Տիգրան (Վիվալդի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիգրան (ամբողջական անունը՝ La virtù trionfante dell’amore, e dell’odio, overo Il Tigrane - Սիրո և ատելության նկատմամբ հաղթանակող առաքինությունը կամ Տիգրան) օպերա, բեմադրվել է 1724 թվականին Հռոմում, տոնահանդեսի ընթացքում: Բեմականացումն իրականացվել է Ֆեդերիկո Կապրաինայի թատրոնում: Հեղինակներն են՝ իտալացի երգահաններ Բենեդետտո Միկելին (1-ին գործողություն), Նիկոլա Ռոմալդին (3-րդ գործողություն) և Անտոնիո Վիվալդին (2-րդ գործողություն): Մինչև մեր օրերն է հասել միայն Վիվալդիի հեղինակած 2-րդ գործողության երաժշտությունը:

Օպերայի սյուժեի հիմքում ընկած են Հայոց Տիգրան Մեծ արքային առնչվող պատմական իրադարձությունները: Օպերայի համերգային կատարումը Երևանում տեղի է ունեցել 2001թ. նոյեմբերի 23-ին՝ Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի հանդիսությունների շրջանակներում[1]:

Հղումներ [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]