Վահե Բերբերյան
Վահե Բերբերյան անգլ.՝ Vahe Berberian և արմտ. հայ.՝ Վահէ Պէրպէրեան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 11, 1955 (68 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | Լիբանան և ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | գրող, դերասան, նկարիչ, կատակերգու, լրագրող, կինոռեժիսոր և ստենդ ափ երգիծաբան |
Կայք | vaheberberian.com |
Vahe Berberian Վիքիպահեստում |
Վահե Բերբերյան (անգլ.՝ Vahe Berberian, հուլիսի 11, 1955, Բեյրութ, Լիբանան), լիբանանահայ և ամերիկահայ թատերագիր, նկարիչ, գրող, արվեստագետ և կատակերգու[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1955 թվականի հուլիսի 11-ին Բեյրութում, Լիբանան[1]։ Մեծացել է Բեյրութում, մտավորականների միջավայրում։ Բերբերյանի հայրական տունը թատրոնի, գրականության և արվեստի ներկայացուցիչների հանդիպման վայր էր հանդիսանում։ 1976 թվականից Բերբերյանը մշտական բնակություն է հաստատում Լոս Անջելեսում[2], որտեղ և բնակվում է ցայսօր[3]։
Հանդես է եկել և շարունակում է հանդես գալ մի շարք ներկայացումներով, որոնց թվում են՝ «Եվ այլն», «Նաև», «Տակավին», «Սակայն», «Եթե», «Ուրեմն»[3]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիբանանում և Միացյալ Նահանգներում հաճախել է արվեստագիտության դասընթացների, իսկ 1980 թվականին գերազանցությամբ ավարտել է լրագրության ֆակուլտետը։
Նկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1975 թվականից սկսած Բերբերյանի նկարները ցուցադրվում են բազմաթիվ ցուցահանդեսներում[3]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, կինը՝ Բեթի Բերբերյանը, դիզայներ է, աշխատում է Հոլիվուդում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահե Բերբերյան» հոդվածին։ |
|
- Հուլիսի 11 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բեյրութ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկահայ նկարիչներ
- Ամերիկահայ գրողներ
- Ամերիկահայ արվեստագետներ
- Ամերիկահայ լրագրողներ
- Լիբանանահայ նկարիչներ
- Լիբանանահայ գրողներ
- Լիբանանահայ արվեստագետներ
- Լիբանանահայ լրագրողներ
- Լիբանանից ԱՄՆ արտագաղթածներ
- Ամերիկահայ դերասաններ
- Ամերիկահայ կինոռեժիսորներ