Վլադիմիր Կարապետով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Կարապետով
Ծնվել էհունվարի 8, 1876(1876-01-08)[1]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 11, 1948(1948-01-11)[1] (72 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԱՄՆ
Մասնագիտությունհամալսարանի դասախոս և գյուտարար
Հաստատություն(ներ)Կոռնելի համալսարան
ԱնդամակցությունԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ
Պարգևներ

Վլադիմիր Մկրտչի Կարապետով (երբեմն՝ Նիկիտիչ, անգլ.՝ Vladimir Karapetoff[3], հունվարի 8, 1876(1876-01-08)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունվարի 11, 1948(1948-01-11)[1]), ծագումով հայ ռուս-ամերիկացի էլեկտրիկ ճարտարագետ, գյուտարար, պրոֆեսոր։ Սկսել է սովորել Սանկտ Պետերբուրգի հաղորդակցության ուղիների պետական համալսարանում, ուսման ընթացքում դասավանդել է էլեկտրատեխնիկա և հիդրոտեխնիկա Սանկտ Պետերբուրգի երեք դպրոցներում։ 1899 թվականին տեղափոխվել է Դարմշտադտի տեխնիկական համալսարան, որտեղ շարունակել է ուսումնասիրել էներգետիկ համակարգերը։ 1903 թվականին արտագաղթել է ԱՄՆ։ 1928 թվականին Ֆրանկլինի ինստիտուտը նրան պարգևատրել է Էլիոթ Կրեսոնի մեդալով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Կարապետովը ծնվել է 1876 թվականի հունվարի 8-ին Սանկտ Պետերբուրգում Մկրտիչ (Նիկիտա) Հովհաննեսի Կարապետովի և Աննա Հովակիմի (Իվանովնա) Կարապետովայի ընտանիքում։ Վլադիմիրը նախ ընդունվել է և սկսել է սովորել Սանկտ Պետերբուրգի հաղորդակցության ուղիների պետական համալսարանում՝ 1897 թվականին հաջողությամբ հանձնելով առաջին պետական քննությունները, իսկ երկրորդը՝ 1902 թվականին։ Ուսումնառության տարիներին եղել է Ռուսական կայսրության կառավարության խորհրդատու և միաժամանակ դասավանդել էլեկտրատեխնիկա և հիդրավլիկա մայրաքաղաքային երեք գիմնազիաներում[4]։

1899 թվականին Կարապետովը տեղափոխվել է Դարմշտադտի տեխնիկական համալսարան, որտեղ շարունակել է ուսումնասիրել էներգետիկ համակարգերը։ Մեկ տարի անց Շտուտգարտում լույս է տեսել նրա «Անհամաչափ բեռներով բազմաֆազ էներգահամակարգերի մասին» գիրքը (գերմ.՝ Über mehrphasige Stromsysteme bei ungleichmässiger Belastung)։ 1903 թվականին նա արտագաղթել է ԱՄՆ, որտեղ սկսել է աշխատել և սովորել «Westinghouse Electric and Manufacturing Company»-ում։ Հաջորդ տարի նա սկսել է համագործակցել Կոռնելի համալսարանի հետ, որտեղ հրավիրվել է որպես էլեկտրատեխնիկայի պրոֆեսոր[5]։

Կարապետովն իր «Բարձրագույն մաթեմատիկայի ինժեներական կիրառումը» (անգլ.՝ Engineering Applications of Higher Mathematics) աշխատության առաջին մասը հրապարակել է 1911 թվականին։ Երկրորդից հինգերորդ մասերը հաջորդել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1916 թվականին։ Նույն թվականին հրատարակել է նաև «Էլեկտրական չափումներ և փորձարկում, հաստատուն և փոփոխական հոսանք» (անգլ.՝ Electrical Measurements and Testing, Direct and Alternating Current) գիրքը։ Միացյալ Նահանգների Էլեկտրիկ ինժեներների ինստիտուտի անդամ է դարձել 1912 թվականին։ Այնուհետև 1915 թվականին նա դարձել է Համալսարանական պրոֆեսորների ամերիկյան ասոցիացիայի (AAUP) անդամ։ Բացի այդ, Կարապետովը 1917-1926 թվականներին եղել է «Electrical World» ամսագրի գիտական խմբագիրը։ Որպես Ամերիկայի սոցիալիստական կուսակցության անդամ 1910 թվականին նա առաջադրվել է Նյու Յորք նահանգի Սենատ[6]։ 1914 թվականին նա առաջին անգամ փորձել է ընտրվել Նյու Յորք նահանգի ճարտարագետի և տեսուչի պաշտոնում (անգլ.՝ New York State Engineer and Surveyor)[7]։ Նա կրկնել է այդ փորձերը 1920 և 1924 թվականներին։ Նա նաև մի քանի հոդվածներ է գրել հարաբերականության հատուկ տեսության վերաբերյալ «Optical Society» ընկերության ամսագրում։

