Վլադիկ Ներսեսյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վլադիկ Սմբատի Ներսեսյանց (ռուս.՝ Вла́дик Сумба́тович Нерсеся́нц, հոկտեմբերի 2 1938, Ստեփանակերտ, ԼՂԻՄ Ադրբեջանական ԽՍՀ — հուլիսի 21 2005) — ռուսաստանյան գիտնական-իրավաբան, իրավունքի փիլիսոփայության, քաղաքական և իրավական ուսմունքների մասնագետ: Իրավունքի փիլիսոփայության, պետության և իրավունքի տեսության, քաղաքական և իրավական ուսմունքների մեծալուրջ աշխատությունների հեղինակ, պետության և իրավունքի տեսության լիբերտար-իրավաբանական բնօրինակ փիլիսոփա-իրավական կոնցեպցիայի մշակող: Եղել է Սոցիալական և իրավական փիլիսոփայության միջազգային ասոցիացիայի ռուսաստանյան բաժնի նախագահ, «Փիլիսոփայական ժառանգություն» սերիայի խմբագրական կոլեգիայի անդամ, Նոր փիլիսոփայական հանրագիտարանի հեղինակակից:

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ ԳԱ ակադեմիկոս (2000-ից):

[խմբագրել] Կենսագրություն

Վլադիկ Ներսեսյանցը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտում (ԽՍՀՄ): Հայրը՝ Սմբատ Մելիքսեթի Ներսեսյանը ձերբակալվել է 1941 թ. և 1942-ին մահացել է (ենթադրաբար, գնդակահարվել է), ինչը իր հետքն է թողել խորհրդային իրավունքի նկատմամբ Վլադիկ Ներսեսյանցի վերաբերմունքին: Հետագայում հայրը հետմահու արդարացվել է[1]:

[խմբագրել] Ծանոթագրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով