Տալկան (ուտեստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տալկան
Տեսակսննդամթերք
ԵնթատեսակՓոխինդ
 Talkan Վիքիպահեստում

Տալկան (բաշկիրերեն՝ талҡан; բուրյաթերեն՝ талхан; ղազ.՝ талқан; ղրղզ.՝ талкан; ռուս.՝ толокно[1][2], հայերեն՝ փոխինդ), բովված գարուց կամ ցորենից պատրաստված կոպիտ ալյուր[3][4]։

Տալկանը տարածված է ալթայցիների, նողայների, բաշկիրների, բույաթների, ղազախների, ղրղզների, մոնղոլների, թաթարների, տուվացիների, ուզբեկների, չուվաշների, խակասների խոհանոցում։

Պատրաստում և պահպանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար, հատիկներն աղում են ջրաղացի քարի վրա կամ հարվածում հավանգի մեջ, ապա մաղում մաղի միջով՝ առանձնացնելով տարբեր աստիճանի աղացած ալյուրը։ Ըստ այդմ, տալկանը լինում է խոշոր աղացած և մանր աղացած ալյուր։ Թթվասերով կամ կարագով տալկանը օգտագործվում է շիլա պատրաստելու համար։ Մատուցվում է մեղրով թեյի հետ՝ թխենու պտղի աղացած փշրանքով փոքր գնդիկների տեսքով[5]։

Ավանդաբար, ուտեստը սեղանին մատուցվում է բիշեկտույ, կարգատույ, կյակուկ սյայա, սաբանտույ, սիրգատույ տոներին և գյուղատնտեսական ծիսակատարությունների տոներին։ Տալկան հաճախ օգտագործվում է ջարմա և մակսիմ զովացուցիչ ըմպելիքներ պատրաստելու համար։ Չոր տալկանը պահվում է կտավի տոպրակների, կեչու կեղևից հյուսված տուփերի մեջ, իսկ հալած յուղի հետ խառնած վիճակում պահվում է լայնաբերան, գլանաձև տակառի (չանի) մեջ, օգտագործվում է ուղևորությունների, որսորդության ժամանակ, իսլամական ծոմ պահելու ընթացքում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տալկանը պարունակում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ միկրոէլեմենտներ, ցածր կալորիականություն ունեցող մթերք է համարվում, լուծում է արյան անոթների, հոդերի, ողնաշարի, լյարդի և երիկամների խոլեստերինի և աղի կուտակումները, հանդիսանում է էնտերոսորբենտ (աղեստամոքսային տրակտի սորբենտ)։ Տալկանից պատրաստվող ըմպելիքը կոչվում է ջարմա կամ մակսիմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вопросы языкознания, Выпуски 1-3М.: Изд-во Академии наук СССР., 1991 — С. 41
  2. Валл М. Н. Исследования по грамматике и лексике енисейских языков — Новосибирск: Наука, Сибирское отд-ние, 1986 —86 с. — С. 76
  3. Учение записки, Объемы 8-10. Научно-исследовательскй институт истории, языка и литературы — Горно-Алтайск: Горно-Алтайское отделение Алтайского книжного изд-ва, 1969
  4. Тюркские народы Сибири. Институт этнологии и антропологии им. Н.Н. Миклухо-Маклая, Институт археологии и этнографии (Российская академия наук. Сибирское отделение) , Новосибирск: Наука, 2006 — 677 с.
  5. Мастерица Талкана

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]