Վոնգ Ֆեյ Հուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոնգ Ֆեյ Հուն
Wong fei hung.jpg
մարտարվեստի վարպետ
ԱԱՀ՝ Վոնգ Ֆեյ Հուն
Ծննդյան օր՝ հուլիսի 9, 1847(1847-07-09)
Ծննդավայր՝ Գուանչժոու, Գուանդուն, {{{2}}} Չինաստան
Վախճանի օր՝ մարտի 25, 1924 (76 տարեկան)
Վախճանի վայր՝ Ֆոշան, Գուանդուն, {{{2}}} Չինաստան

Վոնգ Ֆեյ Հուն (չին. 黃飛鴻; 1847—1924) Ցինների հարստության մայրամուտի մարտարվեստների հայտնի վարպետ: Նա ստեղծել է կունգ ֆույի հունգար ոճը: Երբեմն նրան սխալմամբ ներառում են «Տաս կանտոնական առյուծների» ցանկում:

Վոնգ Ֆեյ Հունը մասնագիտությունը սկսել է որպես բժիշկ: Նա Ֆոշանում զբաղվում էր ասեղնաբուժությամբ: Արդեն 13 տարեկանից նրան համարում էին կայացած մարտիկ: Այդ ժամանակ նա կարող էր հաղթել նույնիսկ իրենից տարեցներին: Սինյանյան հողափոխության ժամանակ նա զորագրվեց: Նա Չինաստանում հռչակվել էր որպես «XX դարի Ռոբին Հուդ»: Վոնգի մահվանից հետո նրա կինը և երեխաները Հոնկոնգում դասավանդում էին նրա մարտարվեստի ոճը:

Վերպետին նվիրված բազմաթիվ ֆիլմեր և սերիալներ կան: Ջեքի Չանը նրան մարմնավորում է «Հարբած վարպետը» և «Հարբած վարպետը 2» ֆիլմերում, իսկ Ջեթ Լին` «Մի անգամ Չինաստանում» և «Երկաթե աքլորն ընդդեմ օձասանդրի» ֆիլմերում: Նրան նվիրված ամենալավ ֆիլմը համարվում է ռեժիսոր Չժան Սին Յանի «Բռունք Շաոլինից» ֆիլմը, որտեղ բավականին լավ կերպով է ներկայացված վարպետի բնավորության գծերը: Վոնգ Ֆեյ Հունին նվիրված մյուս ֆիլմերից են «Երկաթե կապիկը»: Վարպետը հայտնվել է նաև «Աշխարհի շուրջն 80 օրում» կատակերգությունում, որտեղ նրան մարմնավորել է Սամո Հունգը: