Վալերի Պանչիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Պանչիկ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 10, 1963(1963-07-10) (60 տարեկան)
Ծննդավայր Կորոստեն, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1981–1983 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դնեպր (Մոգիլյով)
1984 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տավրիա 39 (1)
1985–1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նեֆտչի (Բաքու) 111 (1)
1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Զենիթ (Լենինգրադ) 13 (0)
1990–1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կրիստալ (Խերսոն) 61 (1)
1992 Ռուսաստան Զենիթ (Իժևսկ) 3 (0)
1992 Ուկրաինա Մետալլիստ 11 (0)
1992–1993 Լեհաստան ԳԿՍ (Տիխի) 18 (1)
1993–1995 Սլովակիա Կոշիցե
1996–1999 Ռուսաստան Սամոտլոր-XXI 52 (1)
2000 Ռուսաստան Տիտան (Բերեզնիկի) սիրող․
2001 Ռուսաստան Բերեզնիկի 15 (0)
Ազգային հավաքական
1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ (օլիմպ.) 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վալերի Ստանիսլավովիչ Պանչիկ (ռուս.՝ Валерий Станиславович Панчик, հուլիսի 10, 1963(1963-07-10), Կորոստեն, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմֆերոպոլի Տավրիա դպրոցի սան է, առաջին մարզիչը եղել է Վալերի Շվեդյուկը։ Կարիերան սկսել է 1981 թվականին Մոգիլյովի «Դնեպր» ակումբում։ 1984 թվականն անցկացրել է Սիմֆերոպոլի «Տավրիի» ակումբում։ Հաջորդ չորս մրցաշրջաններն անցկացրել է Բարձրագույն լիգայում՝ հանդես գալով Բաքվի «Նեֆտչի» ակումբում։

1989 թվականին տեղափոխվել է Լենինգրադի «Զենիթ» պաշտպանության կենտրոնական գծի ամրապնդման նպատակով։ Բարձրահասակ, ֆիզիկապես ուժեղ Պանչիկը ներգրավվել է թիմի խաղում և դարձել հիմնական կազմի խաղացող։ Սակայն այն բանից հետո, երբ Զավիդոնովի փոխարեն գլխավոր մարզիչ է դարձել Գոլուբևը, Պանչիկը կորցրել է տեղը թիմի կազմում և հեռացվել ակումբից[1]։

1990-1991 թվականներին խաղացել է Խերսոնի «Կրիստալ» ակումբում, 1992 թվականին անց է կացրել 3 խաղ «Զենիթում» և 11 խաղ Խարկովի «Մետալիստում»։ Խաղացել է նաև «ԳԿՍ» (Տիխի, Լեհաստան) (1992-1993), «Կոշիցե» (Սլովակիա) (1993-1995) ակումբներում։

Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է Ռուսաստանի «Սամոտլոր-XXI» (1996-1999), «Տիտան/Բերեզնիկի» (2000-2001) ակումբներում։

1986 հոկտեմբերի 14-ին անցկացրել է մեկ հանդիպում ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի կազմում[2]։

Վալերի Պանչիկի ավագ եղբայր Կոնստանտինը՝ ֆուտբոլիստ է և ֆուտբոլի մրցավար[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Этот день в истории «Зенита» — 10 июля». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. «Валерий ПАНЧИК». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]