Տաբուլա ռազա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաբուլա ռազա

Տաբուլա ռազա (լատին․՝ tabula rasa - հարթ, մաքուր տախտակ), սենսուալիզմի տերմին, արտահայտում է դեռես գիտելիք չունեցող մարդու գիտակցության վիճակը՝ պայմանավորված արտաքին զգայական փորձի բացակայությամբ։ Հասկացությունը հանդիպում է անտիկ փիլիսոփայության մեջ (Պլատոն, Արիստոտել), միջնադարում (Ալբերտ Մեծ, Թովմա Աքվինացի), նոր ժամանակում (Թ․ Հոբս, Պ․ Դասենդի)։ Տարածվել է շնորհիվ Ջոն Լոկի, որն այն օգտագործել է բնածին գաղափարների տեսությունը քննադատելու նպատակով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 539