Վենետիկ։ Ռիալտոյի կամուրջը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենետիկ։ Ռիալտոյի կամուրջը
Венеция. Мост Риальто
նկարիչԿոնստանտին Կորովին
տարի1908
բարձրություն25
լայնություն69,7
նյութթուղթ, ստվարաթուղթ, գուաշ
հավաքածուԿիևի պատկերասրահ
քաղաքԿիև
Ծանոթագրություններ

«Վենետիկ։ Ռիալտոյի կամուրջը» (ռուս.՝ Венеция. Мост Риальто), ռուս գեղանկարիչ, թատերական նկարիչ, մանկավարժ և գրող Կոնստանտին Կորովինի նկարներից[1]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1908 թվականին։ Նկարված է ստվարաթղթին ամրացված թղթի վրա՝ գուաշով։ Չափերն են՝ 25 × 69,7 սմ[2]։

Այսօր «Վենետիկ։ Ռիալտոյի կամուրջը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Կիևի պատկերասրահում[2] (Կիև, Ուկրաինա

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վենետիկ։ Ռիալտոյի կամուրջը» ստեղծագործությունում Կոնստանտին Կորովինը նկարել է Վենետիկի Ռիալտոյի կամուրջը։ Այն պատկերված է առավոտյան մառախուղի ժամանակ։ Թրթռուն բծերը նկարելիս նկարիչը կարծես գույները խառնել է շամպայնի մեջ։

Այս նկարում երևում է կոմպոզիցիայի սրությունը և հեղինակին հաջողվել է փոխանցել քաղաքի ոգին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Киевская картинная галерея. Константин Коровин». vitaviktoria.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 7-ին.
  2. 2,0 2,1 «Венеция. Мост Риальто 1908 Константин Коровин бумага на картоне, гуашь. 25 ×...». www.art-todays.ru. Վերցված է 2024 թ․ մարտի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Агеева, Наталья, Пидсуха, Оксана 11 шедевров. Михаил Врубель, Константин Коровин, Валентин Серов. — Киев: Киевский национальный музей русского искусства, 2012. — С. 12. — 24 с. — (11 шедевров).