Վան Փիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վան Փիս
One Piece.png
«Վան Փիս» մանգայի առաջին հատորի շապիկը
Վան Փիս(ワンピース)
(Վան Պիսու)
Ժանր Արկածային, Կոմեդիա, Ֆենտեզի
Մանգա
Հեղինակ Էիչիրո Օդա
Հրատարակիչ Shueisha
Լսարան Շոնեն
Ամսագիր Weekly Shōnen Jump
Հեռարձակում 4 օգոստոս, 1997 – շարունակվում է
Հատորներ 73 (Հատորների ցանկ)
Անիմե
Ռեժիսոր Կոնոսուկե Ուդա (Սերիաներ #1-243)
Մունեհիսա Սակաի (Սերիաներ #244-372)
Հիրոակի Միյամոտո (Սերիաներ #373-ընթացիկ)
Պրոդյուսեր Մակոտո Սեինո
Հիրոյուկի Սակուրադա
Հեղինակ Ջունկի Տակեգամի (1999–2006)
Հիրոհիկո Ուեսակա (2006–ընթացիկ)
Կոմպոզիտոր Կոհեի Տանակա
Շիրո Համագուչի
Ստուդիա Toei Animation
Հեռարձակում Fuji TV (և այլ FNS կայաններ) (1999-present)
Առաջին հեռարձակում 20 հոկտեմբեր, 1999 – շարունակվում է
Օրիգինալ վիդեո անիմացիա
Վան Փիս. Ծովահեն Գանզաքի Պարտությունը
Ռեժիսոր Գորո Տանիգուչի
Պրոդյուսեր Տեցուո Դաիտոկու
Հիդեկազու Տերակավա
Հեղինակ Հիրոակի Կիտաջիմա
Կոմպոզիտոր Տոշիյա Մոտոմիչի
Ստուդիա Production I.G
Թողարկում 6 հուլիս, 1998
Հեռարձակման ժամ 29 րոպե
Օրիգինալ վիդեո անիմացիա
Վան Փիս. Romance Dawn-ի պատմություն
Ռեժիսոր Կացումի Տոկորո
Պրոդյուսեր Յոսուկե Ասամա
Հեղինակ Ցույոշի Սակուրաի
Կոմպոզիտոր Կոհեի Տանակա
Շիրո Համագուչի
Ստուդիա Toei Animation
Թողարկում սեպտեմբեր, 2008
Հեռարձակման ժամ 34 րոպե
Օրիգինալ վիդեո անիմացիա
Վան Փիս. Հզոր Աշխարհ: Սերիա 0
Ռեժիսոր Նաոյուկի Իտո
Պրոդյուսեր Հիրոակի Շիբատա
Հեղինակ Հիտոշի Տանակա
Կոմպոզիտոր Կոհեի Տանակա
Շիրո Համագուչի
Ստուդիա Toei Animation
Թողարկում 12 դեկտեմբեր, 2009
Հեռարձակման ժամ 30 րոպե

Վան Փիս (ճապ.՝ ワンピース, Վան Պիսու)-ը ճապոնական մանգա է, որ գրել ու նկարազարդել է Էիչիրո Օդան։ Թողարկվել սկսվել է Weekly Shōnen Jump ամսագրում 1997 թվականի օգոստոսի 4-ին։ Առանձին գլուխները Շուէյշան լույս է ընծայում տանքոբոն հատորների տեսքով․ առաջին գլուխը հրապարակվել է 1997դեկտեմբերի 24-ին, իսկ 73-րդը՝ 2014-ի մարտին։

Վան Փիսը ներկայացնում է Մոնքի Դի Լուֆֆիի արկածները, ում մարմինը ստանում է ռետինի առաձգականություն այն բանից հետո, երբ նա մի օր որոշում է ուտել դիվային միրգ։ Լուֆֆին իր Ծղոտե Գլխարկներով Ծովահենների թիմի հետ թափառում է օվկիանոսներով մեկ՝ աշխարհի ամենամեծ գանձը՝ Վան Փիսը գտնելու և հաջորդ Ծովահենների Արքան դառնալու համար։

Գլուխները նաև ադապտացվել են օրիգինալ վիդեո անիմացիայի (ՕՎԱ), որոնք արտադրել է Production I.G1998 թվականին, ինչպես նաև վերածվել են անիմե սերիալի Toei Animation-ի կողմից և հեռարձակվել Ճապոնիայում 1999 թվականից։ Այդ ժամանակավանից մինչ ներկա պահը լույս տեսնող սերիաների թիվը անցել է 640-ը։ Դրա հետ մեկտեղ Toei Animation-ը արտադրել է տասնմեկ լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, երկու ՕՎԱ-ներ և երկու հեռուստատեսային special-ներ։ Մի քանի ընկերություններ արտադրել են տարբեր աքսեսուարներ, բազմաթիվ վիդեո-խաղեր և էլի լիքը բաներ։

Վան Փիսը ստացել է շատ դրական քննադատական արձագանքներ՝ հիմնականում իր ոճի, հերոսների, հումորի և պատմության համար։ Վան Փիսի մի-քանի հատորները խփել են բազմաթիվ ռեկորդները՝ դրանց թվում Ճապոնիայում գրքերի ներքին վաճառքների ռեկորդը, և Oricon-ի պատմության մեջ առաջին անգամ վաճառվեցին ավելի քան երեք միլիոն օրինակով։ 2013 թ-ին աշխարհով մեկ արդեն իսկ լույս էին տեսել մանգայի ավելի քան 345 միլիոն հատորներ՝ դրանով իսկ դարձնելով Վան Փիսը ամենավաճառվող մանգան պատմության մեջ։

Սյուժեն[խմբագրել]

Պատմությունը սկսվում է Գոլ Դի Ռոջեր-ի՝ Ծովահենների Արքայի (ճապ. 海賊王, Քայձոքուօ) մահապատիժը իրականացնելուց։ Իր մահից առաջ Ռոջերը հայտարարում է, որ իր գլխավոր գանձը՝ Վան Փիսը (ճապ. ワンピース վան պիսու), կպատկանի նրան, ով կկարողանա գտնել այն՝ այդ ամենով սկիզբ դնելով Ծովահենների Մեծ Էրային (ճապ. 大海賊時代 Դայ Քայձոքու Ջիդայ)։ Արդյունքում հազարավոր ծովահեններ ճանփա են ընկնում Գրանդ Լայն՝ ջանալով գտնել Վան Փիսը։

Ռոջերի գլխատումից քսաներկու տարի անց փոքրիկ տղա Մոնքի Դի Լուֆֆին՝ ոգեշնչված իր մանկության իդեալ ու հզոր ծովահեն Կարմրամազ Շանքսով, ճանապարհ է ընկնում Իսթ Բլուից՝ Վան Փիսը գտնելու և Ծովահեննրի Արքա դառնալու համար։ Իր Ծղոտե Գլխարկ Ծովահենների (麦わら海賊団篇 Մուգիվարա Քայձոքու-դան) թիմը հավաքելու ընթացքում Լուֆֆին ընկերանում է Րորոնոա Զոռո անունով թրամարտիկի հետ, և նրանք միասին ուղևորվում են Վան Փիսը գտնելու։ Շուտով նրանց է միանում գող ու նավիգատոր Նամին, դիպուկահար ու ստախոս Ուսոպպը(թիմը ձեռք է բերում նաև հսկայական նավ՝Գոինգ Մերին) և կանանց մեծ սիրահար, խոհարար Սանջին։ Սակայն շուտով Նամին դավաճանում է թմին և Լուֆֆին ու մյուսները գնում են նրա հետևից։ Նրանք հասնում են Կոկոյաշի գյուղ, որտեղ էլ իմանում են, որ Արլոնգ անունով մարդաձուկը գրավել է կղզին և տանջում է բնակիչներին։ Լուֆֆին հաղթում է Արլոնգին և ստանում է իր առաջին գլխագումարը, որպես ծովահեն։ Թիմը շարունակում է իր ճանապարհը և մինչ Գրանդ Լայն հասնելը ընկերները կանգ են առնում Լոգտաուն կոչվող քաղաքում, որտեղ ուղիղ 22 տարի առաջ մահապտժի է ենթարկվել Գոլդ Ռոջերը։ Այստեղ Լուֆֆին հանդիպում է ծովային ոստիկանության կապիտան Սմոքերին և իրհին ծանոթ Բագգիին, որն էլ ցանկանում է գլխատել Լուֆֆիին, ինչպես Գոլդ Ռոջերին։ Տեսնելով, որ հույս չկա Լուֆֆին մահվանից առաջ ժպտում է, այդպիսով զարմացնելով բոլոր մարդկանց, կանգնած այդ հրապարակակում։ Լուֆֆիին և մյուսներին հաջողվում է փախչել։ Նրանք սկսում են շարժվել դեպի Գրանդ Լայն։

