Տիգր II
| Լա Գլեզ ռազմական թանգրանի «Տիգր II» տանկը | |
| PzKpfw VI Ausf. B «Tiger II» | |
|---|---|
| Դասակարգում | ծանր տանկ |
| Մարտական մասսա, տ | 69,8 |
| Ամբողջակազմային սխեմա | դասական տրանսմիսիայի առջևից տեղավորումով |
| Անձնակազմ, մարդ | 5 |
| Պատմություն | |
| Արտադրող | |
| Արտադրման թվականներ | 1944-1945 |
| Շահագործման թվականներ | 1944-1945 |
| Արտադրվածների թիվ, հատ | 489 |
| Հիմնական օպերատորներ | |
| Չափեր | |
| Կորպուսի երկարություն, մմ | 7380 |
| Երկարությունը թնդանոթով, մմ | 10 286 |
| Կորպուսի լայնություն, մմ | 3755 |
| Բարձրություն, մմ | 3090 |
| Կլիրենս, մմ | 495 |
| Զրահապատում | |
| Զրահի տիպ | պողպատե գրտնակած հոմոգենիկ, մակերեսայնորեն մխուն |
| Կորպուսի ճակատ (վերև), մմ/գրադ. | 150 / 50° |
| Կորպուսի ճակատ (ներքև), մմ/գրադ. | 120 / 50° |
| Կորպուսի կող (վերև), մմ/գրադ. | 80 / 25° |
| Կորպուսի կող (ներքև), մմ/գրադ. | 80 / 0° |
| Կորպուսի հետևամաս, մմ/գրադ. | 80 / 30° |
| Հատակ, մմ | 25—40 |
| Կորպուսի տանիք, մմ | 40 |
| Աշտարակի ճակատ, մմ/գրադ. | 107/10° (Պորշեյի աշտարակ) 180/10° (Հենշելի աշտարակ) |
| Հրանոթի սքողանք, մմ/գրադ. | 65—100 |
| Աշտարակի կող, մմ/գրադ. | 80 / 20° |
| Աշտարակի հետևամաս, մմ/գրադ. | 80 / 18° |
| Աշտարակի տանիք, մմ | 40 / 80—90° |
| Սպառազինություն | |
| Թնդանոթի տիպ | ակոսավոր տանկային |
| Թնդանոթի մարտակազմ | 77 (Պորշեյի աշտարակ) 84 (Հենշելի աշտարակ) |
| Ուղղաձիգ նշանառման անկյուններ, գրադ. | −8…+15° |
| Հորիզոնական նշանառման անկյուններ, գրադ. | 360° |
| Նշանոցներ | հեռադիտակային TZF 9d/1 |
| Գնդացիրներ | 2—3 × 7,92-մմ MG-34 և MG-42 |
| Այլ սպառազինություն | 26-մմ ձեռքի հրասանդ (Nahkampfgerät) |
| Շարժականություն | |
| Արագությունը խճուղով, կմ/ժ | 38 |
| Տեսակարար հզորություն, ձիաուժ/տ | 10,3 |
| Կախոցի տիպ | ինդիվիդուալ տորսիոնային |
| Հաղթահարվող բարձրունք, գրադ. | 35° |
| Հաղթահարվող պատնեշ, մ | 0,85 |
| Հաղթահարվող խրամ, մ | 2,5 |
| Հաղթահարվող ծանծաղուտ, մ | 1,6 |
Panzerkampfwagen VI Ausf. B «Tiger II», «Տիգր II», կամ գերմ.՝ «Königstiger», «Թագավորական վագր» («Բենգալական վագր» գերմաներենով), Երկրորդ համաշախարհային պատերազմի եզրափակիչփուլի ծանր գերմանական տանկ: Սերիապես արտադրվում էր 1944 թվականի մարտից և մինչև պատերազմի ավարտը: Արտադրվել է ընդամենը 489 տանկ: Տիգր II-ը Նացիստական Գերմանիայի վերջին ծանր տանկն է, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ուժեղագույն տանկը:
Իր 88-մմ թնդանոթի շնորհիվ կարող է խոցել հակահիտլերական կոալիցիայի յուրաքանչյուր տանկը: Թեքության մեծ անկյունների տակ գտնվող զրահի հաստ շերտերը տանկին հույժ բարյր պաշտպանություն էին ապահովում այն ժամանակի հակատանկային միջոցների մեծամասնությունից: Միաժամանակ շարժիչի մեծ քաշը և անբավարար կարողությունը պայմանավորել էին տանկի ցածր ընթացային հատկությունները և ընդհանուրցածր ապահովությունը:
Բովանդակություն |
Տանկի անվանումները [խմբագրել]
Ստեղծման ժամանակ տանկի նախագծի անվանման փոփոխության պատմությունը[1]:
- VK 45.02 (H) — տրված է 1942 թվականի ապրիլի 15-ին.
- Tiger II VK 45.02 (H) — 1942 թվականի սեպտեմբերի 18-ին.
