Վիկտոր Սանեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Սանեև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝Виктор Санеев
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ ԽՍՀՄ,  Վրաստան և  Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 3, 1945(1945-10-03)[1][2][3]
Ծննդավայր՝Սուխում, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝հունվարի 3, 2022(2022-01-03)[4] (76 տարեկան)
Մահվան վայր՝Սիդնեյ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա[4]
Մարզիչ(ներ)՝Հակոբ Քերսելյան
188 սմ
Քաշ՝78 կգ

Վիկտոր Դանիլովիչ Սանեև (ռուս.՝ Виктор Данилович Санеев, հոկտեմբերի 3, 1945(1945-10-03)[1][2][3], Սուխում, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 3, 2022(2022-01-03)[4], Սիդնեյ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա[4]), խորհրդային թեթև ատլետ, միակ մարզիկը, որ երեք անգամ դարձել է եռացատկի օլիմպիական չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1968)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1972), Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով (1980), Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1969), Ժողովուրդների բարեկամության շքանշանով (1976)[5]:

Հանդես է եկել «Դինամո» մարզական միության կազմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Սանեևը ծնվել է 1945 թվականի հոկտեմբերի 3-ին Աբխազական ԻԽՍՀ Սուխում քաղաքում։ Թեթև ատլետիկայով զբաղվել սկսել է 1956 թվականին Գանթիադիում (Աբխազական ԻԽՍՀ, Վրացական ԽՍՀ)՝ հանդես գալով որպես բարձրացատկորդ, սակայն 1963 սկսել է զբաղվել եռացատկով։ Ապրել է Սուխումում, որտեղ մարզվել է Հակոբ Քերսելյանի գլխավորությամբ[6]։

Երեք անգամ արժանացել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալների (1968, 1972, 1976)՝ առաջին տեղը գրավելով եռացատկում։ 1980 թվականին Մոսկվայում անցկացված Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ նվաճել է արծաթե մեդալ։ Երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն (1969, 1974)։ Վեց անգամ հաղթել է Եվրոպայի՝ շինության ներսում անցկացվող առաջնությունում (1970-72, 1975-77)։ Ութ անգամ հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն (1968-1971, 1973-75, 1978)։ Երեք անգամ սահմանել է եռացատկի համաշխարհային ռեկորդ (17,23 մ, 17,39 մ, 17,44 մ)։

Մինչ 1968 թվականին Մեխիկոյում անցկացված Օլիմպիական խաղերին մասնակցելը Վիկտոր Սանեևը ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես էր եկել շուրջ մեկ տարի[7]։

Որոկավորման փուլում իտալացի թեթև ատլետ Ջուզեպե Ջենտիլեն սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ՝ 17 մ 10 սմ։ Առաջին փուլում նա բարելավել է այդ ցուցանիշը՝ ցատկելով 17 մ 22 սմ։ Երրորդ փուլում Վիկտոր Սանեևը մեկ սանտիմետրով գերազանցում է այդ ցուցանիշը։ Հինգերորդ փուլում համաշխարհային ռեկորդը թարմացվում է բրազիլացի մարզիկ Նելսոն Պրուդենսիոյի կողմից, ով ցատկում է 17 մ 27 սմ։ Սակայն այդ Օլիմպիական խաղերի ժամանակ հաղթանակ է տանում Վիկտոր Սանեևը, ով ցատկում է 17 մ 39 սմ՝ սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ ու արժանանալով ոսկե մեդալի[8]։ Դա եզակի դեպք է թեթև ատլետիկայի պատմության մեջ, երբ մեկ եզրափակչի ժամանակ համաշխարհային ռեկորդը թարմացվել է չորս անգամ, որոնցից երկուսը՝ նույն մարզիկի կողմից։

Թեթև ատլետի կարիերան ավարտելուց հետո Վիկտոր Սանեևն աշխատել է Թբիլիսիի «Դինամո» մարզական միությունում։ ԽՍՀՄ անկումից հետո մեկնել է Ավստրալիա՝ աշխատելու որպես մարզիչ։ Այնտեղ էլ բնակություն է հաստատել[9]։

Վիկտոր Սանեևը մահացել է 2022 թվականի հունվարի 3-ին Սիդնեյում։

Համաշխարհային ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եռացատկ 17 մ 23 սմ -17 հոկտեմբերի, 1968 թվական, Մեխիկո, Մեքսիկա
  • Եռացատկ 17 մ 39 սմ - 17 հոկտեմբերի, 1968 թվական, Մեխիկո, Մեքսիկա
  • Եռացատկ 17 մ 44 սմ - 17 հոկտեմբերի, 1972 թվական, Սուխում, ԽՍՀՄ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Санеев Виктор Данилович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 World Athletics database
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.lavanguardia.com/deportes/otros-deportes/20220103/7966049/muere-saltador-georgiano-viktor-saneyev-tres-veces-campeon-olimpico.html
  5. Санеев Виктор Данилович — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. Виктор Санеев на сайте peoples.ru
  7. История Олимпиады в Мехико 1968 год
  8. Վիկտոր Սանեև Արխիվացված 2009-01-21 Wayback Machine - օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
  9. ««Трёхкратным будешь» Новая Газета Игорь Фейн 24-07-2006». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  10. «12th IAAF World Championships In Athletics: IAAF Statistics Handbook. Berlin 2009» (pdf). Monte Carlo: IAAF Media & Public Relations Department. 2009. էջեր Pages 546, 556. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Սանեև» հոդվածին։