Վասիլիս Սպանուլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

-

Picto infobox baschet.png
Վասիլիս Սպանուլիս
Vasileios Spanoulis.jpg
Ակումբ Հունաստան Օլիմպիակոս
Դիրքը Խաղարկող/ հարձակվող պաշտպան
Համար № 7
Ի ծնե տրված անունը Վասիլիս Սպանուլիս
Βασίλης Σπανούλης
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 7, 1982 (1982-08-07) (32 տարեկան)
Ծննդավայր Հունաստան Լարիսսա, Հունաստան
Ազգություն Հունաստան
Հասակ 1,93 մ
Քաշ 95 կգ
Դրաֆթի տարի 2004 / ռաունդ` 2 / ընտր.` 50-րդ
Դրաֆթ ակումբ Դալաս Մավերիքս
Կարիերայի պատմություն
Հունաստան Գիմաստիկոս Լարիսսա (1999–2001)
Հունաստան Մարուսի (2001–2005)
Հունաստան Պանատինաիկոս (2005–2006)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուստոն Ռոքեթս (2006–2007)
Հունաստան Պանատինաիկոս (2007–2010)

Հունաստան Օլիմպիակոս (2010-այժմ)
Մրցանակներ

  • Եվրալիգայի MVP (2013)
  • 3x Եվրալիգայի եզրափակիչ քառյակի MVP (2009, 2012, 2013)
  • 5x All-Euroleague թիմ
  • 2x All-Euroleague առաջին թիմ (2012, 2013)
  • 3x All-Euroleague երկրորդ թիմ (2006, 2009, 2011)
  • ՖԻԲԱ-ի Եվրոպայի առաջնության All-Tournament թիմ (2009)
  • Համաեվրոպական տարվա բասկետբոլիստ (2012)
  • 2x Ակրոպոլիսի մրցույթի MVP (2007, 2009)
  • 2x Հունաստանի բասկետբոլի լիգայի MVP (2009, 2012)
  • Հունաստանի բասկետբոլի լիգայի լավագույն երիտասարդ բասկետբոլիստ (2002)
  • Տարվա բալկանցի մարզիկ (2009)

Վասիլիս Սպանուլիս (հունΒασίλης Σπανούλης, ծնվ.՝ օգոստոսի 7, 1982թ.), հույն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Հունաստանի բասկետբոլի լիգայում և Բասկետբոլի Եվրալիգայում մասնակցող «Օլիմպիակոս» ակումբում որպես խաղարկող և հարձակվող պաշտպան (այլ կերպ՝ կոմբոգարդ)։

Սպանուլիսը մասնագիտական կարիերան հաջողությամբ մեկնարկում է «Գիմնաստիկոս Լարիսսա» ակումբում։ 2002 թվականին նրան շնորհվում է Հունաստանի բասկետբոլի լիգայի լավագույն երիտասարդ բասկետբոլիստի մրցանակը։ Ցուցաբերած բարձրորակ խաղի շնորհիվ Սպանուլիսը տեղ է գտնում Աթենքի «Մարուսի» ակումբում։ 2004–05 մրցաշրջանում Սպանուլիսն առաջնորդում է թիմը դեպի ազգային լիգայի եզրափակիչ և Եվրագավաթի 1/4 եզրափակիչ։ 2005 թվականին Սպանուլիսը պայմանագիր է կնքում հունական լավագույն ակումբներից մեկի՝ «Պանատինաիկոսի» հետ, որի կազմում արդեն դրոշմում է իր ուրույն տեղը Եվրալիգայում։ [1] 2005–06 մրցաշրջանում Սպանուլիսը առաջին անգամ դառնում է All-Euroleague խորհրդանշական հավաքականի անդամ։ 2006–07 մրցաշրջանը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Հյուստոն Ռոքեթս» ակումբի հետ անցկացնելուց հետո Սպանուլիսը կրկին վերադառնում է «Պանատինաիկոս»։ 2009 թվականին Սպանուլիսն իր թիմն առաջնորդում է դեպի Եվրալիգայի տիտղոսը, իսկ ինքը Սպանուլիսը ճանաչվում է «Եվրալիգայի եզրափակիչ քառյակի MVP»։ 2010 թվականի ամռանը Սպանուլիսը տեղ է գտնում «Օլիմպիակոսում»,[2] որի կազմում երկու տարի անընդմեջ 2012 և 2013 թվականներին Սպանուլիսը կրկին դառնում է Եվրալիգայի չեմպիոն և կրկին արժանանում եզրափակիչ քառյակի MVP-ի մրցանակին։ [3]

Սպանուլիսը Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքականի անդամ է, որի կազմում նվաճել է ոսկե և բրոնզե մեդալներ համապատասխանաբար 2005 և 2009 թվականների Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև արծաթե մեդալ 2006 թվականի ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնությունում։ [4]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]