Ծղոտե Գլխարկի թիմը անցնում է Րիվերս Մաունթենով և հայտնվում Գրանդ Լայնում։ Այստեղ նրանք ծանոթանում են Վիվի անունով աղջկա հետ, որը, ինչպես պարզ է դառնում, Ալաբաստա կոչվող թագավորության արքայադուստրն է։ Պարզ է դառնում նաև, որ Ալաբաստան գտնվում է քաղաքացիական պատերազմի մեջ և այդ ամենի հետևում կանգնած է գաղտնի կազմակերպություն՝Բարոք Ուորքսը։ Թիմը որոշում է օգնել Վիվիին և ճանապարհ է ընկնում դեպի Ալաբաստա, սակայն ճանապարհին Նամին հիվանդանում է և նրան բուժելու համար թիմը կանգ է առնում Դրամ կոչվող թագավորությունում, որտեղ էլ հաղթելով այդ թագավորության նախկին թագավորին՝Վապոլին նրանց է միանում բժիշկ և հարավային եղնիկ՝Տոնի Տոնի Չոպպերը։ Այստեղ առաջին անգամ պարզ է դառնում, որ Գոլդ Ռոջերի իրական անունը Գոլ Դի Ռոջեր է, որում կա նույն "Դի" մասնիկը, ինչպես և Լուֆֆիի մոտ։ Առաջին անգամ հիշատակվում է նաև "Դիի Կամքը"։ Շուտով թիիմը հայտնվում է Ալաբաստայում։ Այստեղ պարզ է դառնում, որ Բարոք Ուորքսի պարագլուխը 7 Շիչիբուկայներից մեկն է՝Սեր Քրոքոդայլը։ Լուֆֆին հաղթում է Քրոքոդայլին ու Ծղոտ է գլխարկի թմին է միանում հնեաբան Նիկո Ռոբինը, որը ցանկանում է ուսումնասիրել ամբողջ Գրանդ Լայնով մեկ ցրված հատուկ հուշաքարերը՝Պանեգլիֆները և իմանալ պատմությունը։

Շարժվելով առաջ Լուֆֆին ծանոթանում է Մարշալ Դի Տիչի հետ, որը ևս ցանկանում է դառնալ ծովահենների արքա։ Այստեղ իմանալով երնկային կղզու՝Սկայպիայի մասին, հերոսները շարժվում են դեպի այդ կղզի՝երկինք։ Կղզու վրա նրանք հանդիպում են էնելին, որն իրեն մենաշնորհել է որպես "Աստված"։ Լուֆֆին կարողանում է հաղթել Էնելին, իսկ Ռոբինը իմանում է, որ վերջնական Պանեգլիֆը, որը նա ցանկանում է գտնել՝Ռիո Պանեգլիֆն է, որը գտնվում է Գրանդ Լայնի վերջին՝՝Ռաֆտել կղզում, որի վրա էլ գտնվում է Վան Փիսը։ Ընկերները շարժվում են առաջ և հայտնվելով Լոնգ Րինգ Լոնգ Լենդում մասնակցում են ծովահենական Դեյվի Բեք Ֆայթին և հետ են բերում իրենց կորցրած ընկերներին՝Չոպպերին ու Ռոբինին։ Այս կղզու վրա ընկերները հանդիպում են Ծովային Ոստիկանության Ադմիրալ՝Աոկիջիին, որի դեմ ամբողջ թիմը անզոր է դուրս գալիս։ Աոկիջին ասում է, որ Լուֆֆին փոշմանելու է, որ վերցրել է Ռոբինին իր թիմ։ Նա հայտնում է նաև, որ այն ինչ գիտի Ռոբինը, վտանգավոր է Համաշխարհային Կառավարության համար։ Սակայն Լուֆֆին մերժում է տալ Ռոբինին Աոկիջիին ու փրկվում է փախուստով։

Հաջորդիվ, ընկերները հայտնվում են ջրի քաղաք՝Ուոթեր Սեվենում(Water 7)։ Այստեղ նրանք իմանում են, որ իրենց նավը Գոինգ Մերրին այլևս չի կարող շարունակել լողալ, քանի որ գտնվում է կրիտիկական վիճակում։ Այս թեմայի շուրջ Ուսոպպը կոնֆլիկտի մեջ է մտնում Լուֆֆիի հետ և հեռանում թմից։ Շուտով պարզ է դառնում նաև, որ Համաշխարհային Կառավարությանը ենթարկվող գաղտնի կազմակերպություն՝Սայֆերպոլ Նայնը(CP9) առևանգել է Ռոբինին ու տանում է Էննիես Լոբբի կոչվող ցիտադել։ Թիմը ծանոթանում է Ֆրենկի անունով նավագործի հետ, որին նույնպես առևանգում են։ Պարզ է դառնում, որ Ֆրենկի մոտ են գտնվում Հնագույն Երեք աշխարհը ոչնչացնել ունակ զենքերից մեկի՝Պլուտոնի գծագիրները, իսկ այդ գծագիրները կյանքի կարող է կոչել Ռոբինի պանեգլիֆներ կարդալու ունակությունը։ Ծղոտ է Գլխարկի թիմը գնում է էննիես Լոբբի ու մարտի է բռնկվում CP9-ի հետ։ Շուտով պարզ է դառնում, որ 900 տարի առաջ գոյություն է ունեցել մի հզոր ու հսկայական թագավորություն, որի անունն անհայտ է։ Սակայն 20 այլ թագավորություններ միավորվելով կարողացել են հաղթել այդ թագավորությանը ու թաքցրել են դրա մասին ամբողջ ինֆորմացիան։ Այդ ամենը տեղի է ունեցել այսպես կոչված "Դատարկ Դար" ընթացքում, որի պատմությունը ոչ ոքի հայտնի չէ։ Թե ի՞նչ է պատահել այդ դարի ընթացքում, գրված է Գրանդ Լայնում ցրված պանեգլիֆների վրա։ Սակայն այդ պանեգլիֆների ուսումնասիրությունը հանցագործություն է համարվում և Ռոբինը ուսումնասիրելով դրանք դարձել է հանցագործ։ Բացի այդ Ռոբինի հարզատ քաղաքը՝Օհարան, որտեղ հավաքված էին աշխարհի լավագույն հնեաբանները, ովքեր համարյա հասել էին գաղտնիքների բացահայտմանը, ոչնչացվել է Համաշխարհային Կառավարության կողմից, իսկ Ռոբինը միակ ողջ մնացածն է։ Լուֆֆին իմանալով ամեն ինչ, պատերազմ է հայտարարում Համաշխարհային Կառավարությանը, իսկ Ծղոտե Գլխարկի մյուս ծովահեննեը հաղթում են CP9-ին։ Լուֆֆին վերջնականապես հաղթում է նրանցից ամենաուժեղին Ռոբ Լուչչիին և կարողանում փրկվել Բաստեր Քոլից, որն էլ տարիներ առաջ ոչնչացերլ էր Օհարան։ Արկածների արդյունքում թմին է միանում Նիկո Ռոբինը և Ֆրենկին, սակայն Գոինգ Մերրին ամբողջովին ավերվում է։ Սակայն Ֆրենկին ստեղծում է նոր ավելի զարֆացած նավ՝Թաուզենդ Սաննին։ Բացի այդ Լուֆֆին հանդիպում է իր պապիկին, որը Ծովային Ոստիկանության փոխադմիրալ՝Մանքի Դի Գարպն է։ Լուֆֆին նաև իմանում է, որ իր հայրը աշխարհի ամենահետախուզվող հանցագործն է՝Մանքի Դի Դրագոնը։ Պարզ է դառնում նաև 4 հզորագույն ծովահենների՝Յոնկոների մասին, որոնք տիրում են Նոր Աշխարհի տարածքում(Նրանցից մեկը՝Շանքսն է)։ Թիմը կարողանում է փախչել Գարպից ու ներում է Ուսոպպին իր պահվածքի համար։ Լուֆֆին նաև իմանում է, որ իր գլխագումարը հասել է մինչև 300 միլլիոն բելլի, իսկ ամբողջ Ծղոտե Գլխարկի ծովահենները գտնվում են հետախուզման մեջ։

