Վիկտորյա Ալեքսանյան
Վիկտորյա Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | 1987 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոց և Հայ-Ռուսական համալսարան |
Մասնագիտացում | կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր |
Վիկտորյա Ալեքսանյան (1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կարճամետրաժ ֆիլմերի սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր։ Հայաստանի անկախ կինոգործիչների միության համահիմնադիր[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտորյա Ալեքսանյանը սովորել է Հայ-ռուսական համալսարանի լրագրության բաժնում, այնուհետև՝ Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոցի կինոարտադրության բաժնում։ Կրթությունն ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան։ Բադեն-Վյուտեմբերգյան կինոակադեմիայի կողմից ստացել է կրթաթոշակ։
Որպես լրագրող՝ աշխատել է հայաստանյան մի շարք մշակութային ամսագրերում։ Լրագրության բնագավառում մագիստրոսի կոչում ստանալուց հետո զբաղվել է գեղարվեստական բեմադրություններով[2], որպես բլոգեր և կատարող՝ Նորվեգիայում միացել է բացօթյա թատերական նախագծի, ավելի ուշ տեղափոխվել է Նյու Յորք և կինոարտադրություն ուսումնասիրել Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոցում։
2018 թվականի նոյեմբերին Գյումրիի Թումո կենտրոնում կազմակերպել է կինոարտադրության ուսուցման լաբորատորիա, որտեղ անցկացրել է մեկամսյա ինտենսիվ կրթական կինոարտադրության աշխատարան, որի արդյունքում Թումո-ի ուսանողները համատեղ ստեղծել են «Գյումրի, իմ սեր» կարճամետրաժ ֆիլմը։
Ազգային կինոկենտրոնի անկախ ֆիլմերի հանձնաժողովի կազմում 2018 թվականին պետական ֆինանսավորման մրցույթի շրջանակներում ուսումնասիրել և վերանայել է կինոնախագծերը[3]։
Ալքսանյանը Հայաստանի անկախ կինոգործիչների միության համահիմնադիրն է ու ՀԱԿՄ խորհրդի անդամ[4]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մի մտածիր դրա մասին», 2016[8]
- The Professor: Tai Chi's Journey West 2016[9]
- Risky Drinking 2016[10]
- The Real American 2015[11]
- The Baptizm Of Joshua Cohen 2014[12]
- Broken Badge 2014[13]
Երկրորդ ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
Արվեստի բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bittersweet Sixteen, 2014[16]
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ոսկե ծիրան կինոփառատոնում առաջադրվել է Հայկական համայնապատկեր անվանակարգում որպես Լավագույն ֆիլմ, 2014
- Լոս Անջելեսի Sunset Film կինոփառատոնում Լավագույն արտասահմանյան ֆիլմ, 2015
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հոգաբարձուներ». www.old.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Խիտ դրամատիկական հյութ, Եվ այլ ստեղծարար կոկտեյլներ կինոռեժիսոր Վիկտորյա Ալեքսանյանի հետ». Creative Armenia (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «National Cinema Center of Armenia». ncca.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «10 Women Ruling Armenia's Art Scene». TheArtGorgeous (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Man of God». IMDb.
- ↑ «Caregivers». IMDb.
- ↑ «Հոգաբարձուներ». cult.am մշակութային պորտալ (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Don't Think About It». IMDb.
- ↑ «The Professor: Tai Chi's Journey West». IMDb.
- ↑ «Risky Drinking». IMDb.
- ↑ «The Real American». IMDb.
- ↑ «The Baptizm Of Joshua Cohen». IMDb.
- ↑ «Broken Badge». IMDb.
- ↑ «Baggage». IMDb.
- ↑ «Mrs. Nebile's Wormhole». IMDb.
- ↑ «Bittersweet Sixteen». IMDb.