Վիկտոր Ստրելկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Ստրելկով
Ծնվել էսեպտեմբերի 4, 1925(1925-09-04)[1]
ԾննդավայրՎոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 27, 1996(1996-04-27) (70 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՌոստովի պետական մանկավարժական համալսարան
Ժանրերպոեզիա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ռուս գրողների միություն
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Վիկտոր Ալեքսանդրովիչ Ստրելկով (ռուս.՝ Виктор Александрович Стрелков, սեպտեմբերի 4, 1925(1925-09-04)[1], Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 27, 1996(1996-04-27), Դոնի Ռոստով, Ռուսաստան), խորհրդային բանաստեղծ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ԽՍՀՄ գրողների միության (1967), Ռուս գրողների միության (1991) անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Ստրելկովը ծնվել է 1925 թվականին Ստալինգրադում։ 1942 թվականի օգոստոսին մեկնել է ռազմաճակատ, կռվել Վոլգայի վրա, 1-ին բելառուսական և 4-րդ ուկրաինական ճակատներում։ 1945-1948 թվականներին Մոսկվայի և Կազանի շինարարական կազմակերպություններում աշխատել է որպես տասնապետ և աշխղեկ, 1948-1955 թվականներին` Կոլիմա գետի, Անգարսկ, Չեռնոգորիա քաղաքների և Տայշետ-Լենա երկաթուղու կառուցման վրա։ 1955 թվականից Վորկուտայի հանքավայրերում եղել է լեռնագործ բանվոր։

1957 թվականին տեղափոխվել է Դոնի Ռոստով, սովորել տեղի մանկավարժական ինստիտուտում, միաժամանակ «Կանաչ շինարարությունում» աշխատել նախ որպես վարպետ, ապա մարզային մշակութային վարչությունում որպես մեթոդիստ։

Ստրելկովը մահացել է 1996 թվականին Դոնի Ռոստովում։ Թաղված է Ռոստովի Հյուսիսային գերեզմանատանը։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Ստրելկովը բանաստեղծություններ սկսել է գրել 1945 թվականից, 1963 թվականին հրապարակվել է նրա առաջին «Սիրտը ճանապարհի վրա» գիրքը։ Երկրորդ գրքում` «Բալլադ մարդու մասին» (1965), ինչպես և առաջինում, ընդգրկվել են բազմաթիվ բանաստեղծություններ Հայրենական մեծ պատերազմի մասին։

Վիկտոր Ստրելկովը չի սահմանափակվել միայն պատերազմական թեմաներով. նա նաև պատմում է խորհրդային ժողովրդի խաղաղ կյանքի մասին։ Նրա հասակակիցները հետպատերազմյան շինարարության ճակատային գծում են։ Ոմանք վերականգնում են ավերված տնտեսությունը, մյուսները` տայգայում առաջին ռելսերը դնում, երրորդները` դառնում երկրաբաններ։

Հրապարակվել են «Բանաստեղծություններ» (1967), «Տարբեր լայնություններում» (1968), «Պարտք» (1970), «Անանուն բարձունքներում» (1973), «Առաջին ցրտահարություն» (1975), «Фарватер памяти» (1976), «Իմպուլսներ» (1980), «Ընկերների տունը» (1984) բանաստեղծությունների ժողովածուները։ Հավաքածուների մեծ մասը տպագրվել է Դոնի Ռոստովում, որոնց մի քանիսը` Էլիստայում։ Ստրելկովն ակտիվորեն զբաղվել է կալմիկացի գրողների բանաստեղծությունների թարգմանությամբ։ Բանաստեղծը բազմաթիվ թարգմանություններ ունի Հյուսիսային Կովկասի, Բուրյաթիայի ժողովուրդների լեզուներից։ Ռուսերեն է թարգմանել բուլղարացի բանաստեղծների ստեղծագործությունները։ Ստրելկովի թարգմանությամբ լույս են տեսել գրեթե երեսունից ավելի գրքեր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
  • Այլ մեդալներ
  • Կալմիկիայի ԻԽՍՀ վաստակավոր գործիչ

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сердце в пути.- Ростов н/Д: Кн. изд-во, 1963.
  • Баллада о человеке.- Ростов н/Д: Кн. изд-во, 1965.
  • Стихи.- Ростов н/Д: Кн. изд-во, 1967.
  • Долг: Стихи и поэма. — Элиста: Калм. кн. изд-во, 1970.
  • На безымянной высоте.- Ростов н/Д: Кн. изд-во, 1973.
  • Первый иней: Стихи и переводы.- Ростов н/Д: Кн. изд-во, 1975.
  • Фарватер памяти: Стихи и поэмы. — Элиста: Калм. кн. изд-во, 1976.
  • Импульсы.- Ростов н/Д: Кн. изд-во, 1980.
  • Зов горизонта. — Элиста: Калм. кн. изд-во, 1981.
  • Кузнецовское поле: Публицист. поэма.- Ростов н/Д: Кн. изд-во, 1982.
  • Дом друзей: Стихи, поэмы, переводы. — Элиста: Калм. кн. изд-во, 1984.
  • Чистый след листопада: Стихи и поэмы.- Ростов н/Д: Кн. изд-во, 1985.

Ստրելկովի կյանքի ու ստեղծագործության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Леонов П. А., Панькин И. В., Белоусов И. Е. Область на островах. — М.: Мысль, 1974, с.190.
  • Савин О. Пенза литературная. — Саратов: Приволж.: кн. изд-во, 1977, с.219.
  • Скребов Н. Путь беспокойного сердца// Дон, 1983, № 5. — С.159-163.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Дона: Библиографический указатель. — Изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — 416 с.
  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]