Վլադիմիր Չոբանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Չոբանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր Չոբանյան
Ծնվել էփետրվարի 10, 1938(1938-02-10) (86 տարեկան)
Խոջաբեկ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Պետրոս Մեծի անվան ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերի ռազմական ակադեմիա
ԱնդամակցությունՀրթիռային և հրետանային գիտնականների ակադեմիա
Ալմա մատերԽարկովի բարձրագույն ռազմական հրամանատարա-ինժեներական ուսումնարան (1960)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1985)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ

Վլադիմիր Արշալույսի Չոբանյան (փետրվարի 10, 1938(1938-02-10), Խոջաբեկ), հրթիռահրետանային տեխնիկայի բնագավառի գիտնական, գեներալ-լեյտենանտ (1995), Ֆ. Է. Ձերժինսկու անվան ռազմական ակադեմիայի ուսումնական և գիտական գծով փոխնախագահ (1992-1999)։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1990): ՌԴ հրթիռահրետանային (1993) և ռազմական (1998) գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս, գեներալ-լեյտենանտ (1995, գեներալ մայոր՝ 1993 թվականից)[1]։ ՌԴ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1996): ՌԴ ռազմա-տնտեսական ընկերության նախագահ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Չոբանյանը ծնվել է 1938 թվականի փետրվարի 10-ին, Խոջաբեկ (այժմ՝ Վրաստանի Նինոծմինդա քաղաքի շրջագծում) գյուղում։ 1960 թվականին ավարտել է Խարկովի բարձրագույն ավիացիայի ճարտարագիտական ռազմական ուսումնարանը։ 1989 թվականից դասախոսել է Մոսկվայի Ռազմական ակադեմիայում։ 1992-2004 թվականներին եղել է պետի տեղակալ ուսումնական գծով, 2004 թվականից եղել է Պետրովյան գիտական կենտրոնի գլխավոր տնօրեն։ Հրթիռահրետանային տեխնիկայի բնագավառի գիտնական է[3][4]։

Աշխատանքները վերաբերում են խոշոր համակարգերի հուսալիության որոշման և վերահսկման մեթոդների մշակմանը, զինամթերքի հեռանկարային նմուշների շահագործման և շահագործական բնութագրերի համակարգերի ընտրության մեթոդների հիմնավորմանը[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «ԽՍՀՄ Զինված ուժերում հայրենիքի ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ (1988)
  • ՌԴ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1996)
  • Նինոծմինդայի պատվավոր քաղաքացի

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Методы определения и контроля надежности больших систем, М., 1976 (համահեղինակ).
  • Вероятностные методы оценки эффективности вооружения, М., 1979 (համահեղինակ).
  • Методы определения и контроля эксплуатационных требований к перспективным сложным системам, М., 2005.
  • Определение вероятности безотказной работы периодически контролируемой сложной системы, М., 2006 (համահեղինակ).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ,ծովակալներ.-Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ.,էջ 523։ ISBN 978-9939-53-105-2
  • Саркиян А.Е. Армяне-военные ученые, конструкторы, производственники и испытатели XX века. Ер.,1988, с.92-94.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. regnum.ru https://regnum.ru/news/2035092.html. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. «Нобелевский медалист РВСН». old.redstar.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  3. 3,0 3,1 «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 293։
  4. «Արխիվացված պատճենը». encyclopedia.mil.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.