Վարուժան Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարուժան Այվազյան
(արձակագիր)
Ծնվել էմայիսի 29, 1958(1958-05-29)
Ծննդավայր
Վախճանվել էփետրվարի 10, 2016(2016-02-10) (57 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունխմբագիր և արձակագիր
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1985)
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԳարուն

Վարուժան Սերգեյի Այվազյան (մայիսի 29, 1958(1958-05-29), Այազմա, Ծալկայի մունիցիպալիտետ - փետրվարի 10, 2016(2016-02-10), Երևան, Հայաստան[1]), հայ արձակագիր, ՀԳՄ անդամ, «Գարուն» գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագիրը (2002-2016)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1958 թվականի մայիսի 29-ին, Վրաստանի Ծալկայի շրջանի Այազմա գյուղում։ 1985 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1985-87 թվականներին աշխատել է «Պիոներ» ամսագրի խմբագրությունում։ 1987 թվականից աշխատել է Գարուն ամսագրի խմբագրությունում. սկզբում՝ գրական աշխատող, 1991 թվականից՝ պատասխանատու քարտուղար, 1993 թվականից՝ գլխավոր խմբագրի տեղակալ, 2002 թվականից՝ գլխավոր խմբագիր։ Միաժամանակ, 1993 թվականից «Գարուն» ամսագրին կից «Ապոլոն» հրատարակչության գլխավոր խմբագիր։

Առաջին ժողովածուն՝ «Հին ահ»-ը, լույս է տեսել 1991 թվականին։ Այնուհետեւ լույս են տեսել «Ճանճի ամիսը» (1998), «Համեմատական կենսագրություններ» (2004, երկրորդ՝ վերամշակված հրատարակություն, 2008) վեպերը, «Առավոտ պայծառ, զվարթ ծիրանի» (2003) մանկապատանեկան պատմվածքների, «Պատմություն ճնճղկանն, որ ավելի քան երեք անգամ կանգնեց Տիրոջ աջ ձեռքին» (2009) արձակ գործերի, «Անխարիսխ եւ անհենարան՝ երկրագնդի նման» (2007) հարցազրույցների ու էսսեների ժողովածուները։

«Պատմություն Մեծն Կովկասի» վեպը արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և Հայաստանի գրողների միության կողմից 2008 թվականին հայտարարված «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակաբաշխության հատուկ մրցանակին, որտեղ ներկայացվում են անտիպ վեպեր։ Լույս է տեսել 2013 թվականին։

Անդրադարձներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]