Տաթևիկ Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաթևիկ Ավագյան
Ծնվել էդեկտեմբերի 22, 1971(1971-12-22)[1] (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1995) և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն (1999)
Մասնագիտությունմանկաբարձ և գինեկոլոգ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2005)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Տաթևիկ Գետևոնի Ավագյան (դեկտեմբերի 22, 1971(1971-12-22)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկաբարձ-գինեկոլոգ, հյուսվածքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2005), պրոֆեսոր (2011):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաթևիկ Ավագյանը ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 22-ին, Երևանում։ 1979-1989 թվականներին սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում, 1989-1995 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում։ 1995-1999 թվականներին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում կլինիկական օրդինատուրա է անցել «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998-2000 թվականներին Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում եղել է ավագ լաբորանտ, 2000-2001 թվականներին՝ նույն համալսարանի հյուսվածաբանության ամբիոնի ավագ լաբորանտ, 2001-2005 թվականներին՝ հյուսվածաբանության ամբիոնի ասիստենտ, 2005 թվականին՝ հյուսվածաբանության ամբիոնի դոցենտ, պրոֆեսոր։ 2007-2010 թվականներին եղել է ԵՊԲՀ-ի ուսումնաարտադրական պրակտիկայի բաժնի պետ, 2008-2011 թվականներին՝ ԵՊԲՀ-ի 026-«Տեսական բժշկություն» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար, 2011 թվականից՝ ԵՊԲՀ-ի 061-«Մանկաբարձություն և գինեկոլոգիա, ուռուցքաբանություն» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար, 2011 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ԵՊԲՀ-ի գիտական քարտուղար, 2012 թվականի դեկտեմբերից՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի քարտուղար[2]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին ԵՊԲՀ-ում պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2005 թվականին՝ դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 2011 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։

Աշխատանքները վերաբերում են մայր-ընկերք-պտուղ համակարգի ուսումնասիրությանը՝ երկարատև ճնշման համախտանիշի (կրաշ-սինդրոմ) և հղիության տոքսիկոզի (հեստոզ) պայմաններում[3]։ Բազմաթիվ գիտական հոդվածների, 2 մենագրության, 1 գրքի և 1 ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է[2]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի պետական բժշկական համալսարանի առաջնային նյութի և մեթոդների ստուգման փորձագիտական հանձնաժողովի անդամ, 2006
  • ԵՊԲՀ որակավորման հանձնաժողովի անդամ, 2011
  • ԵՊԲՀ գիտակոորդինացիոն խորհրդի «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» փորձագիտական հանձնաժողովի անդամ, 2011
  • «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի անդամ, 2011

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պտղի ներարգանդային զարգացման ուշացման հիմնախնդիրները, Երևան, 2003[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13392
  2. 2,0 2,1 2,2 ԵՊԲՀ, Տաթևիկ Գետևոնի Ավագյան
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 135։
  4. Ավագյան, Տաթևիկ Գետևոնի (2005 թ․ հունվարի 26). «Մայր-ընկերք-պտուղ համակարգի կառուցվածքագործառական փոփոխությունները փորձարարական CRUSH-համախտանիշի և հղիության ուշ տոքսիկոզի պայմաններում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)