Secrets

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Secrets»
«Secrets» սինգլի շապիկը (OneRepublic, 2009)
OneRepublicսինգլը
«Waking Up» ալբոմից
ԹողարկվածՍեպտեմբերի 21, 2009
ՖորմատԹվային ներբեռնում, CD սինգլ
Ձայնագրված2008-2009
Ժանրալտերնատիվ ռոք, սիմֆոնիկ ռոք
Տևողություն3:44
ԼեյբլMosley Music Group, Interscope Records
ՊրոդյուսերՇոն Սլեյդ, Փոլ Ք. Քոլդերի
OneRepublic-ի սինգլների ժամանակագրություն
«All the Right Moves»
(2009)
«Secrets»
(2009)
«Marchin On»
(2010)

«Secrets» ամերիկյան OneRepublic ռոք խումբ երկրորդ սինգլը Waking Up ստուդիական ալբոմից։ Գերմանիայում և Ավստրիայում սինգլը առաջինն էր ձայնասկավառակում, որովհետև դարձել էր Թիլ Շվայգերի «Գեղեցիկը 2» ֆիլմի սաունդթրեքը։ ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում սինգլը թողարկվեց ավելի ուշ՝ արդեն 2010 թվականին[1]։ Երգը նաև դարձավ «Կախարդի աշակերտը» ֆիլմի սաունդթրեքը։

Տեղեկատվություն երգի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը «Կախարդի աշակերտը» ֆիլմի սաունդթրեքն է և միահյուսվել է ֆիլմի սյուժետային գծին։ Երգը նաև օգտագործվել է «Կորուսյալները» սերիալի վեցերորդ եթերաշրջանի թրեյլերում, «Բամբասանքի աղջիկ» սերիալի երրորդ եթերաշրջանի տասնչորսերորդ դրվագում և մի շարք այլ ֆիլմերում ու սերիալներում որպես սաունդթրեք[2]։

About.com–ը 5–ից 4.5 միավոր է տվել երգին՝ նշելով տեքստի բոլոր քնարական ելևէջների լավ վոկալային փոխանցումը[3];

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Տևողություն
1. «Secrets»   3:44
2. «Come Home» (Սառա Բարելիսի մասնակցությամբ) 4:19

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն «Secrets» երգի մի քանի տեսահոլովակներ։ Նրանցից առաջինը հայտնվել է 2009 թվականի հոկտեմբերի 16–ին գերմանական հեռուստատեսություն և ներառում է դրվագներ «Գեղեցիկը 2» ֆիլմից։ Երկրորդ տարբերակը, փաստորեն, «Կորուսյալները» սերիալի 6–րդ եթերաշրջանի պրոմո հոլովակն է։ Երրորդ տարբերակը բնօրինակ տեսահոլովակն է գերմանացի դերասանուհի Նորա Չիրների մասնակցությամբ[4]։ Չորրորդ տարբերակում ներկայացված են դրվագներ «Կախարդի աշակերտը» ֆիլմից[5]։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Secrets» սինգլը Billboard Hot 100–ում սկսեց հանդես գալ 98–րդ տեղում և կարողացավ հասնել 21–րդ հորիզոնական։

Չարթ (2009) Լավագույն
արդյունք
Austrian Singles Chart[6] 4
Canadian Hot 100[6] 32
Czech Singles Chart[7] 31
Dutch Top 40[6] 15
European Hot 100[8] 12
German Singles Chart 3
Italian Singles Chart[9] 77
Hungarian Airplay Chart[10] 34
New Zealand Singles Chart[11] 27
ZPAV[12] 1
Swiss Singles Chart[6] 19
UK Singles Chart 77
Billboard Hot 100[13] 21
Billboard Pop Song[14] 13
Billboard Adult Pop Songs[14] 3
Տարեկան չարթ
Չարթ (2010) Դիրք
European Hot 100 Singles[15] 85
Սերտիֆիկատ
Երկիր Կարգավիճակ Վաճառք
Գերմանիա Գերմանիա Ոսկե[16] 150000

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Տարեթիվ Ֆորմատ
Գերմանիա, Ավստրիա 21 սեպտեմբերի, 2009[17] ռադիո
30 հոկտեմբերի, 2009 CD, թվային
ԱՄՆ 1 հունիսի, 2010[18] CD, թվային
Մեծ Բրիտանիա հունիս 2010 CD, թվային

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Connecting to the iTunes Store
  2. Fordis, Jeff (2009 թ․ նոյեմբերի 19). «ABC Announces the Premiere of the Sixth and Final Season of Lost, with a Special All-Night Event on Tuesday, February 2». ABC Medianet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. «OneRepublic — Secrets — Review of the Single Secrets By OneRepublic». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  4. OneRepublic - Secrets - YouTube
  5. YouTube — The Sorcerer’s Apprentice — «Secrets» by OneRepublic
  6. 6,0 6,1 6,2 6,3 OneRepublic — Secrets — Music Charts
  7. «Secrets Czech Republic chart position». IFPI.cz. Վերցված է 2010 թ․ մարտի 10-ին.
  8. Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music | Billboard.com
  9. «italiancharts.com». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  11. charts.org.nz - OneRepublic - Secrets
  12. «Listy bestsellerów, wyróżnienia :: Związek Producentów Audio-Video». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  13. Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music | Billboard.com
  14. 14,0 14,1 Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music | Billboard.com
  15. «European Hot 100 | Billboard.com». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
  16. Bundesverband Musikindustrie: Gold-/Platin-Datenbank — BETA
  17. Secrets Onerepublic Single CD kaufen bei Weltbild.de
  18. «FMQB: Radio Industry News, Music Industry Updates, Arbitron Ratings, Music News and more!». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]