Վոյցեխ Յարուզելսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոյցեխ Յարուզելսկի
լեհ.՝ Wojciech Witold Jaruzelski
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 6, 1923(1923-07-06)[1][2][3][…]
ԾննդավայրԿուրուվ, Gmina Kurów, Puławy County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան[1]
Մահացել էմայիսի 25, 2014(2014-05-25)[2][3][4][…] (90 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Լեհաստան[5]
ԳերեզմանՊովոնզկի ռազմական գերեզմանատուն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունAkademia Sztabu Generalnego?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ԱմուսինԲարբարա Յարուզելսկա
Ծնողներհայր՝ Władysław Jaruzelski?, մայր՝ Wanda Jaruzelska?
Զբաղեցրած պաշտոններԼեհաստանի նախագահ, Լեհաստանի վարչապետ և Member of the Sejm of the Polish People's Republic?
ԿուսակցությունԼեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն[1] և Լեհաստանի աշխատավորների կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունSociety of Fighters for Freedom and Democracy?
ԵրեխաներMonika Jaruzelska?
Կայքwojciech-jaruzelski.pl
Ստորագրություն
Изображение автографа
 Wojciech Jaruzelski Վիքիպահեստում

Վոյցեխ Յարուզելսկի (հուլիսի 6, 1923(1923-07-06)[1][2][3][…], Կուրուվ, Gmina Kurów, Puławy County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան[1] - մայիսի 25, 2014(2014-05-25)[2][3][4][…], Վարշավա, Լեհաստան[5]), լեհական կուսակցական, պետական և զինվորական գործիչ, բանակի գեներալ։

Ավարտել է Կ․ Սվերչենսկու անվան ռազմական ակադեմիան։ Լեհաստանի միացյալ բանվորական կուսակցության (ԼՄԲԿ) անդամ է 1948 թ.-ից։ 1943 թ.-ին մտել է Սովետական Միության տարածքում կազմավորված լեհական բանակի շարքերը, մասնակցել Վարշավայի ազատագրմանը։ 1960 թ.-ին նշանակվել է լեհական բանակի գլխավոր քաղաքական վարչության պետ, 1962 թ.-ից՝ Ազգային պաշտպանության մինիստրի տեղակալ, 1968 թ.-ից՝ մինիստր։ 1981 թ.-ի փետրվարին նշանակվել է ԼԺՀ Մինիստրների խորհրդի նախագահ՝ պահպանելով Ազգային պաշտպանության մինիստրի պաշտոնը։ ԼՄԲԿ ԿԿ-ի IV պլենումում (1981 թ.հոկտեմբեր) ընտրվել է ԼՄԲԿ ԿԿ-ի առաջին քարտուղար։ Յարուզելսկին ԼԺՀ սեյմի դեպուտատ է, ԼՄԲԿ ԿԿ-ի անդամ (1964 թ.-ից), ԼՄԲԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամության թեկնածու (1970 թ.-ից), Քաղբյուրոյի անդամ (1971 թ.-ից)։ Պարգևատրվել է լեհական և սովետական շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոյցեխ Յարուզելսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 124