Վերա Պավլովա
Վերա Պավլովա Ве́ра Анато́льевна Па́влова | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1963[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, երաժշտագետ և երգչուհի |
Քաղաքացիություն | Ռուսաստան, ԽՍՀՄ և ԱՄՆ |
Կայք | verapavlova.ru |
Vera Pavlova Վիքիպահեստում |
Վերա Պավլովա (ռուս.՝ Ве́ра Анато́льевна Па́влова, աղջկական ազգանունը՝ Դեսյատովա, մայիսի 4, 1963[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծուհի։
Ծնվել է 1963 թվականին։ Ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի երաժշտության պատմության բաժինը։ Աշխատել է Շալյապինի տուն-թանգարանում որպես զբոսաշրջավար, հրատարակել երաժշտագիտական էսսեներ, 10 տարի երգել է եկեղեցական երգչախմբում։
Բանաստեղծություններ սկսել է գրել 20 տարեկանում, դստեր ծննդից հետո։ Նա ճանաչման է արժանացել «Սեգոդնյա» թերթում հրապարակված 72 բանաստեղծությունների շարքով։
Ապրում է Մոսկվայում[2]։
Վերա Պավլովան հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մեղքերիս թողություն եմ տալիս...»; «Ինչպես Մարիամը, ինչպես Ժաննան...»; «Առավոտ շուտ մայրիկը շտապեց գործի...»; «Բռնվեցի՞ր, բարեկամս։ Վանդակում ես...»; «Կաշվից դուրս եմ գալիս, որ քեզ մաշկով զգամ...»; «Մոմը վառվում է սեղանի վրա...»; «Ինձ նկարիր զրահակիր...»; «Ես քո հուշարձանն էի...»; «Նստես գետափին...»; «և ամեն օր...»: Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 245-253։ Թարգմ.՝ Ներսես Աթաբեկյան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 244։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Պավլովա» հոդվածին։ |
|