Վիլյամ Չեմփլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյամ Չեմփլին
Ծնվել էապրիլի 24, 1983(1983-04-24) (40 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող
Գործիքներստեղնաշարային գործիքներ
ԼեյբլAtlantic Records
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ
Կայքwillchamplin.com

Վիլյամ Քրիստոֆեր Չեմփլին (ապրիլի 24, 1983(1983-04-24), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ, որը հայտնի է դարձել NBCThe Voice երաժշտական նախագծի հինգերորդ եթերաշրջանին մասնակցելու շնորհիվ, որտեղ եղել է Ադամ Լևինի թիմում։ Այդ եթերաշրջանում նա զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ զիջելով երկրորդ տեղն զբաղեցրած Ժաքի Լիին և եթերաշրջանի հաղթող Տեսեն Չինին[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեմփլին Chicago խմբի նախկին անդամ Բիլլ Չեմփլինի և Թամարա Չեմփլինի կրտսեր որդին է։ Նա ավարտել է Բոստոնի (Մասաչուսեթս նահանգ) Բերկլե երաժշտական քոլեջը[2]։ Վիլյամ Չեմփլինն ունի 1 դուստր[3]։

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլյամ Չեմփլինը որոշակի հաջողությունների է հասել որպես երգահան նախքան The Voice նախագծին մասնակցելը։ Նա նաև համագործակցել է Մայքլ Կարուզոյի հետ ու ապահովել Ace Young-ի նույն անունը կրող ալբոմի բեք վոկալը։ Նվագել է դաշնամուր Մայքլ Ջեքսոնի՝ հետմահու թողարկված Michael ալբոմի համար։ Մասնակցել է (I Like) The Way You Love Me երգի ձայնագրմանը։ 2010 թվականին արժանացել է Գրեմմի մրցանակի իր գրած երգի համար։ Վիլյամ Չեմփլինն առաջադրվել էր Լավագույն ժամանակակից R&B գոսփել ալբոմ անվանակարգում համահեղինակությամբ գրված «Ordinary Me» ստեղծագործության համար, որ ներառվել է Heather Headley-ի Audience of One ալբոմում։ Audience of One երգն այդ կատեգորիայում արժանացել է մրցանակի 2010 թվականին[4]։

«Ձայնը» երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հոկտեմբերի 1-ին կույր լսումների չորրորդ հեռարձակման ժամանակ Վիլյամ Չեմփլինը կատարել է Գևին Դեգրոյի "Not Over You" երգը։ Ադամ Լևինը, Սի Լո Գրինը և Բլեյք Շելթոնը շրջվել են, սակայն նա ընտրել է Ադամ Լևինին[5][6]։

Ճակատամարտ փուլում Վոլփերթը հաղթել է, և Չեմփլինը տեղափոխվել է Ագիլերայի թիմ։

Նոկաուտի փուլում հաղթել է Շչուլերը, Չեմփլինին վերադարձել է Ադամ Լևինի թիմ։

     - Կատարման ստուդիական տարբերակն ընդգրկվել է iTunes-ի թոփ տասնյակում։
Փուլ Երգ Օրիգինալ տարբերակի կատարող Ամսաթիվ Կարգ Արդյունք
Կույր լսումներ "Not Over You" Գևին Դեգրո 2013 թվականի հոկտեմբերի 1 4.1 Ադամ Լևին, Սի Լո Գրին և Բլեյք Շելթոն, միացել է Ադամի թիմին
Ճակատամարտ "Radioactive" (vs. James Wolpert) Imagine Dragons 2013 թվականի հոտեմբերի 21 9.6 Տեղափոխվել է Քրիստինա Ագիլերայի թիմ
Նոկաուտ "When I Was Your Man" (vs. Matthew Schuler) Բրունո Մարս 2013 թվականի հոտեմբերի 29 12.8 Տեղափոխվել է Ադամ Լևինի թիմ
Ուղիղ եթեր փլեյ-օֆֆ "Secrets" OneRepublic 2013 թվականի նոյեմբերի 4 13.7 Պահպանվել է Լևինի կողմից
Ուղիղ եթեր 12 "Demons" Imagine Dragons 2013 թվականի նոյեմբերի 11 16.12 Պահպանվել է հանրության քվեարկության շնորհիվ
Ուղիղ եթեր 10 "Love Me Again" Ջոն Նյումեն 2013 թվականի նոյեմբերի 18 18.3 Պահպանվել է հանրության քվեարկության շնորհիվ
Ուղիղ եթեր 8 "At Last" Գլին Միլլերն իր նվագախմբի հետ, վոկալիստներ Ռեյ Էբերլի և Փեթ Ֆրայդեյի հետ 2013 թվականի նոյեմբերի 25 20.6 Պահպանվել է հանրության քվեարկության շնորհիվ
Ուղիղ եթեր 6 "A Change Is Gonna Come" Սեմ Կուկ 2013 թվականի դեկտեմբերի 2 22.4 Պահպանվել է հանրության քվեարկության շնորհիվ
"Hey Brother" Ավիսի 22.10
Ուղիղ եթեր 5 (Կիսաեզրափակիչ) "Carry On" Fun 2013 թվականի դեկտեմբերի 9 24.2 Պահպանվել է հանրության քվեարկության շնորհիվ
Ուղիղ եթեր - եզրափակիչ "Not Over You" Գևին Դեգրո 2013 թվականի դեկտեմբերի 16 26.2 Երրորդ տեղ
"Tiny Dancer" (Ադամ Լևինի հետ) Էլթոն Ջոն 26.6
"(Everything I Do) I Do It for You" Բրայան Ադամս 26.8

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Նշումներ Ամենաբարձր հորիզոնականներ
US[7]
Will Champlin
Borrowing Trouble

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Տարի Ամենաբարձր հորիզոնականներ Ալբոմ
US CAN
"Last Man Standing" 2014 Borrowing Trouble
"Eye of the Pyramid"

The Voice-ից թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմ Նշումներ Ամենաբարձր հորիզոնականներ
US
The Complete Season 5 Collection
  • Թողարկում՝ 2013 թվական դեկտեմբերի 17
  • Լեյբլ՝ Republic Records
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում
Սինգլ Տարեթիվ Ամենաբարձր հորիզոնականներ
US CAN
"At Last" 2013 83 73
"Carry On" 97
"—" նշանակում է, որ չի ընդգրկվել հիթ-շքերթում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sophie Schillaci; Natasha Chandel (2013 թ․ դեկտեմբերի 18). «'The Voice' Finalist Will Champlin Felt 'Vindicated' By Third-Place Finish». MTV. Viacom. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  2. Kirschbaum, Megan (2006). «Nashville Notes». Alumni, Berklee Today. Berklee College of Music. «Among the fresh faces in our Nashville Alumni Chapter are Ashley Farrell '05, Will Champlin '05..»
  3. Liberatore, Paul (2013 թ․ նոյեմբերի 21). «'Marin's love child' Will Champlin in top eight on 'The Voice'». Marin Independent Journal. Marin County, CA. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  4. «Will Champlin: The Reader's Digest Version of My Life». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  5. «Will Champlin: "Not Over You"». The Voice - Blind Auditions, Season 5. NBCUniversal. 2013 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  6. Arellano, Jennifer (2013 թ․ հոկտեմբերի 2). «'The Voice' recap: Second Time's A Charm». Entertainment Weekly. CNN. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին. «WILL CHAMPLIN, 30, of California, is the son of Chicago member Bill Champlin.»
  7. «Billboard Top 200 Albums for week ending May 26, 2012». Billboard. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]