (սեպտեմբերի 24, 1920(1920-09-24)[1][2], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1][2] - մարտի 21, 2000(2000-03-21), Երևան, Հայաստան), հայ երաժշտագետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967):

Գեղանկարիչ Գևորգ Բրուտյանի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիցիլիա Բրուտյանը ծնվել է 1920 թվականի սեպտեմբերի 24-ին, Թիֆլիսում։ 1942 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատմատեսական ֆակուլտետը, 1951 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար՝ Վ. Բելյաև, Յ. Կելդիշ)։ 1938-1942 թվականներին երաժշտություն և հարմոնիա է դասավանդել Երևանի դպրոցներում, 1942-1944 թվականներին՝ Երևանի երաժշտական ուսումնարանում։ 1952 թվականին ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1952-1957 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների պատասխանատու խմբագիրը։ 1958-1981 թվականներին եղել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի երաժշտության ամբիոնի վարիչ (1978 թվականից՝ պրոֆեսոր1967 թվականին արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Հեղինակ է՝ «Շարա Տալյան» (Ա. Անասյանի հետ, 1956), «Արամ Տեր-Հովհաննիսյան» (1962), «Հայրենաբաղձ հնչյուններ» (1962, 1964), «Սփյուռքի հայ երաժիշտները» (1968), «Կոմիտաս» (1969), «Արուս Բաբալյան (1979), «Սփյուռքահայ երաժշտական մշակույթը» (1982), «Հայ երաժշտական մշակոյթի աշխարհասփիւռ ընձիւղները (1996) գրքերի[3][4][5]։

Ցիցիլիա Բրուտյանը մահացել է 2000 թվականի մարտի 21-ին, Երևանում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շարա Տալյան։ Կյանքն ու ստեղծագործական ուղին։ Հայկական թատերական ընկերություն, Երևան, Հայպետհրատ, 1956 (համահեղինակ)։
  • Մարիաննա Սեդմար։ Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1957 (համահեղինակ)։
  • Հայկանուշ Դանիելյան։ Հայ արվեստի ներկայացուցչի մասին։ Երևան, ՀԹԸ հրատ., 1958 (համահեղինակ)։
  • Տաթևիկ Սազանդարյան։ Երգչուհու կյանքը և բեմական գործունեությունը։ Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1959 (համահեղինակ)։
  • Արամ Տեր-Հովհաննիսյան։ Կյանքն ու գործունեությունը։ Հայաստանի երգչախմբային ընկերություն, Երևան, Հայպետհրատ, 1962 (համահեղինակ)։
  • Հայրենաբաղձ հնչյուններ։ Արտասահմանի հայ երգահանների դաշնամուրային երկեր։ Երևան, Հայպետհրատ, 1964։
  • Մեթոդական ձեռնարկ։ Մասսայական դպրոցների երգ-երաժշտության դասատուների համար։ Երևան, Հայպետուսմանկհրատ, 1964 (համահեղինակ)։
  • Իրականացած անուրջներ։ (Երևանի պատանի ջութակահարների անսամբլը)։ Երևան, «Հայաստան», 1966։
  • Սփյուռքի հայ երաժիշտները։ Երևան, Հայաստան, 1968 (համահեղինակ)։
  • Կոմիտաս։ Կյանքն ու գործունեությունը։ Երևան, Հայաստան, 1969։
  • Արուս Բաբալյան։ Հայկական թատերական ընկերություն, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1973։
  • Կոմիտասի ստեղծագործութեան մեկնաբանման խորհուրդը։ Առանձնատիպ գիտական աշխատությունների միջբուհական ժողովածուից (արվեստագիտություն), Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, 1974[6]։
  • Երգեր սփյուռքից։ Կազմող՝ Ց. Բրուտյան։ Նոտա։ Երևան, «Սովետական Գրող», 1976։
  • Արուս Բաբալյան։ Կյանքն ու ստեղծագործական գործունեությունը։ Հայկական թատերական ընկերություն, Երևան, Ա. հ., 1979 (համահեղինակ)։
  • Հարազատ դպրոց։ Երգեր դպրոցականներու համար։ Ե. Յակոբեան, առաջաբանը՝ Ցիցիլիա Գևորգ Բրուտյան, ԳԱՀԻՐԷ, 1981։
  • Հայաստան ապրիր յաւիտեան։ Երգեր դպրոցականներու համար։ Ե. Յակոբեան, առաջաբանը՝ Ցիցիլիա Բրուտյան, ԳԱՀԻՐԷ, 1981։
  • Սփյուռքահայ երաժշտական մշակույթը։ ԱՄՆ-ի, Կանադայի և Ֆրանսիայի հայ գաղթօջախների երաժշտական մշակույթը։ Երևան։ «Սովետական գրող», 1982 (համահեղինակ)։
  • Ժողովրդական ստեղծագործությունը և պրոֆեսիոնալ արվեստը։ Գիտ. աշխ. միջբուհական թեմ. ժող. (Արվեստագիտությու։ ՀԽՍՀ բարձրագույն և միջն. մասնագիտ. կրթ. մին-թյուն, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ, 1985։
  • Անցյալի գեղարվեստական ժառանգության ժամանակակից ընկալումն ու օգտագործումը։ Գիտ. աշխ. միջբուհ. թեմ. ժող. (Արվեստագիտություն)։ ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտ. կրթ. մին-թյուն, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1987:
  • Արվեստի առարկաների դասավանդման մեթոդիկայի նորացման հարցեր։ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1989 (համահեղինակ)։
  • Հայ երաժշտական մշակոյթի աշխարհասփիւռ ընձիւղները։ Երեւան, «Անահիտ», 1996 (համահեղինակ)։
  • Արցախյան ոգին երաժշտության ծիրի մեջ։ (Ակնարկներ, դիմանկարներ, հոդվածներ)։ [Մենագրություններ], Երևան, «Ամրոց», Տիգրան Մեծ, 2000 (համահեղինակ)[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  4. «AV Production - Ցիցիլիա Բրուտյան». avproduction.am. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.(չաշխատող հղում)
  5. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Բրուտյան, Ցիցիլիա». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  6. Բրուտեան, Ցիցիլիա (1974). Կոմիտասի ստեղծագործութեան մեկնաբանման խորհուրդը։ առանձնատիպ գիտական աշխատությունների միջբուհական ժողովածուից (արվեստագիտություն). Երեվանի Խ. Աբովյանի Անվան Հայկական Պետական Մանկավարժական Ինստիտուտ.
  7. Բրուտյան, Ցիցիլիա Գեւորգի (2000). Արցախյան ոգին երաժշտության ծիրի մեջ։ (Ակնարկներ, դիմանկարներ, հոդվածներ) ։ [Մենագրություններ]. Ամրոց. ISBN 978-99930-801-8-3.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիցիլիա Բրուտյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 580