Տիրանայի բուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիրանայի բուրգ
ՏեսակԲուրգ, հուշարձան և հուշահամալիր
Երկիր Ալբանիա
ՏեղագրությունՏիրանա
ՀասցեBulevardi Deshmoret e Kombit 5, 1010
Անվանված էPjetër Arbnori?
Բացվածհոկտեմբերի 14, 1988
ՃարտարապետՊիռո Վասո, Կլեմենտ Կոլանեսի, Պրանվերա Խոջա, Վլադիմիր Բրեգու
Քարտեզ
Քարտեզ

Տիրանայի բուրգ. միջազգային մշակութային կենտրոն (ալբաներեն՝ Piramida), կառույց, նախկին թանգարան Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, որը բացվել է 1988 թվականի հոկտեմբերի 4-ին։ Նախկինում եղել է «Էնվեր Խոջայի թանգարան»։ Բուրգաձև այս կառույցը նախագծել են Էնվեր Խոջայի դուստրն ու փեսան։ Մինչև 1991 թվականը կառույցը ծառայել է որպես Էնվեր Խոջայի թանգարան, այնուհետև դարձել է համաժողովների կենտրոն և ցուցասրահ։ Որոշ աղբյուրներ անդրադարձել են կառույցին որպես «Էնվեր Խոջայի դամբարան», սակայն պաշտոնական նման անվանում չի եղել[1]։

Թանգարանի նախագծի վրա աշխատել են ճարտարապետներ Պիռո Վասոն, Կլեմենտ Կոլանեսին, Պրանվերա Խոջան, Վլադիմիր Բրեգուն[2]։

1999 թվականին Կոսովոյի պատերազմի ժամանակ թանգարանը ծառայել է որպես ՆԱՏՕ-ի և մարդասիրական այլ կազմակերպությունների բազա[3]։

Ալբանիայի խորհրդարանի նոր շենքի կառուցման համար նախատեսել են քանդել 17,000 կմ 2 տարածքը[4][5][6], սակայն օտարերկրացի առաջատար ճարտարապետները չեն սատարել այդ նախագծին։ Պատմաբան Ադրիան Կլոսին կառույցը պահպանելու համար նախաձեռնել է ստորագրահավաք։ Նախքան Ալբանիայի խորհրդարանի նստավայր դարձնելը, նախատեսվել է շենքը դարձնել օպերային թատրոն։ Սակայն շինարարական աշխատանքները կանգնեցվել են, շենքի արտաքին տեսքի մարմարե սալիկները հանվել են[7]։

2001 թվականից շինության մի մասն օգտագործվում է որպես Top Channel ալբանական հեռուստաալիքի հեռարձակման կենտրոն։ Հարակից տարածքը օգտագործվում է որպես ավտոկայանատեղի։ Այստեղից ավտոբուսներ են մեկնում դեպի Էլբասան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Article on the subject in Russian (ռուս.)
  2. «Kolaneci: Forma e Piramidës, në harmoni me malin e Dajtit» [Kolaneci: Form of the Pyramid, in harmony with the mountain of Dajtit] (Albanian). 12/03/09. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Mary-Jo DelVecchio Good (2008). Postcolonial disorders:Volume 8 of Ethnographic Studies in Subjectivity. University of California Press. էջ 169. ISBN 0-520-25224-1.
  4. «Cultural and Sports: should Pyramid be torn down?». Southeast European Times. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. «Mblidhet komisioni shteteror për ndërtimin e parlamentit te ri». Shtypi i Dites (Albanian). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Parlamenti i ri i Shqipërisë, 17 mijë metra katrorë - Shqipëri - Lajme - Koha Net». Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  7. Programi i Hapur https://www.youtube.com/watch?v=VcaV6AC5IZ4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]