Շարժվելով առաջ Ծղոտե Գլխարկի Ծովահենները հայտնվում են Ֆլորիանյան Եռանկյան մեջ, որտեղ ծանոթանում են Բրուկ անունով կմախքի հետ, ով ողջ է միայն իր կերած դիվային մրգի շնորհիվ։ Պարզ է դառնում, որ 7 Շիչիբուկայներից մեկը՝Գեկկո Մորիան գողանում է տարբեր մարդկանց ստվերները ու դրանցով ստեղծում է մի հսկայական զոմբիների բանակ։ Լուֆֆին կարողանում է հաղթել Գեկկո Մորիային և վերադարձնել բոլորի ստվերը, այդ թվում նաև Բրուկին։ Բրուկը միանում է թմին։

Վերջապես ընկերները հայտնվում են Գրանդ Լայնի առաջին կեսի վերջնամասում, որտեղից էլ սկսում է Ռեդ Լայնը։ Այստեղ նրանք փրկում են Կեյմի անունով ջրահարսին ու նրա ծովաստց ընկերոջը՝Պապագին։ Նրանք նաև հանդիպում են մարդաձուկ Հաչիին, որը մի ժամանակ հարձակվել էր Արլոնգի հետ Նամիի գյուղի վրա։ Չնայած դրան ընկերները փրկում են Հաչիին և նա որոշում է նրանց օգնել։ Նրանք հայտնվում են Սաբաոդի կոչվող արշիպելագ, որտեղ էլ իմանում են, որ Գրանդ Լայնի հաջորդ կեսում հայտնվելու համար անհրաժեշտ է անցնել ջրի տակով և դրա համար էլ պետք է պատել նավը հատուկ խեժով։ Այդ հարցում նրանց պետք է օգնի Ռեյլի անունով մի մարդ։ Ռեյլիին գտնելու ճանապարհին Լուֆֆին ծանոթանում է Շակիի հետ, որն էլ հայտնում է նրան, որ Լուֆֆիի հետ միաժամանակ Սաբաոդի են մտել 10 նորեկ ծովահեններ։ Դրանց այն ծովահեններն են , որնք կարողացել են անցնել Գրանդ Լայնի բոլոր դժվարությունները ու հասնել Սաբաոդի։ Նրանք հայտնի են որպես "11 գերնորեր"(Լուֆֆի, Տրաֆալգար Լո, Ռոռոնոա Զորո, Քիլլեր, Յուստաս Կիդ, Սկրետչմեն Ապու, Ջեվելրի Բոննի, Կապոնե Բեգ, Բազիլ Հոուքինս, Իքս Դրեյք և Ուրուգ)։ Ավելի ուշ այս ծովահենները հայտնի են դառնում, որպես "Վատագույն սերունդ"։ Մինչ Լուֆֆին կգտներ Ռեյլիին, որոշ մարդիկ առևանգում են Կեյմիին և պատրաստվում են վաճառել որպես ստրկուհի։ Այստեղ առաին անգամ Լուֆֆին ու մյուսները հանդիպում են Տենրյուբիտոներին, որոնք տարիներ առաջ Համաշխարհային Կառավարությունը ստեղծած 20 թագավորների հետնորդներն են։ Այս մարդիկ վեր են դասվում մյուսներից ու կարող են անել այն ինչ ուզեն։ Շուտով Լուֆֆին չդիմանալով նրան, որ Տենրյուբիտոներից մեկը կրակում է Հաչիի վրա ու ծաղրում նրան, հարվածում է այդ Տենրյուբիտոյին, ինչը խիստ արգելված է։ Լուֆֆին ընկնում է ծուղակը և նրանց սկսում են շրջապատել ոստիկանները, այդ թվում նաև երեք ադմիրալներից մեկը՝Կիզարուն։ Լուֆֆին գտնում է Ռեյլիին, որն էլ միավորվելով նրանց ու Տրաֆալգար Լոյի և Յուստաս Կիդի հետ կարողանում է ջախջախել ոսիտկանների ու փախչել։ Սակայն ադմիրալ Կիզարուն նորից հարձակվում է և այս անգամ բերելով իր հետ Շիչիբուկայ Բարտալոմյու Կումային։ Վերջինս դուրս է գալիս շատհզոր և հաղթելով թմին նրանցից յուրաքաչյուրին ուղարկում է իր ուժով աշխարհի մի ծայր։

Լուֆֆին ընկնում է Ամազոն Լիլի կոչվող կայսրություն, որտեղ բնակվում են միայն կանայք։ Այստեղ նա հաղթում է նրանց կայսրուհուն՝Բոա Հենկոկին, որը ատում է բոլոր տղամարդկանց։ Սակայն նա անսպասելիորեն սիրահարվում է Լուֆֆիին և որոշում է նրան օգնել։ Այստեղ պարզ է դառնում, որ Բոա Հենկոկը մի ժամանակ եղել է ստրկուհի։ Սակայն նրան և մյուս ստրուկների ազատել է մի մարդաձուկ՝Ֆիշեր Տայգերը։ Լուֆֆին իմանում է, որ իր եղբորը՝էյսին ձեռբակալել են և ցանկանում են մահապատժի ենթարկել։ Լուֆֆին կարողանում է Բոա Հենքոկի օգնությամբ մտնել Աշխարհի Մեծագույն Բանտ՝Իմպել Դաուն, որտեղ էլ հանդիպում է իր հին ծանոթներին, որոնց էլ ազատում է բանտից։ Սակայն նա չի հասցնում ազատել էյսին և նրան տանում են Մարինֆորդ՝Ծովային Ոստիկանության գլխավոր շտաբ։ Լուֆֆին իր նախկին թշնամիների հետ կազմում է ալիանս և գնում է Մարինֆորդ։ Այստեղ պարզվում է, որ Էյսը, Յոնկոներից մեկի՝Սպիտակաբեղի հրամանատարներից մեկն է և Սպիտակաբեղը գալու է պատերազմի Մարինֆորդ, Էյսին ազատելու նպատակով։ Շուտով այդպես էլ պատահում է։ Սկսում է պատերազմ Յոնկոներից մեկի և Ծովային ոստիկանության միջև, որի արդյունքում Ոստիկանությունը հաղթում է։ Ակաինուն՝երեք ադմիրալներից մեկը սպանում է էյսին, չնայած որ Լուֆֆին հաջողվում է ազատել նրան։ Իսկ Սև Մորուքը՝որը հայտնի նաև Մարշալ Դի Տիչ անունով սպանում է Սպիտակաբեղին և նրանից խլում է Գուրա-Գուրա դիվային միրգը, այդպիսով ստանալով ահռելի ուժ։ Նա նաև հավաքել էր Իմպել Դաունի ամենավտանգավոր հանցագործներին և ստեղծել է իր ծովահենական թիմը։ Այս պատերազմը կանգեցնում է Շանքսը, որը վերցնում է Էյսի և Սպիտակաբեղի և թաղում է հավուր պատշաջի։ Լուֆֆիին փրկում են Բագգին, Տրաֆալգար Լոն ու մարդաձուկ Ջիմբեյը։ Լուֆֆին արթնանում է և ընկնելով դեպրեսիայի մեջ հրաժարվում է դառնալ ծովահենների արքա։ Սակայն Ջիմբեյն օգնում է նրան գտնել հույսը, իսկ Ռեյլին խորհուրդ է տալիս Լուֆֆիին և մյուսներին մնալ այնտեղ, որտեղ իրենց ուղարկել է Բարտալոմյու Կուման և մարզվել երկու տարի, որից հետո նրանք կուղևորվեն Նոր Աշխարհ։

Երկու տարի անց Ծղոտե Գլխարկի ծովահենները միավորվում են Սաբաոդիում և ուղևորվում են Ռեդ Լայնի տակ գտնվող Մարդաձկների կղզի, որտեղ էլ սկսում են պաշտպանել Րյուգու թագավորությունը Հոդի Ջոնս անունով մարդաձկանից, որը ցանկանում է գրավել Րյուգուն ու դադարեցնել մարդկանց ու մարդաձկների մինչև կապը։ Ջիմբեյն ասում է, որ ինքն է մեղավոր նրանում, որ Արլոնգը տերրորի մեջ էր պահում Նամիի գյուղը, սակայն լսելով Ջիմբեյին, Նամին նրան ներում է։ Հաղթելով Հոդի Ջոնսին, Լուֆֆին մարտահրավեր է նետում յոնկոներից մեկին՝Բիգ Մամին և հայտարարում է, որ կհաղթի նրան ու կվերցնի Մարդաձկների կղզին իր պաշտպանության տակ։

