Վինոգրադովի ավազամուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինոգրադովի ավազամուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Ավազամկներ
Ենթացեղ Pallasiomys
Տեսակ Վինոգրադովի ավազամուկ
Լատիներեն անվանում
Meriones vinogradovi
Heptner, 1931

Վինոգրադովի ավազամուկ (լատ.՝ Meriones vinogradovi), ավազամկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Տարածված է ՀՀ Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում։ Հանդիպում է օշինդրային կիսաանապատային տեղանքներում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը մինչև 17, 1 սմ է, պոչինը՝ 15, 3 սմ։ Հետին թաթի ստորին մակերեսի մազերը դեղնադարչնավուն են, պոչի ծայրի վրձնաձև մազափունջը՝ սև։ Բնակվում է գետնափոր բարդ կառուցվածք ունեցող բներում։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է բույսերով և սերմերով։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Բազմանում է տարին 2-3 անգամ, ունենում մինչև 9 ձագ։

Ժանտախտի հարուցչի հիմնական կրողն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png