Վլադիմիր Տամրուչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Տամրուչի
ապրիլի 20, 1892(1892-04-20) - հոկտեմբերի 28, 1950(1950-10-28) (58 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Լենինի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Վլադիմիր Ստեփանի Տամրուչի (ապրիլի 20, 1892(1892-04-20), Բաքու, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 28, 1950(1950-10-28), Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), տանկային զորքերի գեներալ-լեյտենանտ (1941 թվականի դեկտեմբեր)։ Ազգությամբ հայ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի ռազմական ուսումնարանը, Պետրոգրադի գլխավոր շտաբի ակադեմիայի նախապատրաստական դասընթացը 1917։ Առաշին համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է էրզրումի գրավմանը 1916։ Հայաստանում սովետ, կարգերի հաստատումից հետո կամավոր մտել է կարմիր բանակ, հաշորդաբար եղել բանակի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, Հայկական ԽՍՀ ռազմ, գործերի ժողավրդական կոմիսարիատի շտաբի օպերատիվ բաժնի, այնուհետե՝ Հայկական հրաձգային դիվիզիայի շտաբի պետ։ Մասնակցել է Հայաստանում քաղաքացիական կռիվներին։ 1923 թվականին փոխադրվել է Թիֆլիս, 1925 թվականին՝ Մոսկվա, օկրուգի տանկային միավորումներում վարել մի շարք հրամանատարական պաշտոններ, դասավանդել ոագմա-տեխնիկական և մոտոմեքենայացման ակադեմիաներում։ Վլադիմիր Ստեփանի Տամրուչի 1933 թվականից՝ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի ավագ դասախոս, ապա՝ զրահատանկային զորքերի ամբիոնի վարիչ։ 1940 թվականին ստանալով գեներալ-մայորի կոչում՝ նշանակվել է կարմիր բանակի ավտոզրահատանկային զորքերի գլխավոր տեսչի օգնական։ Հայրենական պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի հունիսի 24-ից, որպես Կիևի առանձին օկրուգի 22-րդ մեքենայացված կորպուսի հրամանատար, մասնակցել է Ուկրաինայի պաշտպանությանը, Ժիտոմիրի մոտ մղված հարձակողական մարտերին, այնուհետե նշանակվել Հարավ-Արևմտյան ռազմաճակատի ավտոզրահատանկային զորքերի հրամանատար, ռազմաճակատի հրամանատարի տեղակալ։ Պատերազմից հետո մինչև մահը բուժվել է սրտի ծանր հիվանդությունից։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 558