Տրիլիտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթոունհենջի տրիլիտոն
Մնայդրա համալիրի մուտքի տրիլիտոնը, Մալթա

Տրիլիտոն (հունարեն՝ τρι (երեք)+ λίθος (քար)), երեք քարից բաղկացած ճարտարապետական տարր։

Տրիլիտոնը երեք քարերից բաղկացած տարր է։ Եզրույթը 1740 թվականին առաջարկել է բրիտանացի հնագետ Վիլյամ Սթյուքլին։ Եզրը ներկայումս սովորաբար օգտագործում են մեգալիթ կառույցների տարրերը բնորոշելու համար[1]։

Որպես կանոն, տրիլիտոնը կազմված է լինում ուղղահայաց դրված երկու քարերից, որոնք իրենց վրա պահում են երրորդ քարը, որը երկու քարերն իրար կապող օղակի դեր է կատարում[2]։ Նման ամենահայտնի տրիլիտոններ են Անգլիայում գտնվող Սթոունհենջը և Մալթայի Մնայդրա եկեղեցական համալիրի կառույցը։ Դրանք երկուսն էլ ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության օբյեկտներ են[3][4]։

Տրիլիտոնը կարող է ներկայացնել նաև իրար կողք դրված երեք քարեր։ Տրիլիտոնի այդպիսի օրինակ է Բաալբեկում (Լիբանան) գտնվող Յուպիտերի տաճարի հենապատը, որտեղ ամեն քարը կշռում է մոտ 800 տ։ Այսինքն` դրանք ամենամեծ մոնոլիտներն են, որ երբևիցե մշակել ու տեղափոխել է մարդը[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. William Stukeley Stonehenge, A Temple Restor’d to the British Druids. — London: W. Innnys and R. Maney, 1740.
  2. Roger Taverner How They Rebuilt Stonehenge// The Western Daily Press. 8/1/2001
  3. Мегалитические памятники Стоунхендж, Эйвбери и прилегающие археологические объекты // Сайт Unesco.org
  4. Megalithic Temples of Malta — UNESCO World Heritage Centre
  5. Adam Jean-Pierre À propos du trilithon de Baalbek: Le transport et la mise en oeuvre des mégalithes, Syria 54 (1/2): 31-63, 1977, doi:10.3406/syria.1977.6623
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիլիտոն» հոդվածին։