Վաղարշակ Ջրբաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղարշակ Հակոբի Ջրբաշյան
Ծնվել է1929 հուլիսի 27
Հայաստան Հայաստան Երևան
Մահացել էմարտի 17, 2000(2000-03-17) (տարիքը 70)
Երևան
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունՖիզիկա, աստղաֆիզիկա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և ակադեմիկոս
Ինչով է հայտնիՏարրական մասնիկների ֆիզիկա
միջուկային ֆիզիկա
ճառագայթման տեսություն
ԿուսակցությունԽՄԿԿ

Վաղարշակ Հակոբի Ջրբաշյան (1929, հուլիսի 27, Երևան - 2000, մարտի 17, Երևան), հայ խորհրդային ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1974 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թ.), թղթակից անդամ (1982 թ.)[1]։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1956 թվականից աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում (1962 թվականից՝ ավագ գիտաշխատող)։

Աշխատանքները վերաբերում են հիմնականում տարրական մասնիկների ֆիզիկայի և միջուկային ֆիզիկայի տեսական հարցերին։ 1958 թվականին ցույց է տվել, որ մեզոնների բևեռացման փոքր աստիճանը պայմանավորված է մեզոատոմային անցումների ժամանակ սպին ուղեծրային կապով։ Դրանով իսկ մեզոնների թույլ փոխազդեցություններում զույգության խախտման վերաբերյալ տեսությունը համաձայնեցվեց բազմաթիվ փորձերի արդյունքներին։

Ջրբաշյանն առաջինն է դիտարկել էլեկտրոնային թաղանթի ազդեցությամբ մեզոնների լրացուցիչ ապաբևեռացման հնարավորությունը, որն ընկած է մյուոնային ազատ ատոմի կազմավորման երևույթի հայտնագործության (1978 թ.) հիմքում։ Ուսումնասիրել է ատոմային միջուկների գրգռման պրոցեսը՝ էլեկտրամագնիսական ուժերի հետ մեկտեղ հաշվի առնելով միջուկային ուժերը։ Զբաղվել է բարձրագույն սիմետրիաներով, մասնավորապես հաշվել է պրոտոնի մագնիսական ընկալունակությունը խախտված ՏՍ(6) սիմետրիայում։ Խմբերի ներկայացումների տեսության կիրառությամբ տվել է նաև միջուկի P-տրոհման ժամանակ զույգության խախտման վերաբերյալ կատարված փորձերի արդյունքների լրիվ բացատրությունը։ Ունի նաև ճառագայթման տեսությանը և հատուկ ֆունկցիաների (մասնավորապես, Բեսելի ֆունկցիաների ինտեգրալների) տեսությանը վերաբերող աշխատանքներ[2]։

Նոր, ավելի բնական սպինորներ մտցնելով՝ վերացրել է բացասական Էներգիայով Էլեկտրոնների գոյության հնարավորության հետ կապված դժվարությունը։

Ստեղծել է պոզիտրոնի ռելյատիվիստական տեսությունը, որտեղ բացակայում են անվերջ մեծ թվով չդիտվող օբյեկտները։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сохранение полного момента при атомных и ядерных переходах, Е., 1989.[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Վաղարշակ Ջրբաշյան». Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղարշակ Ջրբաշյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։