Տոմատիտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոմատիտո

Տոմատիտոն Մոսկվայում (2010)
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Խոսե Ֆերնանդես Տորես
Ծնված 20.08.1958
Ալմերիա
Երկիր Իսպանիա
Մասնագիտություն կիթառահար
Գործիքներ կիթառ
Կապված Պակո դե Լուսիա, Կամերոն դե լա Իսլա
Կայք www.tomatito.com

Տոմատիտոն (իսպ.՝ Tomatito, իրական անունը` Խոսե Ֆերնանդես Տորես, օգոստոսի 20, 1958), իսպանական կիթառահար է, ֆլամենկո ոճում կատարող: Նրա պապը և հայրը նույնպես կիթառահարներ էին, և նա հետևեց նրանց օրինակին: Տոմատիտոյի տաղանդը հայտնաբերեց Պակո դե Լուսիան, երիտասարդ տարիներին կիթառահարը սկսեց համագործակցել երգիչ Կամարոն դե լա Իսլայի հետ: Կամարոնի և դե Լուսիայի հետ նրանք 1979 թ. տրիո կազմեցին և թողարկեցին մի շարք ֆլամենկո-ալբոմներ: Նա համագործակցել է նաև դաշնակահար Միշել Կամիլոյի հետ, թողարկելով Spain ալբոմը:

Տոմատիտոյի ոճը իրենից ֆլամենկոյի և ջազի խառնուրդ է ներկայացնում: Երաժիշտը արժանացել է երկու Grammy մրցանակի:

Արտաքին հղումներ [խմբագրել]