Վլադիմիր Մամինով
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան և Ուզբեկստան | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 4, 1974[1] (49 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 178 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 74 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վլադիմիր Ալեքսանդրովիչ Մամինով (ռուս.՝ Владимир Александрович Маминов, սեպտեմբերի 4, 1974[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս և ուզբեկ ֆուտբոլիստ (կիսապաշտպան), հետագայում՝ մարզիչ։ Հայտնի է Մոսկվայի «Լոկոմոտիվում» և Ուզբեկստանի հավաքականում անցկացրած խաղերով։
Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլային դպրոցի սան է, իր ամբողջ կարիերան անցկացրել է մեկ ակումբում։ Ակումբի կազմում անցկացրել է 16 մրցաշրջան՝ խաղացողի կարիերայի ընթացքոմ մասնակցելով 400 պաշտոնական խաղի, որտեղ աչքի է ընկել 41 գոլով։ Համաձայն IMScouting-ի հրատարակած ցուցակի՝ Մամինովն ընդգրկվել է Եվրոպայի այն 20 լավագույն ֆուտբոլիստների ցանկում, որոնք ամենից երկարն են խաղացել նույն թիմում[2]։ «Լոկոմոտիվում» հանդես է եկել 8-րդ համարի մարզաշապիկով, իսկ նրանից հետո 8-րդ համարը հատկացվել է «Լոկոմոտիվի» երկրորդ կազմի մեկ այլ սանի՝ Դենիս Գլուշակովին։ 2008 թվականի դեկտեմբերին հայտարարել է խաղացողի կարիերան ավարտելու և մարզչական կարիերա սկսելու մասին։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին Վլադիմիր Մամինովը և իր թիմակիցներ Օլեգ Պաշինինը և Ալեքսեյ Պոլյակովը Վլադիմիր Սալկովից հրավեր ստանալուց հետո ստացել են Ուզբեկստանի քաղաքացիություն և հանդես են եկել Ուզբեկստանի հավաքականի կազմում՝ մասնակցելով 2002 թվականին Ճապոնիայում և Հարավային Կորեայում անցկացված աշխարհի առաջնության որակավորման փուլին։ Ընդհանուր առմամբ Ուզբեկստանի հավաքականի կազմում Վլադիմիր Մամինովը 2001-2005 թվականներին անցկացրել է 12 խաղ և խփել 3 գոլ։
Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Լոկոմոտիվ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի ապրիլի 28-ից մինչև 2009 թվականի հունիսի 1-ը գլխավորել է «Լոկոմոտիվը»՝ կատարելով գլխավոր մարզչի պարտականությունները։ Նրա գլխավորությամբ անցկացրած 5 խաղերում «Լոկոմոտիվը» վաստակել է 10 միավոր։ 2009 թվականի հունիսի 1-ից աշխատել է «Լոկոմոտիվի» մարզչական շտաբում որպես Յուրի Սյոմինի, ապա Յուրի Կրասնոժանի օգնական։ 2010 մրցաշրջանի խաղերից մեկում փոխարինել է որակազրկված Սյոմինին։ 2011 թվականի հունիսի 7-ից նորից եղել է թիմի գլխավոր մարզիչ։ Այդ պաշտոնն զբաղեցրել է մինչև Ժոզե Կոուսեյրույի գալը։
«Ռուբին»[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հունվարին ընդգրկվել է «Ռուբինի» վարչական շտաբի կազմում, որտեղ եղել է ակումբի գլխավոր մարզիչ մինչև Ռինատ Բիլյալետդինովի՝ «Pro» արտոնագիր ստանալը[3]։ 2014 թվականի մայիսի վերջին հեռացել է Կազանի թիմից[4] մարզչական գործընթացում Բիլյաետդինովի հետ հայացքների անհամապատասխանության պատճառով[5]։
«Խիմկի»[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հունիսի 19-ին գլխավորել է «Խիմկի» ակումբը[6] նպատակ դնելով դուրս գալ ՖԱԼ[7]։ Մամինովի գլխավորությամբ կարմրասևերը երկրորդ դիվիզիոնում զբաղել են չորրորդ հորիզոնականը, և մարզիչը հեռացել է թիմից 2015 թվականի հունիսին[8]։
«Սոլյարիս»[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հուլիսին գլխավորել է Մոսկվայի «Սոլյարիս» ակումբը[9]։ 2017 թվականի մայիսի 2-ին հեռացել է թիմից[10]։