Վերջապես թիմը մտնում է Նոր Աշխարհ և հայտնվում է Պանկ Հազարդ կղզու վրա։ Այստեղ նրանք հանդիպում են գիտնական Կեսար Կլոունին, որն հաղթելուց հետո կազմում են Ալիանս Տրաֆալգար Լոի հետ և ուղևորվում են Դրեսս Րոզ, որպեսզի հաղթեն Շիչիբուկայ Դոնկիհոտ Դոֆլամինգոյին, ոչնչացնեն նրա արհեստական դիվային մրգերի գործարանը(որը նա առաքում է յոնկոներից մեկին՝Կայդոյին), այդպիսով պարտության մատնեն Կայդոյին։

Աշխարհը[խմբագրել]

Map.png

Վան Փիսի աշխարհը բնակեցված է մարդկանցով ու բազմաթիվ այլ ռասաներով՝ ներառյալ ջրահարսներ, ձուկ-մարդիկ (ձուկ-մարդ հիբրիդացումից առաջացած ռասա) և հսկաներ։ Այն պատված է երկու հսկայական օվկիանոսներով, որոնք բաժանված են խոշոր լեռնային զանգվածով, որը կոչվում է Րեդ Լայն (赤い土の大陸 (レッドライン) Րեդդո Րայն)։ Գրանդ Լայնը (偉大なる航路(グランドライン), Գուրանդո Րայն) ծով է, որը ձգվում է Րեդ Լայնին ուղղահայաց և բաժանում է օվկիանոսները 4 ծովերի՝ Նորդ Բլու (北の海 (ノースブルー), Նոուսու Բուրուու), Իսթ Բլու (東の海 (イーストブルー), Իիսուտո Բուրուու)), Վեսթ Բլու (西の海 (ウェストブルー), Ուեսուտո Բուրուու) և Սաու Բլու (南の海 (サウスブルー), Սաուսու Բուրուու)։ Գրանդ Լայնը շրջապատում են երկու ջրային տարածքներ, որոնք կոչվում են Քալմ Բելթ (凪の帯 (カームベルト), Քաամու բերուտո), որտեղ ընդհանրապես չկան քամիներ կամ ծովային հոսանքներ, իսկ ջրի հատակին բնակվում են Ծովային Արքա (海王類, քաիօրույ) կոչվող հսկայական կենդանիներ։ Դրա շնորհիվ Քալմ Բելթները շատ էֆֆեկտիվ պատնեշներ են նրանց համար, ովքեր փորձում են ներխուժել Գրանդ Լայն։ Այն ժամանակ, երբ ծովայինների նավերը կարող են հեշտությամբ անցնել Քալմ Բելթը, թաքցնելով իրենց ներկայությունը ծովային-պրիզմա քարի (海楼石, կայրո սեքի) օգնությամբ,, մնացածները ստիպված են օգտագործել Րիվերս Մաունթինի (リヴァース・マウンテン, Րիվաասու Մաունտեն) ջրանցքային համակարգը, որը Գրանդ Լայնի ու Րեդ Լայնի առաջին հատման կետն է։ 4 ծովերից յուրաքանչյուրի ծովային ջրերը վեր են հոսում այդ լեռնով և միախառնվում գագաթին՝ հինգերորդ ջրանցքով դեպի Գրանդ Լայնի առաջին կեսը վար հոսելու համար։ Գրանդ Լայնի երկրորդ կեսը՝ Րեդ լայնի հետ հատման երկրորդ կետի հետևում, հայտնի է նաև որպես Նոր Աշխարհ (新世界, Շին Սեյքայ)։

Գրանդ Լայն ծովի հոսանքներն ու եղանակը չափազանց անկանխատեսելի են, իսկ կղզիների մոտակայքում կլիման կայուն է։ Այն փաստը, որ սովորական կողմնացույցներն անօգուտ են այստեղ, նավարկությունն ավելի դժվար է դարձնում։ Պետք է օգտագործել հատուկ կողմնացույց՝ Լոգ Փոս անունով (記録指針 (ログポース), Րոգու Պոոսու)։ Լոգ Փոսն աշխատում է կղզիների մագնիսական դաշտի օգնությամբ՝ մեկը մյուսի հետևից սլաքը ուղղելով հաջորդ կղզու ուղղությամբ։ Սլաքի ուղղությունը փոխելու համար ժամանակը կախված է կղզուց։ Այս գործընթացը կարող է շրջանցվել Հավերժական Փոսի (永久指針 (エターナルポース, Էտաանարու Պոոսու) առկայության դեպքում, որը Լոգ Փոսի տարատեսակ է և մշտապես ուղղված որոշակի կղզու վրա՝ երբեք չփոխելով իր ուղղությունը։

Վան Փիսի աշխարհը լիքն է ժամանակային անհամապատասխանություններով, ինչպիսիք են Հեռախոսային Խխունջները (電伝虫, Դեն-Դեն Մուշի), խխնջանման կենդանիները, որոնք կարող են միանալ էլեկտրական աղբյուրի և գործել որպես հեռահար կապի միջոցներ, ֆաքսի սարքերը, տեսախցիկները և նմանատիպ սարքավորումները։ Դայալները (貝 (ダイアル), դայարու) որոշակի երկնային կենդանիների խեցիներ են, կարող են կիրառվել որպես կինետիկ էներգիայի, նկարների, քամու, ձայնի, ջերմության և այլ բաների պահեստներ։

Այս աշխարհում կարելի է ասել տիրում է այսպես կոչված Համաշխարհային Կառավարությունը(世界政府, Սեքայ Սեյֆու), որի կառավարման ձևն ավելի շատ հիշեցնում է տոտոալիտարական, քան դեմոկրատական(Մինչ դեռ ինքը Համաշխարհային Կառավարությունը պնդում է հակառակը)։ Այս հզոր կազմակերպությանը կից գործում է մի շատ հզոր ռազմական ուժ՝Ծովային Ոստիկանությունը(海軍, Կայգուն, անգլ.Marine)։ Բացի այդ Կառավարությունը ծառայության է հրավիրել 7 շատ հզոր ծովահենների և համագործակցում է նրանց հետ։ Այս ծովահեններն աշխատում են Կառավարության օգտին, իսկ փոխարենը նրանց գլխագումարները սառեցված են և նրանք հովանավորվում են Կառավարության կողմից։ Այս ծովահեններին կոչում են Շիչիբուկայներ(王下七武海, Օկա Շիչիբուկայ)։

Աշխարհում կա ևս մեկ շատ հզոր ուժ, սակայն այն չի գտնվում Համաշխարհային Կառավարության ներքո և չի ենթարկվում նրան։ Դա աշխարհի չորս հզորագույն ծովահեններն են՝Յոնկոները(四皇, Յոնկո-Չորս Կայսր), կամ չորս կայսրերը։ Այս ծովահենները, իրենց թմերով այնքան հզոր են, որ Համաշխարհային Կառավարությանը պետք եկավ իր ամբողջ ուժը, Յոնկոներից միայն մեկին՝Սպիտակաբեղին հաղթելու համար(հաշվի առնելով, որ Սպիտակաբեղը ծեր էր ու բավականին ուժ էր կորցրել)։ Այդ իսկ պատճառով Համաշխարհային Կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի ոչ մի յոնկո չմտնի մեկ այլ յոնկոյի հետ ուղիղ շփման մեջ(հակառակ դեպքում Յոնկոները կարող են սկսել պատերազմ, կամ կազմել ալիանս, ինչը ճակատագրական կլինի Կառավարության համար)։ Յոնկոներն են՝Բիգ Մամը(Շարլոտտա Լինլին), Կարմրահեր Շանքսը, Սև Մորուքը(Մարշալ Դի Տիչ) և Կայդոն(վերջինս միակն է, որը դեռ չի հայտնվել սյուժեյում)։