1928 թվականին Ֆրանկլինի ինստիտուտը նրան պարգևատրել է Էլիոթ Կրեսոնի մեդալով։ Կարապետովը նաև պրոֆեսիոնալ թավջութակահար էր. 1934 թվականին Նյու Յորքի երաժշտական քոլեջը նրան շնորհել է երաժշտության պատվավոր դոկտորի կոչում։ Նյու Յորքի համալսարանի Բրուքլինի պոլիտեխնիկական ինստիտուտը 1937 թվականին նրան շնորհել է գիտությունների դոկտորի կոչում։ Վլադիմիր Կարապետովը մահացել է 1948 թվականի հունվարին և թաղվել Իթակա քաղաքում[8]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Историческая справка и некоторые разъяснения к работе о многофазных электрических системах при неравномерной нагрузке / В. Карапетов. — Санкт-Петербург։ Ин-т инж. пут. сообщ. …, 1902. — 11 с.
  • О сопротивлении движению судов внутреннего плавания։ Ч. 1- / В. Карапетов, инж. пут. сообщ. — Санкт-Петербург։ Ин-т инж. пут. сообщ. …, 1902.
    • О сопротивлении движению речных судов։ Докл. инж. Карапетова / VI Съезд рус. деятелей по водяным путям. — Санкт-Петербург։ тип. т-ва «Нар. польза», 1899. — 42 с.
  • О многофазных электрических системах при неравномерной нагрузке։ [Дис.] / [Соч.] В. Карапетова, инж. пут. сообщ. — Санкт-Петербург։ Ин-т инж. пут. сообщ. …, 1901. — [4], 87 с.
  • Über mehrphasige Stromsysteme bei ungleichmässiger Belastung. Stuttgart։ Enke, 1900.
  • «Aberration of light in terms of the theory of relativity as illustrated on a cone and a pyramid», Journal of the Optical Society of America, 1924, 9(3)։223-33.
  • «Straight-line relativity in oblique coordinates; also illustrated by a mechanical model», Journal of the Optical Society of America, 1926, 13։155.
  • «Relativity transformation of an oscillation into a travelling wave, and DeBroglie’s postulate in terms of velocity angle», Journal of the Optical Society of America, 1929, 19։253.
  • «Restricted relativity in terms of hyperbolic functions of rapidities», American Mathematical Monthly, 1936, 43։70-82.
  • «A general outline of restricted relativity», Scripta Mathematica, 1941, 8։145-63.
  • «The special theory of relativity in hyperbolic functions», Reviews of Modern Physics, 1944, 16։33-52.

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականի նոյեմբերի 25-ին Վլադիմիր Կարապետովը Վեսթչեսթեր շրջանի Դոբս Ֆերի գյուղում ամուսնացել է Ռոզալի Մարգարեթ Քոբի հետ[9]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականից «Eta Kappa Nu» (IEEE-HKN) կազմակերպությունը, էլեկտրիկ ճարտարագետների շրջանում ակնառու տեխնիկական նվաճումների համար, շնորհում է Վլադիմիր Կարապետովի անվան մրցանակը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. https://www.fi.edu/en/laureates/vladimir-karapetoff
  3. C. Stewart Gillmor Fred Terman at Stanford: Building a Discipline, a University, and Silicon Valley. — Stanford University Press, 2004. — С. 112. — 686 с. — ISBN 9780804749145
  4. James E. Brittain (1997) "Vladimir Karapetoff: A Pioneer Electrical Engineering Educator", Proceedings of the IEEE 85(10):1662, weblink from IEEE Explore
  5. «КАРАПЕТОВ Владимир Никитич это». interpretive.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  6. SOCIALISTS NAME PROFESSOR in NYT on September 20, 1910
  7. C. E. RUSSELL FOR SENATOR in NYT on July 6, 1914
  8. V. KARAPETOFF DIES, New York Times, January 12, 1948, p. 19 (subscription required)
  9. Marilyn Ogilvie, Joy Harvey The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century. — Routledge, 2003. — С. 276. — 798 с. — ISBN 9781135963439
  10. Eta Kappa Nu Outstanding Technical Achievement Award

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Электрический дирижер»։ Изобретение инж. В. Карапетова // Новое русское слово.— Нью-Йорк, 1933.— 19 сентября (№ 7541).— С. 3.
  • В. Н. Биологический взгляд на людские поступки։ Лекция проф. В. Н. Карапетова в Об-ве Друзей Русской Культуры // Новое русское слово.— Нью-Йорк, 1934.— 8 апреля (№ 7742).— С. 7.
  • Умер профессор В. Карапетов // Новое русское слово.— Нью-Йорк, 1948.— 13 января (№ 13046).— С. 2.
  • «V. KARAPETOFF DIES», New York Times, January 12, 1948, p. 19.
  • James E. Brittain (1997) «Vladimir Karapetoff: A Pioneer Electrical Engineering Educator», Proceedings of the IEEE 85(10)։1662

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lee Sorensen. «Saxl, Fritz». arthistorians.info (անգլերեն). Dictionary of Art Historians. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.