Վերխնայա Բերանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վերխնայա Բերանդա
ռուս.՝ Верхняя Беранда
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգՍոչիի քաղաքային օկրուգ
ԲԾՄ104 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 8622
Փոստային դասիչ354000
Վերխնայա Բերանդա (Ռուսաստան)##
Վերխնայա Բերանդա (Ռուսաստան)
Վերխնայա Բերանդա (Կրասնոդարի երկրամաս)##
Վերխնայա Բերանդա (Կրասնոդարի երկրամաս)

Վերխնայա Բերանդա (ռուսերեն՝ Верхняя Беранда), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում, Յակորնայա Շչել գետի ափին։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 35 կմ հյուսիս-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 38 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 104 մ բարձրության վրա։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրել են Օսմանյան կայսրությունից գաղթած հայերը` 19-րդ դարի վերջերին։ Բնակիչներն զբաղվում են այգեգործությամբ, թեյի և ծխախոտի մշակությամբ։ Գյուղն ունի նաև դպրոց, ակումբ և հոթել (HappyLinn):

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]