Վալլի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալլի կամուրջ
Ponte di via delle Valli
Վիա դելլե Վալլի ճանապարհն անցնում է Վալլի կամրջով
Երկիր Իտալիա
Տեղանք{{{2}}} Հռոմ, Մոնտե Սակրո և Տրիեստե շրջաններ
Տեսակուղանցույց
Նյութերկաթբետոն
Հատում էԱնյենե
Երկարություն82 մ
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
Քարտեզ
Քարտեզ

Վալլի կամուրջ (իտալ.՝ Ponte di via delle Valli), կամուրջ-ուղանցույց Իտալիայի մայրաքաղաք Հռոմում[2]։ Վիա դելլե Վալլի ճանապարհի մասն է կազմում։ Կապում է Մոնտե Սակրո և Տրիեստե շրջանները[3]։ Սկիզբ է առնում Gondar հրապարակից և շարունակվում մինչև Conca d'Oro հրապարակ։ Հատում է Անյենե գետը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամրջի բացումը տեղի է ունեցել 1963 թվականի հունվարի 16-ին։ Այն իրենից ներկայացնում է ուղանցույց, որի տակով անցնում են երկու տարբեր երկաթգծեր՝ FR1 Ֆիումիցինո-Օրտե և Ֆլորենցիա-Հռոմ։

Կամրջի երկարությունը 82 մետր է։

Երթուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալլի կամուրջը հասանելի է Հռոմի մետրոպոլիտենի B գծի Libia և Conca d'Oro կայարաններից, ինչպես նաև ռեգիոնալ FL1 երկաթգծի Roma Nomentana և Val D'Ala կայարաններից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վիկին սիրում է հուշարձաններ։ Իտալիա — 2012.
  2. Via delle Valli Արխիվացված 2016-03-06 Wayback Machine, comune.roma.it. URL consultato il 25 settembre 2010.
  3. Rendina, 952

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Claudio Rendina, Enciclopedia di Roma, Roma, Newton Compton Editori, 2005, ISBN 88-541-0304-7.