Վարդուհի Խաչատրյան (բժշկուհի)
Ծնվել է | մարտի 8, 1948[1] (76 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և դոցենտ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու |
Վարդուհի Գաբրիելի Խաչատրյան (մարտի 8, 1948[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բժշկուհի, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Երևանում, 1955-1966 թվականներին սովորել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո մինչև 1972 թվականը սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, որից հետո՝ մինչև 1975 թվականն ուսումը շարունակել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում՝ ախտաֆիզիոլոգիայի ամբիոն։
1975 թվականի Երևանի պետական բժշկական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1975-1980 թվականներին Երևանի պետական բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնում աշխատել է որպես գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող։ 1985-1992 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական համալսարան կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշպատող։ 1993-2001 թվականը եղել է նույն համալսարանի ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի ասիստենտ, որից հետո նույն ամբիոնի դոցենտ[2]։
2007 թվականին Վարդուհի Խաչատրյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում։
2011 թվականից Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է։
Վարդուհի Խաչատրյանն ունի բժշկական ծառայության զինվորական սպայի կոչում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երևանի պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալ, (2000)
- Երևանի պետական բժշկական համալսարանի պատվոգիր, (2000)
- Երևանի պետական բժշկական համալսարանի արծաթե մեդալ, (2010)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.ysmu.am/ru/staff/_vardui_gabrielovna_khachatryan/
- ↑ www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)