- Tiger III (VK 45.03) — 1942 թվականի հոկտեմբերի 12-ին.
- Henschel Tiger B — 1943 թվականի հունվարի 8-ին.
- Tiger II VK 45.03 — 1943 թվականի մարտի 3-ին.
- Pz.Kpfw. Tiger Ausf. B, Pz.Bef.Tiger Ausf. B — 1943 թվականի հունիսի 2-ին:
Արդյունքում տանկը ստացել է հետևյալ անվանումները՝
- հատուկ գերմանակն դասակարգմամբ (տես՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանական զրահատեխնիկայի դասակարգում») — Sd.Kfz. 182;
- բանակային գերմանական դասակարգմամբ — Panzerkampfwagen VI Ausf. B (PzKpfw VI Ausf. B, Pz. VI Ausf. B);
- «Tiger II» (օգտագործվում է հակամարտող տարբեր կողմերի մոտ որպես կիսապաշտոնական անվանում);
- «Թագավորական տիգր» (կիսապաշտոնական անվանում հակամարտող տարբեր կողմերի բանակներում, մասնավորաբար, գերմ.՝ Königstiger, անգլ.՝ King Tiger, Royal Tiger);
- «Տիգր-Բ» (1940-ականների մի շարք պաշտոնական խորհրդային փաստաթղթերում):
Մշակման պատմություն [խմբագրել]
| Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Վերմախտի զորքերի խորհրդային ԿՎ-1 և Տ-34 տանկերի հետ հանդիպումից հետո Գերմանիայում հանկարծ ակտիվացվել են ծանր տանկի ստեղծման աշխատանքները, որոնց արդյունքն է դարձել մարտադաշտերում այն պահին աշխարհում ուժեղագույն «Տիգր» տանկի հայտնվելը: Սակայն հետախուզման գործողությունները և գերված խորհրդային սպաների հարցաքննությունները օգնել են գերմանական հրամանատարությանը իրական պատկերացում կազմել ԽՍՀՄ-ի ռազմաարդյունաբերական համալիրի մասին: Պատկերը գերմանական զորքերի համար այդքան էլ վարդագույն չէր, քանի որ մեծ հավանականություն կար, որ Կարիմր բանակը կարող էր ստանալ ուժով և քանակությամբ գերաշռող ավելի լավ բնութագիր ունեցող նոր տանկեր:
Բացի այդ, Վերմախտի սպառացինությանվարչությունը և անձամբ Հիտլերին ցանկություն ունեին հաջողակ և ուժեղ KwK 43 L/71 թնդանոթով զինված տանկ ունենալ, քանի որ այդ թնդանոթը իր չափերի պատճառով անհնար էր տեղադրել գոյություն ունեցող գերմանական ոչ մի տանկի մեջ:
Բոլոր այդ գործոնները տանկ-կործանիչի կոնցեպցիա էին դարձել: Այդ տանկը պետք էր առավելագույն չափով պաշտպանված լինել և զինված առավելագույն չափով ուժեղ զենքով: Միաժամանակ մեքենայի շարժականությունը երկրորդական էր համարվում՝ նախատեսված էր, որը տանկը կգործի պաշտպանության ժամանակ, առավելապաես դարաններից, և կգնդակոծի հակառակորդին մեծ հեռավորությունից, ինչի թույլ էր տալիս նրա հոյակապ նշանառման օպտիկան[2]:
Արտաքին հղումներ [խմբագրել]
Հայերեն [խմբագրել]
| Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Ռուսերեն [խմբագրել]
- «Panzerkampfwagen VI Tiger II Ausf. B (ծանր տանկ)»։ Achtung Panzer!։ http://www.achtungpanzer.eu/tigerII.php։
- «PzKpfw VI Ausf. B Tiger II («Թագավորական տիգր»)»։ Զրահակայք։ http://armor.kiev.ua/Tanks/WWII/PzVIB/։
- «Թագավորական տիգրի» պատկերները Կուբինկայի Զրահատանկային թանգարանի էքսպոզիցիայում
- Panzer Kampfwagen VI Թագավորական տիգրի ստեղծման և օգտագործման պատմությունը
Անգլերեն [խմբագրել]
- «Panzerkampfwagen VI Tiger II Ausf. B Königstiger»։ Achtung Panzer!։ http://www.achtungpanzer.com/pz5.htm։
- «Germany’s Panzerkampfwagen VI Ausf. B»։ World War II Vehicles։ http://www.wwiivehicles.com/germany/tanks_heavy/pzkpfw_vib.html։
Տեսանյութեր [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Thomas L. Lentz & Hilary L. Doyle. // Germany’s Tiger Tanks: Vol. 2 — VK 45.02 to Tiger II // Schiffer. — 176 p. — 4000 հատ. — ISBN 0-7643-0224-8.
- ↑ Վ. Ն. Շունկով // Վերմախտ // Մն.: Խարվեստ, 2004. — 5000 հատ. — ISBN 985-13-1618-0.
|
|
|
|---|---|