Տարեկ Տաբետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարեկ Տաբետ
արաբ․՝ طارق ثابت‎‎
Քաղաքացիությունը  Թունիս
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 16, 1971(1971-08-16)[1] (52 տարեկան)
Ծննդավայր Գաբես, Թունիս
Հասակ 176 սանտիմետր
Դիրք պաշտպան

Տարեկ Տաբետ (արաբ․՝ طارق ثابت ‎‎, օգոստոսի 16, 1971(1971-08-16)[1], Գաբես, Թունիս), թունիսցի նախկին ֆուտբոլիստ, Թունիսի հավաքականում խաղացել է պաշտպանի դիրքում։

Կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեկ Տաբետը ֆուտբոլիստի կարերիայի բոլոր 12 տարիները (1993-2005 թվականներին) անցկացրել է «Էսպերանս» ակումբում։ Այս թիմի կազմում մի քանի անգամ դարձել է երկրի չեմպիոն և նվաճել է Թունիսի գավաթը։ 1994 թվականին Տաբետը «Էսպերանսի» կազմում հաղթել է Աֆրիկայի չեմպիոնների գավաթը[2]։

Կարերիան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեկ Տաբետը Թունիսի հավաքականի կազմում մասնակցել է 1994 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղերին, որոնք անց էին կացվում Թունիսում։ Այս առաջնության ընթացքում նա մասնակցել է խմբային փուլի երկու խաղի` Մալիի[3] և Զաիրի[4] հավաքականների դեմ։ 1998 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի առաջնությանը Բուրկինա Ֆասոյում նա մասնակցել է Թունիսի հավաքականի երեք խաղերին` խմբային փուլում խաղալով Գանայի, Կոնգոյի և Տոգոյի հավաքականների դեմ[2]։

1998 թվականին Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ մասնակցել է իր թիմի բոլոր երեք խաղերին. Անգլիայի[5] և Ռումինիայի[6] հավաքականների դեմ խաղերում փոխարինման է դուրս եկել խաղավերջին, իսկ Կոլումբիայի հավաքականի դեմ խաղը անց է կացրել ամբողջությամբ[7]։

2000 թվականին Գանայում և Նիգերիայում կայացած Աֆրիկայի ազգերի գավաթում Տարեկ Տավետը մասնակցել է Թունիսի հավաքականի բոլոր վեց խաղերին. այս առաջնությունում նրա թիմը գրավել է չորրորդ տեղը` երրորդ տեղի համար խաղում 11 մետրանոցներով պարտվելով Հարավաֆրիկյան Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականին[8]։ Ընդգրկված է եղել Թունիսի հավաքականի կազմում` 2002 թվականի Ճապոնիայում և Հարավային Կորեայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, սակայն առաջնության ընթացքում երբևէ խաղադաշտ դուրս չի եկել[9]։

Մարզչի կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեկ Տաբետը եղել է լիբիական «Վեֆակ Սաբրատա», «Խալիջ Սուրտ», «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբների գլխավոր մարզիչը, ինչպես նաև` իր հայրենիքում գլխավորել է մի շարք թիմեր։ 2006-2007 թվականներին եղել է Թունիսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոժե Լեմերայի օգնականը։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունիս «Էսպերանս»

  • Թունիսի չեմպիոն (9), 1990/91, 1992/93, 1993/94, 1997/98, 1998/99, 1999/00, 2001/02, 2002/03, 2003/04
  • Թունիսի գավաթակիր (3). 1990/91, 1996/97, 1998/99
  • Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԱՖԿ) առաջնության գավաթակիր (1). 1994
  • ԱՖԿ գավաթակիրների գավաթի գավաթակիր (1). 1998
  • ԱՖԿ գավաթակիր (1). 1997
  • ԱՖԿ սուպերգավաթակիր (1). 1995

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 «Ghana 2:0 Tunisia» (անգլերեն) — worldfootball.net. Վերցված է 5 июля 2018-ին.
  3. «Tunisia 0:2 Mali» (անգլերեն) — worldfootball.net. Վերցված է 5 июля 2018-ին.
  4. «Tunisia 1:1 Congo DR» (անգլերեն) — worldfootball.net. Վերցված է 5 июля 2018-ին.
  5. «England 2:0 Tunisia» (անգլերեն) — worldfootball.net. Վերցված է 5 июля 2018-ին.
  6. «Romania 1:1 Tunisia» (անգլերեն) — worldfootball.net. Վերցված է 5 июля 2018-ին.
  7. «Colombia 1:0 Tunisia» (անգլերեն) — worldfootball.net. Վերցված է 5 июля 2018-ին.
  8. «South Africa 4:3 pso Tunisia» (անգլերեն) — worldfootball.net. Վերցված է 5 июля 2018-ին.
  9. «Tunisia 3:1 Togo» (անգլերեն) — worldfootball.net. Վերցված է 5 июля 2018-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]