Վիկ ոլոռնանման
Վիկ ոլոռնանման | |
Վիկ ոլոռնանման | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Fabeae |
Ցեղ | Vicia |
Տեսակ | Վիկ ոլոռնանման (V. pisiformis) |
Միջազգային անվանում | |
Vicia pisiformis | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Վիկ ոլոռնանման (լատին․՝ Vicia pisiformis), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
200 սմ երկարությամբ ցողուններով բազմամյա բույս է։ 30-80 մմ երկարությամբ և 20-55 մմ լայնությամբ տերևիկները 3-5 զույգ են, ձվաձև, բութ, ներքևի զույգը ծածկում է տերևակիցները։ Տերևակիցները խոշոր են և միմյանցից տարբերվում են ձևով։ Բեղիկը ճյուղավորված է։ Բազմածաղիկ ծաղկաբույլը գտնվում է երկար ծաղկակրի վրա։ Պսակի գույնը բաց դեղին է։ Դրոշի երակրությունը 12-17 մմ է։ Ունդերը վոլոռանման են, մերկ[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Ճակատեն գյուղի շրջակայք, «Շիկահող» պետական արգելոց)[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բույսը աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1100 մ բարձրության վրա, անտառում, թփերի մեջ։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկ ոլոռնանման» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկ ոլոռնանման» հոդվածին։ |
|
|