Վան Փիսի աշխարհում գործում է ևս մեկ քաղաքական ուժ՝Հեղափոխական բանակը(革命軍, Կակումեյ Գուն), որը չնայած այնքան էլ հզոր չէ, սակայն իրենից ներկայացնում է շատվտանգավոր ուժ, քանի որ գործում է գաղտնի ու դանդաղ տեմպերով։ Այս կազմակերպության գլխավոր նպատակն է ոչնչացնել Համաշխարհային Կառավարությունը, որին հասնելու համար Հեղափոխականները տարբեր ձևերով հեղափոխություններ են մտցնում Կառավարության անդամ երկրներում և զրկում են Կառավարությանը այդ երկրներում իշխելու հնարավորությունից։ Ի դեպ Հեղափոխական Բանակի առաջնորդը աշխարհի ամենա հետախուզվող մարդն է՝համար մեկ հանցագործ և Լուֆֆիի հայր՝Մոնքի Դի Դրագոնը։

Դիվային միրգը (悪魔の実, Ակումա նո Մի) մրգի տեսակ է, որն ուտողին գերբնական ուժ է տալիս։ Գոյություն ունեն դրանց 3 տեսակներ։

  • Զոան (動物系 (ゾオン), Ձոոն) միրգն օգտագործողին թույլ է տալիս լրիվ կամ մասնակիորեն կերպարանափոխվել որոշակի կենդանու` իրական կամ ոչ իրական (որոշ մրգեր թույլ են տալիս օգտագործողին կերպարանափոխվել միստիկ հրեշի, ինչպիսիք են ֆենիքսը կամ վիշապը)։
  • Լոգիա (自然系 (ロギア), Րոգիա) մրգերը թույլ են տալիս օգտագործողին վերածել իր կենդանի մարմնի կառուցվածքը բնության որևէ ուժի և կառավարել այն։
  • Պարամիշիա (超人系 (パラミシア), Պարամիշիա) մրգերն ամենատարածվածն են, որոնք տալիս են օգտագործողի մարմնին գերմարդկային կարողություններ։

Ասում են, որ Դիվային մրգերը Ծովային Հրեշի մարմնավորում են, և որպես արդյունք՝ Դիվային մրգեր օգտագործողները չեն կարող լողալ ծովային ջրում. նրանք կորցնում են իրենց ամբողջ ուժն ու ուղղորդումը, չնայած ինչ-որ կարողություններ պահպանվում են. օրինակ` Լուֆֆիի մարմինը կարողանում է ձգվել՝ լրիվ ընկղմված լինելով ջրում։ «Շարժվող» ջուրը, ինչպիսիք են անձրևն ու ալիքները, չունեն այդպիսի ազդեցություն։

Երբ Դիվային մրգի տերը մահանում է, ուժը փոխանցվում է նոր Դիվային մրգի։

Կան նաև հատուկ տեխնիկաներ, որոնք կարող է օգտագործել յուրաքանչյուր մարդ՝մարզումների արդյունքում։ Այդ տեխնիկաները կոչվում են Րոկուշիկի(六式, բառացի. Վեց արվեստներ)։ Այդ տեխնիկաները վեցն են՝

  • Տեկկայ(鉄塊, Երկաթե "Խոչնդոտ")- հնարավորություն է տալիս ամրացնել մարմինը՝ասես պողպատը, որի արդյունքում հարվածներից հասված վնասը դառնում է մինիմալ(Սակայն Ծղոտե Գլխարկի որոշ ծովահեններ կարողացան ջարդել CP9-ի անդամների Տեկկայը)
  • Սորու(剃, Սափրվել) - հնարավորություն է տալիս շարժվել աներևակայելի արագությամբ(Լուֆֆին ևս տիրապետում է այդ տեխնիկային)
  • Գեպպո(月歩, Լուսնային Քայլք(Moonwalk)) - հնարավորություն է տալիս քայլեր կատարել օդում, որի արդյունքում հնարավոր է թռչել(Սանջին ևս տիրապետում է Գեպպոյին)
  • Կամի-է(紙絵, Թղթե նկար) - հնարավորություն է տալիս դարձնել մարմինը թեթև՝ինչպես թուղը, որի միջոցով հնարավոր է դառնում հեշտությամբ խույս տալ որոշ գրոհներից
  • Շիգան(指銃, Մատ-հրացան) - հնարավորություն է տալիս խրել մատը հակառակորդի մարմնի մեջ և հասցնել լուրջ վերքեր
  • Րանկյակու(嵐脚, Փոթորկային ոտք) - հնարավորություն է տալիս ոտքերի միջոցով դեպի հակառակոդն ուղարկել ճնշված օդի հսկայական ալիք, որը կարող է կտրել ամեն ինչ և վնասել նաև մարդու մարմինը
  • Րոկուոգան(六王銃, Վեց թագավորական հրացաններ) - հնարավորություն է տալիս երկու բռունցքով հարձակվել շատ հզոր հարվածային ալիքով։ Այս տեխնիկան գաղտնի տեխնիկա է

Առաջին անգամ այս տեխնիկաները հիշատակվել և օգտագործվել են CP9-ի անդամների կողմից։ Հայտնի է նաև մի չափանիշ՝Դորիկի։ Վերջինս ցույց է տալիս, թե ինչքան լավ է տիրապետում տվյալ մարդը Րոկուշիկի տեխնիկաներին։ Ամենաբարձր Դորիկին 4000 է, որը պատկանում է Ռոբ Լուչչիին։

Հակին (覇気, բառացի. Տենչ) թաքնված կարողություն է, որն ունեն Վան Փիս աշխարհի բոլոր կենդանի էակները, չնայած այն հիմնականում չի արտահայտվում։ Այն ունի 3 տարատեսակ։

  • Դիտման Հակին (見聞色の覇気, Քենբունշոքու նո Հաքի) թույլ է տալիս զգալ այլ էակները ներկայությունն ու կանխագուշակել նրանց շարժումները։
  • Պաշտպանական Հակին (武装色の覇気, Բուսոշոքու նո Հաքի) թույլ է տալիս ամփոփել մարմնի մասերը և նույնիսկ անկենդան իրեր անտեսանելի սպառազինման մեջ, որը թույլ է տալիս նաև հարվածներ հասցնել Դիվային Մրգի օգտատերերին՝ անտեսելով նրանց կարողությունները։
  • Ոչ տարածված Արքայական Հակին (覇王色の覇気, Հաօշոքու նո Հաքի) բնածին կարողություն է, որը թույլ է տալիս զրկել թույլ ոգի ունեցողներին գիտակցությունից միայն հայացքով։

Արտադրությունը[խմբագրել]

Էիչիրո Օդան սկսել է «Վան Փիս»-ն այն ժամանակ, երբ աշխատում էր Նոբուհիրո Վացուկիի մոտ որպես օգնական, 1996 թվականին։ Նա սկսեց կարճ պատմությունից` «Romance Dawn»-ից, որի վերնագիրը հետագայում դարձավ մանգայի առաջին հատորի ու առաջին գլխի անվանումը։ Երկուսում էլ գլխավոր հերոսը Լուֆֆին էր, «Romance Dawn»-ում կային այնպիսի էլեմենտներ, որոնք կօգտագործվեն հիմնական պատմության մեջ։

Առաջին փորձը հրատարակվել է 1996 թվականի օգոստոսին, «Akamaru Jump»-ում։ Երկրորդը` արդեն ավելի հեղինակավոր ամսագրում, «Weekly Shonen Jump»-ի 41-րդ թողարկման մեջ, 1996 թվականին, և վերատպվել է 1998 թվականին լույս տեսած Օդայի «Wanted!» պատմությունների հավաքածուում։

Օդան պլանավորել էր, որ «Վան Փիս»-ը պիտի հինգ տարի շարունակվի, ու արդեն որոշել էր պատմության ավարտը, բայց շուտով հասկացավ, որ սյուժեն հետաքրքիր է, ու որոշեց շարունակել։ Հետագայում Օդան հայտարարեց, որ «Վան Փիսը» չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ նա ի վիճակի կլինի շարունակություն մտածել, իսկ ավարտը կլինի սկզբում պլանավորածի պես։

Երբ Օդան ստեղծում էր գերբնական, Դիվային միրգը, ցանկանում էր ստեղծել մի բան, որը կկատարի միրգն օգտագործողի ցանկությունները. իզուր կլինի ստեղծել նման մի բան, եթե այն չի օգնելու օգտագործողին։

