Տեխասի A&M համալսարան
| Տեխասի Էյ ընդ Էմ համալսարան | |
|---|---|
| Texas A&M University | |
| Հապավում | A&M կամ TAMU |
| Տիպ | Պետական |
| Նախագահ | Բոուեն Լոֆտին |
| Ուսանողներ | 49 861 (աշուն, 2011) |
| Կամպուս | Քաղաքային - 20 քառակուսի կիլոմետր |
| Իրավաբանական հասցե | |
| Կայք | www.tamu.edu |
Տեխասի A&M (Էյ ընդ Էմ) համալսարան (անգլ.` Texas A&M University, կրճատ` TAMU կամ պարզապես` A&M ), ամերիկյան մասնավոր, գիտահետազոտական համալսարան է՝ տեղակայված Տեխաս նահանգի Քոլեջ Ստեյշն բնակավայրում (Բրազոսի շրջան), որի տարածքի հիմնական մասը զբաղեցնում է հենց համալսարանի քաղաքային կամպուսը: Ամերիկյան համալսարանների մեջ մեծությամբ 6-րդն է: Համալսարանը մտնում է 20 առավել բարձր ֆինանսավորվող գիտահետազոտական հաստատությունների կազմի մեջ. լուրջ ներդրումներ է ունեցել այնպիսի ոլորտներում ինչպիսիք են կենդանիների կլոնավորումը, նավթագիտությունը և այլն:
Տեխասի А&М-ը հիմնադրվել է 1876թ.-ին, որպես բարձրագույն կրթություն տվող առաջին հաստատությունը: Այսօր այն ունի մոտ 50 000 ուսանող, այդ թվում` 9 500 մագիստրանտներ և ասպիրանտներ: Համալսարանի 10 քոլեջները առաջարկում են բակալավրիական ավելի քան 120 և մագիստրոսական ու ասպիրանտական 240 աստիճանաշնորհ ծրագրեր: Համալսարանում գործում է 800 ուսանողական կազմակերպություն, որոնց անդամագրվելով` ուսանողները կարող են զբաղվել գործունեության անհամար տեսակներով` սկսած սպորտից ու ռեկրեացիոն գործունեությունից մինչև մասնագիտական և համայանքային ծառայությունների մատուցումը:
Համալսարանի ծրագրով Հայաստանում գործում է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը (առավել հայտնի որպես` Էյ Թի Սի):
Արտաքին հղումներ [խմբագրել]
Մեդիաֆայլեր Տեխասի էյ ընդ էմ համալսարան թեմայով Վիքիպահեստում: