Վիլլեմ Ռոյարդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլլեմ Ռոյարդս
Ծնվել էհունվարի 21, 1867
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Մահացել էհունվարի 24, 1929
Մահվան վայրՄենտոն
ՔաղաքացիությունՆիդերլանդներ Նիդերլանդներ
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Jacqueline Royaards-Sandberg?
Երեխա(ներ)Kees Royaards?, Ben Royaards? և Hans Royaards?

Վիլլեմ Ռոյարդս (Royaards) (հունվարի 21, 1867(1867-01-21)[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ[3][4] - հունվարի 24, 1929(1929-01-24)[1][2], Մենտոն), հոլանդացի դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։

1886 թ.-ին սովորել է Ամստերդամի թատերական դպրոցում։ Առաջին նշանակալից դերը եղել է դ-ր Ռանկը (Իբսենի «Նորա», 1889)։ 1905-1907 թթ.-ին աշխատել է Գերմանական թատրոնում (Բեռլին) Ռայնհարդի հետ, որի ազդեցությամբ զբաղվել է ռեժիսուրայով։ 1908 թ.-ին Ամստերդամում ստեղծել է սեմական թատերախումբ «Բեմ»-ը, ուր բեմադրել է Վոնդելի «Լյուցիֆեր», «Գեյսբրեխտ վան Ամստել», ինչպես և Սոֆոկլեսի, Շեքսպիրի, Սթրինդբերգի, Կլոդելի, Ժիրոդուի պիեսները։ Ռոյարդսը բարեփոխել է հոլանդական թատրոնի խաղացանկը, հարստացրել բեմադրական կուլտուրան, եղել ժամանակակից հոլանդական բեմի վարպետներ Մյուսի, Ռոյարդս-Սանդբերգի, Մալբոռնի և այլոց դաստիարակը։ 1925 թ.-ին թողել է բեմական գործունեությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Willem Cornelis Roijaards — 2009.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Onze Tooneelspelers (նիդերլ.)Rotterdam: Nijgh & Van Ditmar, 1899. — Iss. 1. — P. 184. — 275 p.
  4. 4,0 4,1 Onze Tooneelspelers (նիդերլ.)Rotterdam: Nijgh & Van Ditmar, 1912. — Iss. 2. — P. 124—129. — 186 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլլեմ Ռոյարդս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։