Կալինովկա (Լազարևսկի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալինովկա
Միկրոշրջան
Կալինովկա
Калиновка
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՍոչիի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1907 թ.
ԲԾՄ30 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Ազգային կազմհայեր, ռուսներ
Հեռախոսային կոդ+7 862
Փոստային ինդեքս354 203
Փոստային դասիչ354 203
Կալինովկա (Լազարևսկի շրջան) (Ռուսաստան)##
Կալինովկա (Լազարևսկի շրջան) (Ռուսաստան)
Կալինովկա (Լազարևսկի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)##
Կալինովկա (Լազարևսկի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)

Կալինովկա (ռուսերեն՝ Калиновка), միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 10 կմ հյուսիս-արևմուտք, իսկ Սոչիի կենտրոնից 65 կմ հեռավորության և ծովի մակարդակից 30 մ բարձրության վրա։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի վերջերին, Օսմանյան կայսրությունից գաղթած հույների կողմից։ Գյուղի մասին առաջին գրավոր տեղեկությունը վերաբերվում է 1907 թվականին։ 1954 թվականին միավորվել է Մակոպսե գյուղի հետ և որպես ինքնուրույն գյուղ` այլևս հանդես չի գալիս, սակայն անվանումը դեռևս գործածվում է[1]։

Բնակիչներն զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ 1993 թվականին Կալինովկայում կառուցվել է հայկական եկեղեցի (Սուրբ Սարգիս), իսկ գյուղի գերեզմանատանը, 2001 թվականին կառուցվել է ժամատուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Курорты Туапсе».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Освящение церкви в Калиновке // Черноморская здравница. — 1993. — В. 188.
  • Церковь строится // Лазаревская неделя. — 2002. — В. 166.
  • Асланов М. Дорога к храму // Наш дом - Сочи. — 2007. — В. 234.