Վրաց-իրաքյան հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրաց-իրանական հարաբերություններ
Իրաք և Վրաստան

Իրաք

Վրաստան

Վրաց-իրաքյան հարաբերություններ, երկկողմ հարաբերություններ Վրաստանի և Իրաքի Հանրապետության միջև։ Հատկանշական է, որ Իրաքի Հանրապետությունը ունի դեսպանատուն Թբիլիսիում[1], իսկ Վրաստանը սեփական դեսպանատուն Բաղդադում չունի[2]։ Վրաստանում Իրաքի ներկայիս դեսպանը Հուսեյն Աբաս Հուսեյն Թահանն է[3]։

Համագործակցություն և փոխազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Վրաստանի և Իրաքի միջև բացվել է օդային երթուղի, և հաղորդվում Է, որ Iraqi Airways-ը շաբաթական երկու չվերթ է կատարում Թբիլիսի[4]։ Նույն թվականին Թբիլիսիում Իրաքի դեսպանը հանդիպում ունեցավ Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ, որտեղ նրանք քննարկեցին երկու երկրների միջև համագործակցության և կապերի ընդլայնման հարցերը։ Վրաստանի արտգործնախարարը Իրաքին մաղթել է կայունության շուտափույթ վերականգնում[5]։

Վրաստանի դերը Իրաքյան պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի օգոստոսին Վրաստանը միացավ Իրաքի պատերազմին Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի մասնակցության շրջանակներում։ 2008 թվականին Իրաքում եղել է 2300 վրացի զինծառայող։ Այդպիսով վրացական ուժերը դարձել են Իրաքում երրորդ խոշորագույն ռազմական կոնտինգենտը[6][7]։ Բացի այդ, Թբիլիսին մոտ 550 հոգանոց գումարտակ է տրամադրել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար։ 2008 թվականի օգոստոսին, Ռուսաստանի և Հարավային Օսիայի հետ հակամարտության ժամանակ, բոլոր վրացի զինվորականները հետ կանչվեցին Իրաքից։ ԱՄՆ ՌՕՈՒ-ն ապահովել է նյութատեխնիկական աջակցությունը զորքերի դուրսբերման համար։ 2008 թվականի օգոստոսի 10-11-ը 16 C-17 «Globemaster» ինքնաթիռներ Վրաստան ուղարկեցին մոտ 2 հազար վրացի զինվորների և նրանց պարենամթերք տրամադրեցին, ինչը բողոքի ալիք առաջացրեց Ռուսաստանի կողմից[8]։ Ամերիկացի պաշտոնյաները պատասխանեցին, որ վրացական զորքերի վերաբաշխմանն ուղղված օգնությունը արտակարգ իրավիճակների դեպքում տրանսպորտային աջակցության նախնական պայմանավորվածության մի մասն է, և որ Ռուսաստանը նախապես տեղեկացված է եղել թռիչքների մասին[9]։

Ընդհանուր առմամբ Իրաքում զոհվել է 3 վրացի զինվորական։ Եվս 19-ը տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։ Բացի այդ, վրացի զինծառայողներից մեկը զոհվել է ավտովթարից, իսկ մեկն ինքնասպան է եղել[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. List of embassies Արխիվացված 2012-11-16 Wayback Machine. Georgian Foreign Ministry.
  2. «List of embassies and consulates in Iraq». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
  3. Embassy of Iraq in Tbilisi, Georgia. Embassypages.com. Retrieved 15 May 2015.
  4. The re-opening of the air route between Iraq and Georgia Արխիվացված 2017-03-12 Wayback Machine. Oneiraqidinar.com. Published July 2, 2013. Retrieved May 15, 2015.
  5. Iraq's Ambassador to Tbilisi meet Secretary of Foreign Affairs of Georgia. Iraqi News. Ahmed Hussien. Published July 2, 2013. Retrieved 15 May, 2015.
  6. Lansford, Tom (2010). «Georgia, Role in Iraq War». In Spencer C. Tucker (ed.). The Encyclopedia of Middle East Wars: The United States in the Persian Gulf, Afghanistan, and Iraq Conflicts. Vol. 2. Santa Barbara: ABC-CLIO. էջեր 480–481.
  7. Liklikadze, Koba (2007 թ․ սեպտեմբերի 10). «Iraq: As Third-Largest Contingent, Georgia Hopes To Show Its Worth». Radio Free Europe/Radio Liberty. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
  8. Hoffman, Michael (2008 թ․ օգոստոսի 11). «U.S. takes Georgian troops home from Iraq». Army Times. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
  9. Lee, Matthew (2008 թ․ օգոստոսի 11). «Putin Criticizes U.S. For Flying Georgian Soldiers Back from Iraq». CNS News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
  10. «В Афганистане погиб грузинский военный, еще один получил ранения». Civil Georgia. 2010 թ․ սեպտեմբերի 6.
  11. «Military Deaths by Country: Georgia». Iraq Coalition Casualty Count. iCasualties.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.