Տեխնիկաների ու մրգերի անունները հորինելու ժամանակ Օդան ճգնում էր յուրօրինակ բառախաղ ստեղծել, որը փոքր-ինչ հիմար ելք կունենար։ Լուֆֆիի, Սանջիի, Չոպպերի, Ռոբինի ու Ֆրանքիի տեխնիկաների անվանումները վերցված են այլ լեզուներից։ Իսկ Զոռոյի թրերով տեխնիկաների անվանումները ստեղծվել են որպես կատակներ. Օրինակ, նրա տեխնիկաներից շատերը վախենալու անվանումներ ունեն, բայց երբ բարձրաձայն ես արտասանում, կարծես ուտելիքի անուններ լինեն։

Էյսաքու Ինոուեն` անիմացիայի ռեժիսորը, ասել է, թե նրանք չէին կարող այդ անվանումների քանջիները` հիերոգլիֆները, շատ օգտագործել, որովհետև այդ դեպքում ստիպված կլինեին պատմության զվարճալի մասերը հեռացնել։ Իսկ Քոնոսուքե Ուդան ` մյուս ռեժիսորը, ասել է, որ անիմեի վրա աշխատող անձնակազմը միշտ ցանկացել է, որ անիմեն հնարավորինս մոտ լինի մանգային:

Օդան նույնիսկ չէր էլ պատկերացնում, թե ինչպես են իր գործը թարգմանելու: «Վան Փիսը» -ի անգլերեն տարբերակում օգտագործվում է մի օնոմոտոպեա, չնայած նրան, որ ճապոներենում դրանք մի քանիսն են։ Նույնիսկ «սաաա» և «զաաա»(անձրևի ձայները) հնչյունները անգլերեն տեսակում փոխարինվում են «ֆշշշ»-ով։ Օդան, ի տարբերություն մյուս մանգակների, ամեն շարժվող բան նկարում է ձայներով, նույնիսկ կենդանիների, ջրի, ամպերի շարժը։

Երբ մի երկրպագու հարցրեց Օդային, թե Նամին ում է սիրում, նա պատասխանեց, որ Ծղոտե Գլխարկներով Ծովահենների խմբում երբեք էլ սիրավեպ չի լինելու։ Օդան բացատրեց, որ չի պատրաստվում սեր ներմուծել իր մանգա այն պատճառով, որ «Վան Փիսը»-ը շոնեն ժանրի մանգա է, այն կարդում են երիտասարդ տղաներ ու պատանիներ, ովքեր այդքան էլ չեն հետաքրքրվում սիրավեպերով։

Արձագանքը[խմբագրել]

2008 թվականին «Վան Փիս»-ը ամենաշատ շրջանառվող մանգան էր։ Ընդամենը 4 տարի հետո` 2012 թվականին, Շուեյշան արձանագրեց, որ արդեն վաճառվել է մանգայի 260 միլիոն օրինակ։

«Վան Փիս»-ի 61-րդ հատորը Ճապոնիայում վաճառվող գրականությունում նոր ռեկորդ սահմանեց` վաճառվելով 3.8 միլիոն օրինակով։ Նախորդ ռեկորդը նույն մանգայի 57, 59 ու 60-րդ հատորմերինն էր` համապատասխանաբար, 3, 3.2 ու 3.4 միլիոն վաճառված օրինակներով։ Բացի այդ, մանգան խփեց նաև Ճապոնիայում երբևէ վաճառված ամենահանրասիրելի գրքի`2.9 միլիոն օրինակով վաճառված «Հարրի Պոտտերն ու Ֆենիքսի Միավորում»-ի ցուցանիշը։

60-րդ հատորը առաջին գիրքն էր ճապոնական մակուլատուրայի պատմության մեջ, որ վաճառվեց ավելի քան 3 միլիոն օրինակով։ Դրա վաճառքը ևս մի յուրօրինակ ռեկորդ սահմանեց`հասարակության լայն շերտերին ներկայանալու առաջին շաբաթում 2 միլիոն օրինակով վաճառվելով։

2007 թվականին «Weekly Shōnen Jump» ժանրի ամենահեղինակավոր ամսագրի նախկին խմբագիր Մասահիքո Իբարաքին որակել է «Վան Փիս» մանգան որպես վերջին 11 տարիների ամենահզոր արգումենտը, որ ստիպում էր ընթերցողներին գնել «Weekly Shōnen Jump»-ը։

«Վան Փիս»-ը 2008 թվականի Ճապոնիայի ամենալավ վաճառվող մանգան էր։ Նույն թվականին, «Տարվա Ամենահետաքրքիր Մանգա»-ի հարցման շրջանակներում, որին մասնակցել են 10-ից 40 տարեկան տղաներ ու աղջիկներ, «Վան Փիս»-ի վարկանիշը 45.9 տոկոս է։

«Վան Փիս»-ը նաև ամենաարագ վաճառվող մանգան է` 2008-ից 2012 թվականներին, այսիանքն ընդամենը 4 տարում, վաճառվել է 100 միլլիոն օրինակ։

Anime News Network-ի տվյալներով, «Վան Փիս»-ն իր գագաթնակետին է հասել 2009 թվականին, վաճառելով ավելի շատ օրինակ, քան մոտակա «հակառակորդները»` «Նարուտո»-ն ու «Բլիչ»-ը, միասին։

Արդեն հաջորդ տարի` 2010-ին, «Վան Փիս»-ը կրկնեց իր ռեկորդը, գերազանցելով մոտակա հինգ հակառակորդներին` «Նարուտո»-ին, «Քիմի նո Տոդոքե»-ին, «Ֆեյրի Թեյլ»-ին, «Բլիչ»-ին ու «Երկաթե Ալքիմիկոս»-ին, միասին վերցրած։

2013 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել էր 345 միլիոն մանգայի հատոր, որոնցից միայն 300 միլիոն հրատարակվել էր Ճապոնիայում, դառնալով պատմության մեջ երբևէ ամենալավ վաճառված մանգան։

ANN-ը «Վան Փիս»-ի նկարչական ոճի մասին ասել է, որ հենց նման գրաֆիկայի ժամանակն է. այն շատ պարզ է, ու առաջին հայացքից մուլտիֆիլմոտ է։ Նշել են նաև, որ ամբողջ աշխատանքի միջով զգացվում է Աքիրա Տորիյամայի` հայտնի «Dragon Ball» մանգայի հեղինակի ազդեցությունը։ Մասնավորապես, «դարակազմիկ թույնություն կռիվներում հումորի առատությունը» ու «քիչ սյուժեն` լիքը-լիքը հեքիաթով»։ Active Anime-ն այլ նկարագրություն է տվել. «հոյակապորեն ճարպիկ ու զգացմունքաշատ մանգա»։ Գերմանական Սպլեշքոմիքսը` «հաճելիորեն պայծառ ու դինամիկ» ոճը սազում է «ծիծաղելի ու… հուզական» միջավայրին։

EX-ը առանձնացնում է Օդայի արվեստի «խրթխրթան» մոնոքրոմ նկարները, գունավոր էջերում «լույս ու ստվերի հոյակապ օգտագործումը», անկյունների «նուրբ» օգտագործումն ու մնայունությունը։ Շէնոն Քեյ Գէրիտին, ով ազատ ժամանակ խմբագրում է «Weekly Shōnen Jump»-ը, ասում է, որ ուշքն իրենը չի Օդայի նկարչության համար, խմբագրելիս, նրա սերը դեպի Օդայի արվեստը աննկարագրելիորեն մեծացել է։ Նա նշում է, որ Օդան «շաբաթական լույս տեսնող մանգայի համար բնական, խաղարկային վարպետություն» ունի, «հետաքրքիր բզիկները խորը թափանցում են բնական կառուցվածքի մեջ», ու խորհուրդ է տալիս հետևել մանգայի հետագա գժություններին։

Mania Entertainment-ի գրող Ջարեդ Փայնն ասում է, որ ««Վան Փիս»-ը շարունակաբար զարգացող կատակերգա-արկածային պատմություն է` մեծ էքշնով ու հերոսների անձնական դրամայով»։ Օդայի մասին գրողն այս կարծիքն է արտահայտում. «այն ստեղծարար է: Օդայի երևակայությունը կոտրում է բոլոր սահմանները: Նրա արվեստը բազմաթիվ ուղղություններ ու պերսպեկտիվներ է բացում, չնայած այն երբեմն քաոսային կարող է թվալ»։