«Տյումեն»[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի օգոստոսի 29-ին նշանակվել է ՖԱԼ առաջնության «Տյումեն» ակումբի գլխավոր մարզիչ[11]։ Պայմանագիրը կնքվել է մինչև մրցաշրջանի վերջը, որի ավարտից հետո կողմերն այն չեն երկարաձգել[12]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
- Ռուսաստանի առաջնության հաղթող (2) – 2002, 2004
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (4) – 1995, 1999, 2000, 2001
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (4) – 1994, 1998, 2005, 2006
- Ռուսաստանի գավաթի դափնեկիր (5) – 1996, 1997, 2000, 2001, 2007
- Ռուսաստանի Սուպերգավաթի դափնեկիր (2) – 2003, 2005
- Համագործակցության գավաթի դափնեկիր – 2005
Անձնական
- Ընգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (3) – № 1 (2004), № 2 (2002, 2003)
Արդյունքներն ըստ մրցաշրջանի[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջան | Ակումբ | Խաղերի թիվ | Գոլերի թիվ |
---|---|---|---|
1993 | «Լոկոմոտիվ» Մոսկվա | 2 | 0 |
1994 | 11 | 1 | |
1995 | 11 | 1 | |
1996 | 31 | 3 | |
1997 | 31 | 6 | |
1998 | 19 | 3 | |
1999 | 22 | 3 | |
2000 | 17 | 2 | |
2001 | 25 | 5 | |
2002 | 29 | 4 | |
2003 | 24 | 2 | |
2004 | 18 | 1 | |
2005 | 20 | 0 | |
2006 | 5 | 0 | |
2007 | 9 | 0 | |
2008 | 17 | 0 |
Վիճակագրությունը որպես գլխավոր մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի մայիսի 20-ի տվյալներով
Ակումբ | Երկիր | Աշխատանքի սկիզբ | Աշխատանքի ավարտ | Արդյունք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | % | ||||||
«Լոկոմոտիվ» (Մոսկվա) | Ապրիլի 28, 2009 | Մայիսի 31, 2009 | 5 | 3 | 1 | 1 | 60,00 | |||
«Լոկոմոտիվ» (Մոսկվա) | Հունիսի 7, 2011 | Հունիսի 30, 2011 | 5 | 1 | 1 | 3 | 20,00 | |||
«Ռուբին» | Հունվարի 10, 2014 | Մայիսի 30, 2014 | 13 | 4 | 3 | 6 | 30,77 | |||
«Խիմկի» | Հունիսի 19, 2014 | Հունիսի 15, 2015 | 31 | 15 | 9 | 7 | 48,39 | |||
«Սոլյարիս» | Հուլիսի 6, 2016 | Մայիսի 2, 2017 | 23 | 10 | 7 | 6 | 43,48 | |||
«Տյումեն» | Օգոստոսի 27, 2017 | Մայիսի 18, 2018 | 28 | 8 | 8 | 12 | 28,57 | |||
Ընդհանուր | 105 | 41 | 29 | 35 | 39,05 |
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է և ունի երկու երեխա՝ Վլադիսլավ և Մարիա[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ UA-Футбол. Маминов провёл 400-й матч за «Локомотив»
- ↑ «Андрей Лексаков: У Билялетдинова нет лицензии категории «Pro»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Владимир Маминов: «Я покинул «Рубин»
- ↑ Ринат Билялетдинов: «У нас с Маминовым разный взгляд на тренировочный процесс»
- ↑ Маминов возглавил «Химки»
- ↑ Владимир Маминов: «Задача „Химок“ — выход в ФНЛ»
- ↑ Маминов покинул пост главного тренера «Химок»
- ↑ Маминов возглавил «Солярис»
- ↑ Маминов покинул «Солярис»
- ↑ Владимир Маминов возглавил «Тюмень»
- ↑ «Директор «Тюмени»: У нас есть желание выступать в ФНЛ, если будет такая возможность». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Владимир Маминов: история преданности «Локомотиву»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Մամինով» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 4 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Ուզբեկստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլային մարզիչներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