Տատյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տատյաններ. 18-20-րդ դարերում Թուրքիայում պետական, հայ ազգային հասարակական գործիչների, նշանավոր մտավորականների տոհմ Կոստանդնուպոլսում։ Ուսումնասիրողները Սուլթան Մահմուդի գահակալության շրջանն անվանել են «Տատյան դար»։ Տատյանները նյութական միջոցներ են տրամադրել Վենետիկի Մխիթարյաններին, ազդեցիկ դեր խաղացել Կոստանդնուպոլսի հայ համայնքի կրոն, և մշակութային կյանքում։ Տատյանների ամառանոցում ստորագրվել է Սան Ստեֆանոյի ռուս-թուրքական պայմանագիրը (1878

Մահտեսի Առաքել-Տատյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանց նախահայրը՝ արհեստավոր Մահտեսի Առաքել-Տատը (Տատյան) (1753-1812) Կոստանդնուպոլիս է գաղթել Ակն գավառի Ապուչեխ գյուղից։ 1795 թվականին ստացել է ամիրայի կոչում և նշանակվել սուլթանական Թուրքիայի արքունի վառոդապետ։ Այնուհետև, շուրջ 75 տարի Տատյանների շառավիղները ղեկավարել են Թուրքիայի զինագործարանները, թղթի արտադրությունը, բանակի հանդերձավորումը։

Տատյան Սիմեոն ամիրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյան Սիմեոն ամիրան (1786-1832) 1826 թվականին նշանակվել է արքունի վառոդապետ, նույն թվին իր միջոցներով կառուցել տվել Այաստեֆանոյի հայոց եկեղեցին։ 1832 թվականին արքունի վառոդապետ կարգված Պողոսբեյ Տատյանը (1800-1863) նյութական օգնություն է ցույց տվել Հ․ Սվաճյանին, Հ․ Պարոնյանին։

Հովհաննես բեյ Տատյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես բեյ Տատյանը (1789- 1869) 1842 թվականին ստանձնել է արքունի վառոդապետի պաշտոնը, 1844 թվականին կառուցել Մաքրիգյուղի հայկական եկեղեցին։

Ներսես բեյ Տատյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես բեյ Տատյանը (1825-1872) եղել է առաջնակարգ ճարտարապետ, Պաչյանների հետ բազմաթիվ շենքեր կառուցել Կոստանդնուպոլսում։

Առաքել բեյ Տատյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաքել բեյ Տատյանի (1820-1886) օրոք, Թուրքիայում ռազմական մինիստրության ստեղծմամբ, վերացվել է վառոդապետության պաշտոնը։

Մկրտիչ բեյ Տատյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ բեյ Տատյանը (1844-1911) եղել է բազմակողմանի զարգացած մտավորական, տիրապետել եվրոպական մի շարք լեզուների, թղթակցել ֆրանսիական կենտրոնական թերթերին։

Հարություն փաշա և Տիրան բեյ Տատյաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրաստիճան պաշտոնյաներ Հարություն փաշա Տատյանը (1830-1901) և Տիրան բեյ Տատյանն էական ազդեցություն են ունեցել թուրք արքունիքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 603