Մեդիա[խմբագրել]

Մանգա[խմբագրել]

Էիչիրա Օդայի կողմից գրված «Վան Փիս»-ը մանգայի պատմություն մտավ Weekly Shonen Jump-ում առաջին անգամ oգոստոսի 4-ին, 1997թվականին։ 2013թվականի ապրիլի 8-ի տվյալներով լույս են տեսել մանգայի 720 գլուխներ ու 70 տանքոբոն հատորներ։

Մանգան անգլերեն թարգմանվելու ու հեռարձակվելու համար լիցենզավորել է Viz Mediaն; այն թողարկում էր մանգայի գլուխները Shonen Jump-ում 2002 թվականի նոյեմբերից, իսկ 2003 թվականի հունիսից՝ նաև հատորներով։ 2009 թվականին Viz Media-ն հայտարարեց, որ հինգ գլուխ կթարգմանի ու կհրատարակի 2010 թվականի առաջին կեսում, բայց հետագայում ցուցանիշները գերազանցվեցին։

Լեհաստանում մանգան ամենաուշը սկսվեց լույս տեսնել. միայն 2014 թվականի հունվարից Japonica Polonica Fantastica-ում։ Այժմ արդեն լույս են տեսել մանգայի ավելի քան քսանվեց հատոր։

Անիմե[խմբագրել]

Toei Animation-ը «Վան Փիս» մանգայի հիման վրա նույնանուն անիմե սերիալ ստեղծեց, որը սկսվեց հեռարձակվել Fuji Television հեռուստաալիքով, 1999 թվականի հոկտեմբերի 20-ից։ Այժմ արդեն ցուցադրվել են անիմեի ավելի քան 600 սերիա, որոնք թարգմանվել ու ցուցադրվել են աշխարհի տարբեր անկյուններում։

Անիմեն անգլերեն թարգմանելու առաջին փորձը արեց Odex-ը, որն էլ պլանավորել էր Սինգապուրում երկու սեզոն ցուցադրել 104 սերիայով։ VCD-ով կատարված վատ վաճառքի ու հեռուստատեսությունում քիչ հետևորդների պատճառով ցուցադրվեցին ընդամենը 52 սերիա։ Ցուցադրությունը չեղյալ հայտարարվեց նաև երկու DVD-ների հեռարձակումների ձախողումից ու հնչյունավորողների աշխատանքից հեռանալու պատճառով։

Հատկանշական է, որ անգլերեն թարգմանության հաջորդ փորձն արեց 4Kids Entertainment-ը 2004 թվականին, որի անգլերեն հնչյունավորված տարբերակը շատ էր տարբերվում օրիգինալից։ Կրճատվել էր սերիաների քանակները (առաջին 143 սերիաները ցուցադրվեցին 104 սերիայով), կային նաև հերոսների արտաքինի, կարողությունների ու ատրճանակների հետ կապված բազմաթիվ փոփոխություններ, նաև Սանջիի ծխախոտը կոնֆետաֆիկացվել էր։ Ստուդիան չփոխեց անիմեի օփենինգների, չնայած նրան, որ ամբողջ անիմեի ընթացքում հնչող երաժշտությունը ճապոնական չէր, այլ ձայնագրված էր տեղի ստեղծագործողների կողմից։ Սակայն այն հաջողություն չունեցավ։ Ստուդիայի անդամներն հարցազրույցների ժամանակ ասացին, որ ցանկացել են անիմեն ցուցադրել այն ամերիկացիներին, ովքեր նախկինում չէին տեսել այն, ու շահագրգռված կլինեին անիմեով, բայց քանի-որ «Վան Փիս»-ը ԱՄՆ-ում հաջողության չհասավ, նրա ցուցադրությունը չեղարկվեց։ Մարկ Քիրքը` ստուդիայի բաժնետերերից մեկը, նույնիսկ նշեց, որ «Վան Փիս»-ի էքսպերիմենտը փչացրեց ստուդիայի այն ժամանակվա համբավը։

2014 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ մարտի 1-ից «Վան Փիս»-ի ցուցադրությունն ավելի կընդլայնվի, հասնելով շաբաթում 25-ից 30 սերիայի։

ՕՎԱ-ներ[խմբագրել]

Ճապոնիայում հեռարձակվել են «Վան Փիս»-ի երեք ՕՎԱ-ներ։

Դրանցից առաջինը ` «Վան Փիս: Ծովահեն Գանձաքի Պարտությունը»-ը 29-րոպեանոց ՕՎԱ էր, որ պատրաստել էր Production I.G-ը 1998 թվականին Jump Super Anime շրջագայության համար։ Պրոդյուսերը էլ Գորո Տանիգուչին էր, կերպարների էսքիզների հեղինակը՝ Հիսաշի Կագավան։

Լուֆֆին, Զոռոն ու Նամին հարձակման են ենթարկվում ծովային հրեշի կողմից, որն էլ ջարդում է նրանց նավն ու բաժանում իրարից։ Լուֆֆին հայտնվում է մի կղզու ափին, որտեղ Մեդակա անունով մի փոքրիկ աղջկա է փրկում երկու ծովահեններից։ Բոլոր գյուղացիներին, նույնիսկ Մեդակայի հորը Գանձաքն առևանգել ու իր բանվորներն էր դարձրել։ Լսելով, որ Գանձաքը գողացել է գյուղի ամբողջ ուտելիքը, Զոռոն ու Լուֆֆին գնում են այն ետ բերելու։ Նրանք կռվում են ծովահենների հետ, որոնցից մեկն առևանգում է Մեդակային։

Լուֆֆին ու Գանձաքը կռվում են, ինչից հետո Լուֆֆիին պատանդ են վերցնում։ Զոռոն ստիպված էր հանձնվել, որովհետև չհանձնվելու դեպքում ծովահենները սպառնացին սպանել բոլոր գյուղացիներին։ Գյուղացիները Գանձաքին դեմ դուրս եկան, ու քանի դեռ նրանք ծովահենների հետ էին կռվում, Նամին առիթից օգտվեց ու գնաց պատանդներին ազատելու։

Գանձաքը պարտվում է գյուղացիներին ու կորցնում իր զրահապատ նավը։ Այսպիսով, Լուֆֆին ու ընկերները փրկեցին կղզու բնակիչների կյանքն ու նրանց հետ միասին հաղթեցին հակառակորդին։

Երկրորդ ՕՎԱ-ն 34-րոպեանոց «Romance Down»-ի հիման վրա ստեղծված «Վան Փիս: Romance Dawn-ի պատմություն»-ն է։ Այն արտադրել է Toei Animation-ը 2008 թվականի հուլիսին, կրկին Jump Super Anime շրջագայության համար։ ՕՎԱ-ում արդեն կային Ծղոտե Գլխարկներով Ծովահենների գրեթե բոլոր անդամները՝ Բրուքի հետ միասին, ու ունեին իրենց երկրորդ նավը։

Նավախմբի համար ուտելիք գտնելու նպատակով Լուֆֆին գնում է նավահանգստի քաղաք։ Այնտեղ նա հաղթում է Կիսալուսնի Գալլի անունով ծովահենին, հանդիպում Սիլք անունով մի աղջկա, ով փախել էր ծովահենների հարձակումից ու թաքնվել քաղաքապետի մոտ։

Քաղաքացիները խաբում են Լուֆֆին Գալլիի մասին, ու կալանավորում նրան իսկական Գալլիի գալուն պես։ Գալլին Լուֆֆիին ջուրն է գցում ու ասում, թե ոչնչացնելու է քաղաքը, բայց Սիլքը փրկում է նրան։ Հետո օգնության են հասնում Լուֆֆիի ընկերները, պաշտպանում քաղաքի գանձերը, մի փոքր ուտելիք են վերցնում ու ջարդ ու փշուր են անում Գալլիի նավը։ Այս ՕՎԱ-ն հետագայում հեռարձակվել է նաև DVD տարբերակով։

Երրորդ ՕՎԱ-ն ` «Վան Փիս: Հզոր Աշխարհ: Սերիա 0»-ն մանգայի «0 Հատոր» կոչված պատմության անիմե տարբերակն է, որը ցույց է տալիս իրադարձությունները Ռոջերի մահից առաջ և հետո։ Այս ՕՎԱ-ն նաև «Վան Փիս: Հզոր Աշխարհ» ֆիլմի ներածական մասն է։

Ֆիլմեր[խմբագրել]

