Ծանր տանկ
Ծանր տանկ, ավելի քան 30 տ (հետագայում 40 տ) մասսա ունեցող և մեծ տրամաչափի հրանոթով ու գնդացիրներով զինված տանկեր էին: Գոյություն էոն ունեցել նաև ծանր տանկեր տաբեր տրամաչափի մի քանի հրանոթով: Ծանր տանկերը նպատակավորված էին համազորային միավորումների ուժեղացման համար հակառակորդի ուժեղ ամրացված պաշտպանության ճեղքման և նրա ամրաշրջանների վրա հարձակման ժամանակ: Ծանր տանկեր էին համարվում ԿՎ տանկի մոդիֆիկացիաները, ԻՍ-2, PzKpfw V «Հովազ» (ըստ գերմանական դասակարգման միջին տանկ էր համարվում, քանի որ իրենց մոտ տանկերը դասակարգվում էին հրանոթի տրամաչափով), PzKpfw VI «Տիգր», PzKpfw VI Ausf. B «Թագավորական տիգր» և այլն:
Ծանր տանկերը հնացած էին դարձել հակատանկային կառավարվող հրթիռների և ֆուգասային հակատանկային ռմբերի պատճառով, որոնք հեշտությամբ մեծ հեռավորության վրա (տանկի թնդանոթի հեռավորության դիապազոնից ավելի հեռու) ջարդել ծանր տանկի զրահաը: