Վարուժան Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարուժան Մանուկյան
Ծնվել էնոյեմբերի 28, 1968(1968-11-28) (55 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Գայի անվան թիվ 129 դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան
Ծնողներհայր՝ Արծրուն Մանուկյան
Ամուսին(ներ)Նարինե Ալեքսանյան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Վարուժան Արծրունի Մանուկյան (նոյեմբերի 28, 1968(1968-11-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2016)[1]։

Դերասան Արծրուն Մանուկյանի որդին է, դերասանուհի Նարինե Ալեքսանյանի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարուժան Մանուկյանը ծնվել է Երևանում դերասան Արծրուն Մանուկյանի ընտանիքում։ 1986 թվականին ավարտել է Երևանի Գայի անվան միջնակարգ դպրոցը, 1992 թվականին՝ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1992-1994 թվականներին աշխատել է «Մետրո» թատրոնում։ Աշխատել է «ԱՐ», Հայաստանի հանրային, Հայկական երկրորդ հեռուստաընկերություններում։ 2001 թվականից աշխատում է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան[2][3]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատված «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում» ներկայացումից, լուսանկարում՝ Պավլա Պետրովնա Բալզամինովա` Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Միխայլո Բալզամինով` Վարուժան Մանուկյան, Ակուլինա Գավրիլովնա Կրասավինա` Նարինե Ալեքսանյան
  • Ոստիկան՝ Ժիրայր Անանյանի «Մեր տան տերերը»
    • Վարոս՝ «Տե'ր, մի թող մեզ անտեր»
  • Ջոն ՝ Գ. Խանջյանի «Ինձնից պրծում չկա»
    • Երաժիշտ՝ «Էսպես մինչև երբ»
  • Բալզումինով՝ Ալեքսանդր Օստրովսկու «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում»
  • Իվան Վասիլևիչ՝ Անտոն Չեխովի «Արջ, առաջարկություն»
  • Թոթոլ՝ Ժորա Հարությունյանի «Պարոն Բաբիկը և ուրիշները»
  • Ռոբերտ՝ Մ. Կոմուլետի «Սիրային իրարանցում»
  • Փայլակ՝ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար ախպար»
    • Լևոն՝ «Ատամնաբույժն արևելյան»
  • Գելի Գեյ՝ Բերտոլդ Բրեխտի «Ինչ այն զինվորը, ինչ այս»
  • Իմաստուն՝ Մոլիերի «Չամուսնանաք պարոնայք... եթե կարող եք»
  • Դատապաշտպան՝ Ժան Անույի «Շրջազգեստով գեներալները»
  • Վահրամ Փափազյան`Մարո Մադոյան Ալաջաջյանի «Վաղը ուշ կլինի»
  • Ալեքսի հայրը`Թամար Հովհաննիսյանի «Վերջին կանգառ»
  • Գող` Դարիո Ֆոի «Իմ կինը, Ձեր ամուսինը և քաղաքապետի օգնականը»
  • Մատուցող՝ Ժ. Ֆեյդոյի «Կասկածը կնոջ սրտում»
  • Ռասիդաս՝ Դ. Պսաֆասի «Պահանջվում է ստախոս»
  • Զոլոտնիկով՝ Ֆ. Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս»
  • Միկլե՝ Է. դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»
  • Քրիստ Մանարյանի «Ոսկեջրած ձկնիկը»
  • «Եվ երկնքից երեք աթոռ ընկավ»
  • «Տերն ու ծառան»
  • Ջեկ` Մարո Մադոյան֊Ալաջաջյան «Չինացին էլ կարող է հայ լինել»

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իմ տունը քո տունը չէ», 2011
  • «Ժիրայր Գլենց», 2019
  • «Փափուկ խաղալիք», 2020

Հումորային ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մի կաթիլ մեղր»
  • «Իրական պատմություններ»

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ». www.comedytheater.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Վարուժան Մանուկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.