Վահե Ալբերտի Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահե Ալբերտի Հակոբյան
Ծնվել էհունիսի 12, 1971 (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
ՄասնագիտությունԻնժեներ-կիբեռնետիկ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՎերածնվող Հայաստան կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալ

Վահե Ալբերտի Հակոբյան (1971, հունիսի 12, Երևան), ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, Հայաստանի Սյունիքի մարզի նախկին մարզպետ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ[1], «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի նախագահ[2][3]։ 2021 թվականի մարտի 20-ից ղեկավարում է Վերածնվող Հայաստան կուսակցությունը[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Ալբերտի Հակոբյանը ծնվել է 1971 թվականին, Երևան քաղաքում։ Սովորել է Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում։ 1988 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը տեխնիկական համակարգերի կառավարում և ավտոմատացում մասնագիտությամբ և 1993 թվականին ավարտել այն՝ ստանալով ինժեների որակավորում։

19931994 թվականներին ծառայել է Հայաստանի ազգային անվտանգության պետական վարչության սահմանապահ զորքերում։

1997 – 2000 թվականներին ծառայել է Հայաստանի ազգային անվտանգության նախարարությունում։

2002 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետը և 2005 թվականին կարմիր դիպլոմով ավարտել այն։

2002-2005 թվականներին զբաղեցրել է Հայաստանի գլխավոր դատախազության աշխատակազմի Ֆինանսատնտեսական վարչության առա­ջին կարգի մասնագետի պաշտոնը, 2005-2007 թվականներին՝ նույն վար­չության գլխավոր մասնագետի պաշտոնը[5], իսկ 2007-2011 թվականներին ՀՀ գլխավոր դատախազության, աշխատակազմի Ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը։

2008 թվականին Վահե Հակոբյանին շնորհվել է պետական ծառայության առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան։

2011 – 2012 թվականներին զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի արտաքին կապերի ծառայության մասնագետի պաշտոնը, իսկ 2012 – 2016 թվականներին այլ աշխատանքի հետ համատեղությամբ` աշխատել է ՊՈԱԿ-ի մոնիտորինգի ծառայության մասնագետ։

2013 – 2016 թվականներին` համատեղությամբ եղել է «Քրոնիմետ Մետալ Թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն։

2014 – 2016 թվականներին աշխատել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ադմինիստրատիվ տնօրեն, իսկ 2016 թվականին՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։

2016 թվականի հոկտեմբերի 6-ից 2018 թվականի հունիսի 8-ը Վահե Ալբերտի Հակոբյանը զբաղեցրել է Հայաստանի Սյունիքի մարզպետի[6] պաշտոնը։

2017 – 2018 թվականներին Վահե Ալբերտի Հակոբյանը եղել է ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։

2018 – 2021 թվականներին զբաղեցրել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնը։

2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։

2021 թվականի օգոստոսի 12-ից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը զբաղեցրել է ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

2022 թվականի դեկտեմբերի 6-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ դադարեցնելով պատգավորական գործունեությունը։  

2021 թվականի ապրիլի 18-ից ղեկավարում է Վերածնվող Հայաստան կուսակցությունը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ընտրվել է Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նոր նախագահ
  2. http://www.panorama.am/am/news/2015/07/31/hakobyan-gandzasar/3485
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  4. «Վերածնվող Հայաստան կուսակցություն». www.pastinfo.am. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
  5. Կենսագրություն կեղծողը ընտրությունն էլ կկեղծի:
  6. http://nyut.am/?p=128937&l=am

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Սուրիկ Խաչատրյան
Սյունիքի մարզպետ
Վահե Հակոբյան

6 հոկտեմբեր 20168 հունիս 2018
Հաջորդող
Կարեն Համբարձումյան