Ճապոնիայում լույս են տեսել «Վան Փիս»-ի վրա հիմնված տասներեք ֆիլմեր։ Դրանք սկսել են ցուցադրվել ճապոնական ամառային արձակուրդների ընթացքում 2000 թվականից։ Ֆիլմերը պարունակում էին նախկին պատմություններից որոշ մասնիկներ ու մանգայի ալտերնատիվ տարբերակների հիման վրա ստեղծված տեսարաններ։

Funimation-ը հովանավորել է ֆիլմերից տասի ցուցադրումն ամբողջ Հյուսիսային Ամերիկայում։

Վիդեո-խաղեր[խմբագրել]

«Վան Փիս»-ի հիման վրա ստեղծվել են նաև բազմաթիվ վիդեո-խաղեր։ Վիդեո-խաղերի մեծամասնությունը ստեղծվել է Bandai (այնուհետև Namco Bandai) ստուդիաների կողմից։ Դրանց շարքում կան ոչ միայն մարտական, այլև ճանապարհորդական ժանրի ներկայացուցիչներ

Ծագող Արևի երկրում խաղերը սկսվեցին վաճառվել 2000 թվականի հուլիսի 19-ից։ Դրանցում կային անիմեի ու մանգայի գրեթե բոլոր կերպարները։ 2014 թվականի տվյալներով ստեղծվել է ավելի քան 35 վիդեո-խաղ։

«Վան Փիս»-ի հերոսները նաև ընգրկվել են քրոսսովեր վիդեո-խաղերում, ինչպիսիք են` Battle Stadium D.O.N-ն ու Jump Ultimate Stars-ը։

Երաժշտությունը[խմբագրել]

«Վան Փիս» անիմեի, ֆիլմերի ու խաղերի համար ստեղծվել են անհամար սաունդթրեքներ։ Անիմեի համար ստեղծված երգերի մեծամասնության հեղինակները Կոհեի Տանական ու Շիրո Համագուչին են։ Կերպարների ու օփենինգների համար գրվել է ավելի քան 49 սինգլ։ Այդ սինգլները հավաքվել են ավելի քան 16 CD-ներում։

2013 թվականի տվյալներով «Վան Փիս»-ում օգտագործվել է ավելի քան 35 խմբային երգ ` տասնվեց օփենինգ և տասնինը էնդինգ: 279-րդ սերիայից սկսած անիմեում այլևս չկային էնդինգներ, իսկ 326-րդից՝ օփենինգներ տևում էին 40 վայրկյան: Անիմեի անգլերեն հնչյունավորված տարբերակներից շատերում անգլերեն են թարգմանվել անիմեի երգերի մեծ մասը:

Լայթ նովելներ[խմբագրել]

«Վան Փիս»-ի լայթ նովելների առաջին շարքը ստեղծվել է առաջին ՕՎԱ-ի հիման վրա, մյուսները՝ անիմեի։ Հեղինակը Տացույա Համասակին է։

Առաջին լայթ նովելը ` «Վան Փիս: Ծովահեն Գանձաքի Պարտությունը»-ը լույս է տեսել 1999 թվականի հունիսի 3-ին։ Երկրորդը՝ 2000 թվականի հուլիսի 17-ին։ 2002 թվականից մինչև 2008-ը լույս են տեսել բազմաթից լայթ նովելներ ` «Չոպպերի Թագավորությունը Տարօրինակ Կենդանիների Կղզում», «Մահով Ավարտվող Արկածը», «Սուրբ Թրի Անեծքը», «Բարոն Օմացուրին ու Գաղտնի Կղզին», «Կարակույի Դղյակի Հսկայական Մեխանիկական Զինվորը», «Անապատի Արքայադուստրն ու Ծովահենները», «Չոպպերի Արկածները: Ձմռան Ծաղկունքը», «Ծաղկած Գիլասը»։

Ուղեցույցներ[խմբագրել]

Լույս են տեսել ավելի քան հինգ «Վան Փիս» ուղեցույցներ։ Դրանք են`

«Վան Փիս: Գունավոր Քայլ 1”», 2001թ. հունիս «Վան Փիս: Գունավոր Քայլ 2», 2003թ. նոյեմբեր «Վան Փիս: Գունավոր Քայլ 3 – Առյուծը», 2006թ. հունվար «Արծիվը», 2010թ. մարտ «Շնաձուկը», 2010թ. դեկտեմբեր

Այլ մեդիա[խմբագրել]

«Վան Փիս»-ի այլ մեդիաներ են «Վան Փիս CCG» խաղը և 2002 թվականի դեկտեմբերի 26-ին CD տարբերակով Նեֆերտարի Վիվիի մասին դուրս եկած դրաման։

«Վան Փիս»-ի Չոպպերը Հելլո Քիթիի ոճով հայտնվել է «Վան Փիս»-«Հելլո Քիթի» քրոսսովերում, որը ներկայացնում է «Վան Փիս»-ի հերոսներից մի քանիսի ճանապարհորդությունը՝ այցելությունը Հելլո Քիթիի աշխարհ։

Այլ կերպարներ հայտնվել են նաև «Տորիկո»-ի քրոսսուվեր սերիաներում, որոնցից առաջինը ցուցադրվել է 2011 թվականի ապրիլի 3-ին, իսկ երկրորդը՝ 2013 թվականի ապրիլի 7-ին։

Մրցանակներ[խմբագրել]

Մանգա[խմբագրել]

«Վան Փիս» մանգան Տեսուկա Օսամուի անվան մրցանակի համար պայքարում երեք անգամ դուրս է եկել եզրափակիչ փուլ`2000,2001,2002 թվականներին։ Եվ այդ մրցանակաբաշխության առաջին երկու տարիներին ամենաշատ անվանակարգերում առաջադրված մանգան է եղել։

Մանգայի 44-րդ հատորի գերմաներեն թարգմանված տարբերակը «Sondermann» մրցանակ է ստացել` որպես լավագույնս թարգմանված մանգայի հատոր։ Մանգան նաև առաջադրվել է «Frankfurt Book Fair»-ի Ֆրենքֆուրտ Րանշաուի, Սփինջել Օնլայնի, Քոմիքֆորումի ավելի քան յոթ անվանակարգի սկսած 2004 թվականից։

Օրիքոնի կողմից կազմակերպված քվեարկության արդյունքում մանգան հայտարարվել է 2008 թվականի ամենահետաքրքիր մանգա։

2013 թվականին «Վան Փիս» մանգան արժանացել է Ճապոնական Անիմատորների Ասոցացիայի Գրանդ մրցանակի։

Անիմե[խմբագրել]

«Վան Փիս» անիմեի առաջին օփենինգը ` «We Are!»-ը ստացել է 2000թվականի Kobe Animation մրցանակ` որպես լավագույն օփենինգ։

2001 թվականի փետրվարին «Վան Փիս» անիմեն գրավել է 9-րդ հորիզոնականը Ճապոնիայում ցուցադրվող լավագույն հեռուստաշոուների ցուցակում։ Նույն թվականին Animage ճապոնական ամսագիրը քվեարկություն կազմակերպեց` ընտրելու այն անիմեն, որը կհիշվի ամբողջ 21-րդ դարի ընթացքում։ «Վան Փիս»-ը գրավեց 5-րդ տեղը։ Նույն ամսագրի 2002 թվականի քվեարկության ցուցակում «Վան Փիս»-ը 16-րդ տեղն է գրավել` որպես «Լավագույն Նոր Անիմե», իսկ 2004 թվականին` նորից գրավել է 16-րդ տեղը որպես «Լավագույն Անիմե»։

Ճապոնական հայտնի Ասաշի հեռուստաալիքի 2005թվականի ցուցակում «Վան Փիս»-ը դարձել է 6-րդ ամենահայտնի անիմեն։ Նույն ալիքի հաջորդ տարվա քվեարկության ժամանակ «Վան Փիս»-ը պատանիների կողմից 4-րդ ամենասիրված անիմեն է։

2006 թվականի քվեարկությամբ «Վան Փիս»-ը բոլոր ժամանակների 100 լավագույն ճապոնական անիմեների ցուցակում գրավել է 32-րդ տեղը, իսկ դիտողների թվով` 21-րդը։ Funimation-ի «Վան Փիս»-ի առաջին սեզոնի DVD-ն նոմինացվել է TV DVD հինգերորդ ամենամյամրցանակաբաշխությանը։